https://arm.sputniknews.ru/20250623/zulal-qaghaqakan-hetapndum-maruqjany-samvel-karapetjanin-nerkajacvats-meghadranqi-masin-90530478.html
Զուլալ քաղաքական հետապնդում. Մարուքյանը` Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքի մասին
Զուլալ քաղաքական հետապնդում. Մարուքյանը` Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքի մասին
Sputnik Արմենիա
Մարուքյանը հիշեցրեց, որ միջդատավարական պրոցեսը չի կարող պատժի տարրեր ունենալ։ 23.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-23T14:37+0400
2025-06-23T14:37+0400
2025-06-23T14:43+0400
հայաստան
էդմոն մարուքյան
սամվել կարապետյան
եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90525796_0:0:1601:901_1920x0_80_0_0_bcd851902e88fb219c4c2c5b1ad9ff26.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը իրավական իմաստով ապօրինություն է։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ։Մարուքյանը գործարարի դեմ կատարվածը որակեց որպես քաղաքական պրոցես, որը կառավարվում է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։Մարուքյանը հիշեցրեց, որ անմեղ մարդուն քրեական հետապնդման ենթարկելը քրեական հանցագործություն է։ Այնպես որ բոլոր այն մարդիկ, որ ներգրավված են այս ամենի մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։Առհասարակ հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը, ըստ Մարուքյանի, միտված է կառույցի եթե ոչ ոչնչացմանը, ապա թուլացմանը։«Հայ առաքելական եկեղեցին ամենամեծ լոբբիստական մարմինն է ամբողջ աշխարհում։ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից է բխում, որ այդ կառույցը եթե ոչ տարրալուծվի, ապա գոնե թուլացվի»,– ասաց նա։Մարուքյանի կարծիքով` բոլոր խոսակցությունները, որ հիմա տարվում են եկեղեցու շուրջ, ճղճիմ են, քանի որ վարչապետը օրենքով անգամ չի կարող բարքերի ոստիկանապետ լինել ու զբաղվել այս և այլ քաղաքացիների անձնական կյանքով։«Սա արշավ է մի ինստիտուտի դեմ, որն ասում է «Արցախ», որ ասում է` պետք է Արցախի ժողովուրդը վերադառնա, ասում է` քրիստոնեական ժառանգությունը ոչնչացվում է»,– հավելեց Մարուքյանը։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90525796_0:0:1425:1068_1920x0_80_0_0_553198d6a50a8589c54df34eeaf1f471.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էդմոն մարուքյան, սամվել կարապետյան, եկեղեցի
հայաստան, էդմոն մարուքյան, սամվել կարապետյան, եկեղեցի
Զուլալ քաղաքական հետապնդում. Մարուքյանը` Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքի մասին
14:37 23.06.2025 (Թարմացված է: 14:43 23.06.2025) Մարուքյանը հիշեցրեց, որ միջդատավարական պրոցեսը չի կարող պատժի տարրեր ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը իրավական իմաստով ապօրինություն է։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ։
Մարուքյանը գործարարի դեմ կատարվածը որակեց որպես քաղաքական պրոցես, որը կառավարվում է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։
«Կարապետյանին մի մեղադրանք է առաջադրվել, որի սանկցիայում կա տուգանք։ Այս դեպքում դատարանը չպետք է կալանավորեր նրան, բայց ինչպես տեսանք, երկու ամսով կալանավորեցին։ Բացի այդ, տվյալ քրեական գործով հիմնավոր կասկածի նվազագույն շեմն անգամ բավարարված չէ Եվրոպական դատարանի կողմից հաստատված նախադեպային իրավունքով։ Այս գործով անգամ վկաներ չկան, որ դատարանն էլ մարդուն կալանքի ենթարկի, որ նա էլ չազդի գործի վրա։ Չի կարող միջդատավարական պրոցեսը պատժի տարրեր ունենալ, այնպես որ այս ընդհանուր պրոցեսը, որ կազմակերպվել է, պարզապես պատիժ է` «զուլալ քաղաքական հետապնդում»»,– ասաց նա։
Մարուքյանը հիշեցրեց, որ անմեղ մարդուն քրեական հետապնդման ենթարկելը քրեական հանցագործություն է։ Այնպես որ բոլոր այն մարդիկ, որ ներգրավված են այս ամենի մեջ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Առհասարակ հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը, ըստ Մարուքյանի, միտված է կառույցի եթե ոչ ոչնչացմանը, ապա թուլացմանը։
«Հայ առաքելական եկեղեցին ամենամեծ լոբբիստական մարմինն է ամբողջ աշխարհում։ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից է բխում, որ այդ կառույցը եթե ոչ տարրալուծվի, ապա գոնե թուլացվի»,– ասաց նա։
Մարուքյանի կարծիքով` բոլոր խոսակցությունները, որ հիմա տարվում են եկեղեցու շուրջ, ճղճիմ են, քանի որ վարչապետը օրենքով անգամ չի կարող բարքերի ոստիկանապետ լինել ու զբաղվել այս և այլ քաղաքացիների անձնական կյանքով։
«Սա արշավ է մի ինստիտուտի դեմ, որն ասում է «Արցախ», որ ասում է` պետք է Արցախի ժողովուրդը վերադառնա, ասում է` քրիստոնեական ժառանգությունը ոչնչացվում է»,– հավելեց Մարուքյանը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։