00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ր դեպքում Իրանը կփակի Հորմուզի նեղուցը. փորձագետը՝ Հայաստանի համար ռիսկերի մասին

CC BY-SA 4.0 / Tasnim News Agency / Israel Strikes Dwelling East of Tehran (cropped, resized)Իսրայելյան ռմբակոծության հետևանքները Թեհրանում
Իսրայելյան ռմբակոծության հետևանքները Թեհրանում - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2025
Բաժանորդագրվել
Համաշխարհային հանրությունը շունչը պահած հետևում է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի որոշմանը, փորձագետները տարբեր ենթադրություններ են անում և արդեն իսկ նավթի գների կտրուկ աճ են կանխատեսում։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Իրանը կփակի Հորմուզի նեղուցն այն դեպում, եթե ԱՄՆ-ն Իսրայելի կողմից շարունակի ներգրավվել հակամարտության մեջ և օգտագործի Մերձավոր Արևելքում ԱՄՆ տրամադրության տակ գտնվող ռազմական զինանոցը։ Միևնույն ժամանակ, Թեհրանը հստակ գիտակցում է այդ քայլի բոլոր աշխարհաքաղաքական հետևանքները։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանը քվեարկել էր Հորմուզի նեղուցը փակելու օգտին, ինչը ԱՄՆ–ի կողմից կտրուկ արձագանք էր առաջացրել, ընդհուպ մինչև էսկալացիայի սպառնալիքներ։
Փորձագետը հիշեցրեց, որ Իրանը վերջին երկու տասնամյակների ընթացքում բազմիցս հայտարարել է, որ կարող է փակել նեղուցը էսկալացիայի կամ պատժամիջոցների խստացման ժամանակ։ Սա կարող է իրականություն դառնալ այսօր՝ Թեհրանի վրա ռազմավարական ճնշման դեպքում։ Այսպես, օրինակ, ԱՄՆ-ն կարող է չսահմանափակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումներով և շարունակել մասնակցել դիմակայությանը՝ օգտագործելով Քուվեյթում, Կատարում և Բահրեյնում գտնվող իր բոլոր ռազմական բազաների զինանոցը։

Աշխարհատնտեսական հետևանքներ

Իր բացառիկ դիրքի շնորհիվ Հորմուզի նեղուցը մեծ ազդեցություն ունի համաշխարհային էներգակիրների առևտրի վրա։ Այն օգտագործվում է Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկ բնական գազի լցանավերով փոխադրման համար։ Այս երթուղով են իրենց էներգակիրներն արտահանում Իրաքը, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Բահրեյնը, Կատարը և ԱՄԷ-ն։
Դավթյանը պարզաբանեց, որ տարեկան նեղուցով անցնում է համաշխարհային նավթի մոտ 30%-ը, Պարսից ծոցի ավազանում արդյունահանվող նավթի 90%-ը համաշխարհային շուկա է արտահանվում հենց այս հատվածով։ Հորմուզի նեղուցով է արտահանում իր հեղուկ բնական գազի 100%-ը նաև Կատարը։
«Եթե նեղուցը կաթվածահար լինի, լուրջ վնաս կհասցվի ԵՄ-ին, որը գազի ներմուծման ուղիների դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակներում (ռուսականի փոխարեն) կախվածության մեջ է հայտնվել Կատարի հեղուկ բնական գազից։ Նեղուցի փակումը վնաս կհասցնի եվրոպական էներգետիկ քաղաքականությանը», – ասաց Դավթյանը։
Ամենաքիչը դրանից կտուժի Վաշինգտոնը։ Բանն այն է, որ ԱՄՆ-ն նավթի արտահանման վրա էմբարգո չունի (հում նավթի արտահանման արգելքը, որը ԱՄՆ-ում գոյություն ուներ 1970-ական թվականներից, վերացվեց 2015 թվականի դեկտեմբերին)։ Ամերիկացի առաջնորդը, դեռևս իր առաջին նախագահության տարիներին, հայտարարեց ԱՄՆ-ի գերիշխանության մասին համաշխարհային էներգետիկ շուկայում։ Այդ նպատակով սկսվեց արդյունաբերական նպատակներով նավթի ակտիվ արդյունահանումը և ամերիկյան վառելիքի արտահանման ծավալների ավելացումը։
Դավթյանը բացատրեց, որ ԱՄՆ-ն իր «անվտանգության բարձիկն» ունի։ Որպես նավթ ներմուծող երկիր՝ այն նույնպես կարող էր տուժել, եթե չլիներ վառելիքի արտահանումը։ Նեղուցի փակումը համաշխարհային շուկայում կմեծացնի ամերիկյան նավթի պահանջարկը։ Սա կփոխհատուցի Վաշինգտոնի հնարավոր կորուստները։
Փորձագետը նշեց, որ երկարաժամկետ հեռանկարում նավթի գինը կարող է բարձրանալ մինչև 300 դոլար մեկ բարելի դիմաց։

Ազդեցությունը հայկական շուկայի վրա

Դավթյանը կարծում է, որ բոլոր այս իրադարձությունները գլոբալ առումով ազդեցություն չեն ունենա հայկական շուկայի վրա, տրանսպորտային հաղորդակցությունների կաթվածահար լինելն էլ հայկական շուկայի համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների նվազման չի հանգեցնի։
Բանն այն է, որ կառուցվածքային առումով հայ-իրանական առևտրի նշանակալի մասը բեռնափոխադրումները չեն, այլ էներգետիկ փոխանակումը՝ գազը էլեկտրաէներգիայի դիմաց։ Ահա հենց այստեղ են դիտվում հիմնական ռիսկերը։
Փորձագետը պարզաբանեց, որ Իրանը ավանդաբար Հայաստանի կողմից դիտարկվում է որպես էներգետիկ հոսքերի դիվերսիֆիկացման ծայրահեղ կարևոր ուղղություն: Իսրայելի հարվածի հետևանքով դադարեցվել է արդյունահանումը Իրանի ամենամեծ գազային հանքավայրում՝ Հարավային Փարսում: Իրանում արդեն իսկ գործող էներգետիկ սահմանափակումների ֆոնին արդյունահանման կրճատումը կարող է վտանգել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» (3 կՎտ/ժ 1 խորանարդ մետրի դիմաց) բարտերային սխեման:
Նա չբացառեց բարտերային գործարքների կասեցումը և գազի մատակարարումների հնարավոր ավելացումը օրակարգից հանելը: Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ փոփոխվեն դիզելային վառելիքի և բենզինի (որոնց մի մասը արտահանվում է Իրանից) գները:
«Լրացուցիչ մտահոգություն է առաջացնում նաև Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի ճակատագիրը։ Նախագիծն արդեն տարիներ շարունակ հետ է մնում ժամանակացույցից, իսկ նոր պայմաններում դրա ավարտը կարող է հարցականի տակ հայտնվել։ Այդպիսով, վտանգվում է նաև ավելի հավակնոտ նախագիծ՝ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծումը Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երթուղով», – ասաց Դավթյանը։
Նրա գնահատմամբ՝ բոլոր այս գործընթացները կարող են հանգեցնել Հայաստանի էներգետիկ համալիրի դիվերսիֆիկացման ներուժի զգալի կրճատման։ Հայ-իրանական էներգետիկ վեկտորի թուլացումը օբյեկտիվորեն կարող է նվազեցնել հայկական էներգետիկ համակարգի կայունությունը և սահմանափակել դրա «պահեստային ամրությունը»։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ–ի հարվածներից հետո հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա այդ դեպքը չէ, և Իրանը կձեռնարկի բոլոր միջոցներն իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։
Լրահոս
0