https://arm.sputniknews.ru/20250623/israjeli-hardzakman-hetevanqvov-ihpk-10-zinvvorakan-e-zvohvel-90520464.html
Իսրայելի հարձակման հետևանքով ԻՀՊԿ 10 զինվորական է զոհվել
Իսրայելի հարձակման հետևանքով ԻՀՊԿ 10 զինվորական է զոհվել
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ զինվորներից ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել։ 23.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-23T11:52+0400
2025-06-23T11:52+0400
2025-06-23T11:58+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
զինվորական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57227133_0:0:3072:1728_1920x0_80_0_0_0a658be0c742de7d440e629be610517f.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Իսլամական Հանրապետության կենտրոնական հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) 10 զինվորական է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը։Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։ Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հարձակումներից հետո հայտարարեց, որ ԱՄՆ–ն պատերազմի մեջ չէ Իսլամական Հանրապետության հետ։Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա... այդ դեպքը չէ։ Նրա խոսքով` հենց Միացյալ Նահանգներն է դավաճանել դիվանագիտությանը։ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/19/57227133_203:0:2934:2048_1920x0_80_0_0_8d604ac38163c112a406d670e5d249d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , զինվորական
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , զինվորական
Իսրայելի հարձակման հետևանքով ԻՀՊԿ 10 զինվորական է զոհվել
11:52 23.06.2025 (Թարմացված է: 11:58 23.06.2025) ԻՀՊԿ զինվորներից ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Իսլամական Հանրապետության կենտրոնական հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) 10 զինվորական է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է
«Tasnim» գործակալությունը։
«Կիրակի կեսօրից հետո Յազդ նահանգի երկու շրջանների վրա սիոնիստական ռեժիմի կողմից երկնքից հասցված հարվածի հետևանքով տասը մարդ է զոհվել, ԻՀՊԿ զինվորներից ևս մի քանիսը տուժել են», – ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։ Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հարձակումներից հետո հայտարարեց, որ ԱՄՆ–ն պատերազմի մեջ չէ Իսլամական Հանրապետության հետ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա... այդ դեպքը չէ։ Նրա խոսքով` հենց Միացյալ Նահանգներն է դավաճանել դիվանագիտությանը։ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։