https://arm.sputniknews.ru/20250623/ishkhanutjan-pattsharvov-hhn-zrvo-nerdrum-uni-spjurqic-samvel-karapetjani-hajtararutjuny-90532207.html
Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին. Սամվել Կարապետյանը նոր հայտարարություն է արել ՔԿՀ–ից
Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին. Սամվել Կարապետյանը նոր հայտարարություն է արել ՔԿՀ–ից
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանը 4–րդ հայտարարությունն է արել «Արմավիր» ՔԿՀ–ից։ 23.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-23T15:05+0400
2025-06-23T15:05+0400
2025-06-23T15:49+0400
հայաստան
սամվել կարապետյան
սփյուռք
իշխանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_0:86:1600:986_1920x0_80_0_0_234c7aeef84d90182f67cf3ed7b7d864.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ ներկա իշխանությունների հաջողվեց կարճ ժամանակահատվածում նվազագույնի հասցնել սփյուռքի գործարարների՝ հայրենի հողում ներդրումներ կատարելու ցանկությունը, որի հետևանքով այսօր Հայաստանը սփյուռքից զրո ներդրում ունի: Այս հայտարարությունն արել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։Սա նրա 4–րդ հայտարարությունն է «Արմավիր» ՔԿՀ–ից։Նա ընդգծել է, որ երբեմն այնպիսի անընդունելի տպավորություն է ստեղծվում, որ սփյուռքը Հայաստանի Հանրապետության կարիքը չունի, Հայաստանն էլ՝ սփյուռքի, ինչի հետևանքով կորցրեց ամենամեծ և ամենաարժեքավոր դաշնակցին Հայաստանի զարգացման համար:«Մեր երկիրը գրեթե կորցրեց ամենաթանկ և անչափելի կապիտալը՝ մեր սփյուռքը, և նրանք հաջողությամբ հասան այնպիսի կետի, որում Հայաստանը սփյուռքից զրո ներդրում ունի: Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի»,– նշել է նա։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469679_121:0:1545:1068_1920x0_80_0_0_cf281ed0746d2dff6e6207621312aca6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, սփյուռք, իշխանություն
հայաստան, սամվել կարապետյան, սփյուռք, իշխանություն
Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին. Սամվել Կարապետյանը նոր հայտարարություն է արել ՔԿՀ–ից
15:05 23.06.2025 (Թարմացված է: 15:49 23.06.2025) Սամվել Կարապետյանը 4–րդ հայտարարությունն է արել «Արմավիր» ՔԿՀ–ից։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ ներկա իշխանությունների հաջողվեց կարճ ժամանակահատվածում նվազագույնի հասցնել սփյուռքի գործարարների՝ հայրենի հողում ներդրումներ կատարելու ցանկությունը, որի հետևանքով այսօր Հայաստանը սփյուռքից զրո ներդրում ունի: Այս հայտարարությունն արել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող բարերար, գործարար
Սամվել Կարապետյանը։
Սա նրա 4–րդ հայտարարությունն է «Արմավիր» ՔԿՀ–ից։
«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին։ Կարճ ժամանակահատվածում ամբողջովին ոչնչացնել սփյուռքի ներկայությունը Հայաստանի Հանրապետության կյանքում: Աբսուրդ է, որ արգելվում է Ֆրանսիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից և այլ երկրներից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան՝ նրանց ճանաչելով persona non grata: Կարճ ժամանակահատվածում հնարավոր նվազագույնի հասցնել սփյուռքի գործարարների հայրենասիրական ցանկությունները՝ հայրենի հողում ներդրումներ կատարելու, հայրենի հողում աշխատատեղեր ստեղծելու: Ի վերջո, մեր սփյուռքը ոչ միայն հայրենիքում տնտեսական, բիզնես արժեք ստեղծելու չափազանց մեծ ներուժ է, այլ նաև լոբբիստական հզոր ուժ: Փոքր խմբակի՝ այլ երկրների ներքին գործերին իր ՀԿ-ների միջոցով միջամտող թոշակառուի մեծամիտ պահվածքի շնորհիվ է նաև այս ամենը»,– նշել է Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ երբեմն այնպիսի անընդունելի տպավորություն է ստեղծվում, որ սփյուռքը Հայաստանի Հանրապետության կարիքը չունի, Հայաստանն էլ՝ սփյուռքի, ինչի հետևանքով կորցրեց ամենամեծ և ամենաարժեքավոր դաշնակցին Հայաստանի զարգացման համար:
«Մեր երկիրը գրեթե կորցրեց ամենաթանկ և անչափելի կապիտալը՝ մեր սփյուռքը, և նրանք հաջողությամբ հասան այնպիսի կետի, որում Հայաստանը սփյուռքից զրո ներդրում ունի: Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի»,– նշել է նա։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ։