https://arm.sputniknews.ru/20250623/irany-gnahatum-e-rdi-dirqvorvoshumy-vory-datapartel-e-amn-i-harvatsnery-araghchi-90518431.html
Իրանը գնահատում է ՌԴ–ի դիրքորոշումը, որը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները. Արաղչի
Իրանը գնահատում է ՌԴ–ի դիրքորոշումը, որը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները. Արաղչի
Sputnik Արմենիա
Արաղչին հայտնել է նաև, որ ակնկալում է քննարկել Մերձավոր Արևելքում առկա սպառնալիքներին վերաբերող հարցերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 23.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-23T10:48+0400
2025-06-23T10:48+0400
2025-06-23T10:48+0400
իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի
ռուսաստան
ամն
իսրայել
պատերազմ
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86139984_60:0:1600:866_1920x0_80_0_0_dab6534f50020f00f927214362baea48.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Իրանը գնահատում է Ռուսաստանի դիրքորոշումը Մերձավոր Արևելքում առկա լարվածության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին, որը երեկ ուշ երեկոյան ժամանել է Մոսկվա։Նա նաև ասել է, որ ակնկալում է քննարկել Մերձավոր Արևելքում առկա սպառնալիքներին վերաբերող հարցերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այդ թվում՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա հարձակումը։«Մենք Ռուսաստանի հետ ընդհանուր մտահոգություններ և հակառակորդներ ունենք։ Մենք ունենք ընդհանուր համոզմունքներ, մենք սերտ խորհրդակցություններ ենք անցկացնում՝ ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու համար։ Ահա այսպիսի (խորհրդակցություններ - խմբ.) կանցկացվեն երկուշաբթի ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ», – հավելել է իրանցի նախարարը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:ԱՄՆ-ի հարձակումը բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար: Հունիսի 22-ի ուշ երեկոյան ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ գումարեց Իրանի պահանջով, որտեղ, սակայն, Արևմուտքի երկրները համարձակություն չգտան դատապարտել ԱՄՆ-ի հարվածներն Իրանին։Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/19/86139984_291:0:1446:866_1920x0_80_0_0_94e06db101029bc8c0f368998cf4ce70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, ռուսաստան, ամն, իսրայել, պատերազմ, միջուկային ծրագիր
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, ռուսաստան, ամն, իսրայել, պատերազմ, միջուկային ծրագիր
Իրանը գնահատում է ՌԴ–ի դիրքորոշումը, որը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները. Արաղչի
Արաղչին հայտնել է նաև, որ ակնկալում է քննարկել Մերձավոր Արևելքում առկա սպառնալիքներին վերաբերող հարցերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Իրանը գնահատում է Ռուսաստանի դիրքորոշումը Մերձավոր Արևելքում առկա լարվածության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին, որը երեկ ուշ երեկոյան
ժամանել է Մոսկվա։
«Իրանի և Ռուսաստանի միջև միշտ էլ խորհրդակցություններ են անցկացվել, մենք շփվել և աշխատել ենք յուրաքանչյուր հարցի շուրջ՝ համաձայնեցնելով մեր դիրքորոշումները։ Այժմ տարածաշրջանում ստեղծված հատուկ հանգամանքները պահանջում են, որ մեր դիրքորոշումները լինեն ավելի ստուգված, լուրջ և սերտ։ Մենք գնահատում ենք ՌԴ դիրքորոշումը, որը ամենավճռական ձևով դատապարտել է հարձակումը», – ասել է Արաղչին, որի հայտարարությունը հրապարակվել էր նրա Telegram ալիքում։
Նա նաև ասել է, որ ակնկալում է քննարկել Մերձավոր Արևելքում առկա սպառնալիքներին վերաբերող հարցերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այդ թվում՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա հարձակումը։
«Մենք Ռուսաստանի հետ ընդհանուր մտահոգություններ և հակառակորդներ ունենք։ Մենք ունենք ընդհանուր համոզմունքներ, մենք սերտ խորհրդակցություններ ենք անցկացնում՝ ընդհանուր մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու համար։ Ահա այսպիսի (խորհրդակցություններ - խմբ.) կանցկացվեն երկուշաբթի ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ», – հավելել է իրանցի նախարարը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 22–ի գիշերը
հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ հարվածի նպատակը երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակումն է: Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը», կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում:
Իրանի խորհրդարանը հայտարարել է, որ Թեհրանը սպասում էր, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա կհարձակվեն, այդ պատճառով տարհանում է իրականացրել, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել: Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո:
ԱՄՆ-ի հարձակումը բացասական արձագանք է առաջացրել միջազգային ասպարեզում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այն
անվանել է վտանգավոր էսկալացիա տարածաշրջանում և ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղության և անվտանգության համար: Հունիսի 22-ի ուշ երեկոյան ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ գումարեց Իրանի պահանջով, որտեղ, սակայն, Արևմուտքի երկրները համարձակություն չգտան դատապարտել ԱՄՆ-ի հարվածներն Իրանին։
Հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։