00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի շուրջ էսկալացիայի ֆոնին Ռուսաստանը խորհրդակցելու է Հայաստանի հետ. դիվանագետ

© SputnikԴմիտրի Լիցկայ
Դմիտրի Լիցկայ - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2025
Բաժանորդագրվել
Մոսկվան չի կարողանում տեսնել, թե ինչպես են առանց հետ նայելու գործում հավաքական Արևմուտքի լոկոմոտիվ երկրները։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Ռուսական կողմը խորհրդակցելու է Հայաստանի ղեկավարության հետ՝ իրանա-իսրայելական լարվածության հետ կապված ռիսկերը համատեղ չեզոքացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական– դեսպանորդ Դմիտրի Լիցկայը՝ Երևանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության կազմակերպած գիտական ​​կոնֆերանսի ժամանակ։
Նրա խոսքով՝ այդ խորհրդակցություններն անցկացվելու են առկա մեխանիզմների վրա հիմնվելով։
«Հնարավոր է՝ քննարկվեն որոշ համատեղ գործողություններ՝ այս լարվածության հոսքը դադարեցնելու և հնարավոր հետևանքներին հակազդելու համար։ Տարածաշրջանային մակարդակով շփումների անհրաժեշտություն կա, այդ թվում՝«3+3» ձևաչափով։ Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել, քանի որ անհնար է անաչառորեն նայել, թե որքան անխոհեմ են գործում հավաքական Արևմուտքի լոկոմոտիվ երկրները», – հավելել է Լիցկայը։
Ընդհանուր առմամբ, իրանա-իսրայելական լարվածությունը, նրա կարծիքով, հղի է հետևանքներով Հարավային Կովկասի երկրների համար, և Ռուսաստանը ամեն ինչ կանի տարածաշրջանի երկրները պաշտպանելու համար։
Լիցկայի խոսքով՝ էսկալացիայի օջախի առաջացումը և նման ձևով այն զարգացնելը ոչ մի դրական ազդեցություն չի կարող ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, որն առանց այդ էլ բավականին փխրուն է։
«Սրացումը հարվածում է տնտեսական նախագծերին, տարանցիկ միջանցքներին, ենթադրում է փախստականների հոսք և ընդհանուր առմամբ ապակայունացում է հրահրում։ Հնարավոր է՝ հարվածների փոխանակման ընթացքում որոշակի հետևանքներ կարող են լինել նաև Հարավային Կովկասի՝ Իրանին սահմանակից երկրների համար։ Այս ամենը դեստրուկցիայի ներուժ է կուտակում։ Եվ Ռուսաստանը, որպես տարածաշրջանային գործընթացների պատասխանատու մասնակից, ամեն բան կանի տարածաշրջանի երկրները հնարավորինս պաշտպանելու համար», – հավելել է նա։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ–ի հարվածներից հետո հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա այդ դեպքը չէ, և Իրանը կձեռնարկի բոլոր միջոցներն իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։
Լրահոս
0