https://arm.sputniknews.ru/20250623/irani-khvorhrdarany-mtadir-e-magate-i-het-gvortsakcutjuny-dadarecnelu-masin-orenq-yndunel-90522312.html
Իրանի խորհրդարանը մտադիր է ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակցությունը դադարեցնելու մասին օրենք ընդունել
Իրանի խորհրդարանը մտադիր է ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակցությունը դադարեցնելու մասին օրենք ընդունել
Sputnik Արմենիա
ԻԻՀ խորհրդարանի ղեկավարը նշել է` միջազգային հանրությունը տեսել է, որ ՄԱԳԱՏԷ-ն չի կատարել իր պարտավորությունները և վերածվել է քաղաքական գործիքի։ 23.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-23T12:25+0400
2025-06-23T12:25+0400
2025-06-23T12:26+0400
իրանի իսլամական հանրապետություն
մագատէ
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/15/79705275_0:133:1280:853_1920x0_80_0_0_44842379a7d798349ba3c9e75c066d31.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Իրանի խորհրդարանը մտադիր է օրինագիծ ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ նրա քաղաքականացված դիրքորոշման պատճառով: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։Նրա խոսքով՝ Իրանը չի պատրաստվում ոչ խաղաղ բնույթի միջուկային ծրագիր մշակել, սակայն համաշխարհային հանրությունը տեսել է, որ ՄԱԳԱՏԷ-ն չի կատարել իր պարտավորություններից ոչ մեկը և վերածվել է քաղաքական գործիքի:Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։ Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հարձակումներից հետո հայտարարեց, որ ԱՄՆ–ն պատերազմի մեջ չէ Իսլամական Հանրապետության հետ։Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա... այդ դեպքը չէ։ Նրա խոսքով` հենց Միացյալ Նահանգներն է դավաճանել դիվանագիտությանը։ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/15/79705275_143:0:1280:853_1920x0_80_0_0_3db7f1a01d33c896aff1e1dfc6c3c43a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, օրենք
իրանի իսլամական հանրապետություն, մագատէ, օրենք
Իրանի խորհրդարանը մտադիր է ՄԱԳԱՏԷ-ի հետ գործակցությունը դադարեցնելու մասին օրենք ընդունել
12:25 23.06.2025 (Թարմացված է: 12:26 23.06.2025) ԻԻՀ խորհրդարանի ղեկավարը նշել է` միջազգային հանրությունը տեսել է, որ ՄԱԳԱՏԷ-ն չի կատարել իր պարտավորությունները և վերածվել է քաղաքական գործիքի։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Իրանի խորհրդարանը մտադիր է օրինագիծ ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու մասին՝ նրա քաղաքականացված դիրքորոշման պատճառով: Ինչպես տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Մենք խորհրդարանում պատրաստվում ենք օրինագիծ ընդունել, որը կասեցնում Է ՄԱԳԱՏԷ–ի հետ Իրանի համագործակցությունն այնքան ժամանակ, քանի դեռ մենք այդ միջազգային կազմակերպության մասնագիտական վարքագծի օբյեկտիվ երաշխիքներ չունենք», - ասել է ԻԻՀ խորհրդարանի խոսնակը:
Նրա խոսքով՝ Իրանը չի պատրաստվում ոչ խաղաղ բնույթի միջուկային ծրագիր մշակել, սակայն համաշխարհային հանրությունը տեսել է, որ ՄԱԳԱՏԷ-ն չի կատարել իր պարտավորություններից ոչ մեկը և վերածվել է քաղաքական գործիքի:
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։ Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հարձակումներից հետո հայտարարեց, որ ԱՄՆ–ն պատերազմի մեջ չէ Իսլամական Հանրապետության հետ։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ դիվանագիտության դուռը միշտ պետք է բաց լինի, բայց հիմա... այդ դեպքը չէ։ Նրա խոսքով` հենց Միացյալ Նահանգներն է դավաճանել դիվանագիտությանը։ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները իր անվտանգությունը և երկրի շահերը պաշտպանելու համար։