https://arm.sputniknews.ru/20250623/arajik-harutjunjanin-krkin-harcaqnnel-en-baqvum-u-andradardzel-hajastan-himnadramin-90550920.html
Արայիկ Հարությունյանին կրկին «հարցաքննել» են Բաքվում ու անդրադարձել «Հայաստան» հիմնադրամին
Արայիկ Հարությունյանին կրկին «հարցաքննել» են Բաքվում ու անդրադարձել «Հայաստան» հիմնադրամին
Sputnik Արմենիա
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործով հերթական նիստը տեղի կունենա Բաքվում հունիսի 30-ին: 23.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-23T23:10+0400
2025-06-23T23:10+0400
2025-06-23T23:12+0400
բաքու
արցախի նախագահ արայիկ հարությունյան
հարցաքննություն
դատ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90442062_0:0:832:469_1920x0_80_0_0_7fa7731d0b32aa56790f71a126ad66b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Արցախի նախկին առաջնորդ Արայիկ Հարությունյանը Բաքվում այսօր «ցուցմունք» է տվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության մասին «դատական» հերթական նիստի ժամանակ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը` ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործով «դատական» հերթական նիստը Բաքվում տեղի կունենա հունիսի 30–ին:Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
բաքու
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90442062_0:0:832:625_1920x0_80_0_0_323bfa913df211a422fa37d6b4ed145b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բաքու, արցախի նախագահ արայիկ հարությունյան, հարցաքննություն, դատ, արցախ
բաքու, արցախի նախագահ արայիկ հարությունյան, հարցաքննություն, դատ, արցախ
Արայիկ Հարությունյանին կրկին «հարցաքննել» են Բաքվում ու անդրադարձել «Հայաստան» հիմնադրամին
23:10 23.06.2025 (Թարմացված է: 23:12 23.06.2025) Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործով հերթական նիստը տեղի կունենա Բաքվում հունիսի 30-ին:
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Արցախի նախկին առաջնորդ Արայիկ Հարությունյանը Բաքվում այսօր «ցուցմունք» է տվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության մասին «դատական» հերթական նիստի ժամանակ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հարցաքննության ընթացքում հարցեր են տրվել նաև «Base Metals», «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունների և այլ կառույցների վերաբերյալ: Բացի այդ, Հարությունյանին կրկին հարց է ուղղվել 2020 թվականին «Գյանջայի ռմբակոծության» մասին։
Ինչպես հայտնում է Sputnik Ադրբեջանը` ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ գործով «դատական» հերթական նիստը Բաքվում տեղի կունենա հունիսի 30–ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: