00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խայտառակություն և ողբերգություն է. Նորատ Տեր-Գրիգորյանցը` Կարապետյանի հետ կատարվողի մասին

© Sputnik / Asatur YesayantsՆորատ Տեր-Գրիգորյանց
Նորատ Տեր-Գրիգորյանց - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2025
Նորատ Տեր-Գրիգորյանց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կարապետյանի կալանավորման և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին Հայաստանի իշխանությունների հայտարարությունների մասին Նորաայր Տեր-Գրիգորյանցը տեղեկացել է Մոսկվայի հայկական տաճարում:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, ողբերգություն է, քանի որ եկեղեցին հայ ժողովրդի համար հավաքական կենտրոն է։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է ԽՍՀՄ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, անկախ Հայաստանի Զինված ուժերի ստեղծողներից գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Տեր-Գրիգորյանցը նշեց, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին Հայաստանի իշխանությունների հայտարարությունների մասին իմացել է Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու տաճարում:
«Դա Եվրոպայի ազդեցությունն է, որտեղ սատանայական գործեր են կատարվում, և իշխում է հակաքրիստոսը։ Կարապետյանն աջակցել է եկեղեցուն, այնպես է, որ բոլոր հայերն էլ աջակցում են եկեղեցուն։ Այսինքն՝ բոլորին, այդ թվում՝ նաև ինձ, պետք է կալանավորե՞ն։ Դա խայտառակություն է։ Ես ամաչում եմ, որ նման բան է տեղի ունենում մեր պատմական հայրենիքում»,– ասել է Տեր-Գրիգորյանցը։
Նա հայտարարել է, որ մարդկայնորեն աջակցում է Կարապետյանին, ով միշտ օգտակար է եղել Հայաստանին և բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծել հայրենիքում:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։
Ո՞ւմ է ձեռնտու Սամվել Կարապետյանի կալանավորումը. արտասահմանյան փորձագետների կարծիքը
Լրահոս
0