https://arm.sputniknews.ru/20250622/ishkhanutjunnery-mi-qani-kacin-kakhecin-hhi-glkhin-samvel-karapetjani-hajtararutjuny-90494661.html
Իշխանությունները մի քանի կացին կախեցին ՀՀ–ի գլխին. Սամվել Կարապետյանի հայտարարությունը
Իշխանությունները մի քանի կացին կախեցին ՀՀ–ի գլխին. Սամվել Կարապետյանի հայտարարությունը
Sputnik Արմենիա
Գործարար Սամվել Կարապետյանն ընդգծել է, որ շուտով Հայաստանի արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է: 22.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-22T16:00+0400
2025-06-22T16:00+0400
2025-06-22T16:02+0400
սամվել կարապետյան
«արմավիր» քկհ
հայաստան
արցախ
իշխանություն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1c/81194362_0:84:1600:984_1920x0_80_0_0_65d292dc159bcb9f9ca145d704697f4a.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանի ներկա իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ մի քանի կացին կախեցին Հայաստանի գլխին` Թուրքիա, Ադրբեջան, նույնիսկ արդեն Պակիստան։ Այս մասին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հայտարարել է բարերար, գործարար Սամվել Կարապետյանը` իր փաստաբանական թիմի օգնությամբ։Նշենք, որ սա Կարապետյանի 3–րդ հայտարարությունն է «Արմավիր» ՔԿՀ–ից։Հիշեցրել է, որ կորցրեցինք հազարամյակների բացառիկ արժեքավոր պատմություն ունեցող և արյան գնով պահած հայկական Արցախը, որից հետո խաղաղության պայմանագրի էժանագին և սուտ խոստումներով սկսեցին հատ առ հատ հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքները։«Քանդեցին զինված ուժերը: Հանձնելուց ու քանդելուց հետո մեր երկրի սահմանները պաշտպանելու միակ միջոցը դարձան մի քանի անհասկանալի մարդկանց հեռադիտակները (նկատի ունի` ԵՄ դիտորդներին)։ Սուտ խոստումներով, թե իբրև սրանից հետո ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը, իր էժանագին կեցվածքով սկսեց վազել հարևան երկրների ղեկավարների հետևից՝ արժեզրկելով դարեր շարունակ Հայ մարդուն վայել արժանապատիվ ապրելու հնարավորությունը»,–նշել է գործարարը` նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։Ո՞ւմ է ձեռնտու Սամվել Կարապետյանի կալանավորումը. արտասահմանյան փորձագետների կարծիքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/1c/81194362_89:0:1512:1067_1920x0_80_0_0_4a5a962bde3a2833da90e6f350170519.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, «արմավիր» քկհ, հայաստան, արցախ, իշխանություն, նիկոլ փաշինյան
սամվել կարապետյան, «արմավիր» քկհ, հայաստան, արցախ, իշխանություն, նիկոլ փաշինյան
Իշխանությունները մի քանի կացին կախեցին ՀՀ–ի գլխին. Սամվել Կարապետյանի հայտարարությունը
16:00 22.06.2025 (Թարմացված է: 16:02 22.06.2025) Գործարար Սամվել Կարապետյանն ընդգծել է, որ շուտով Հայաստանի արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է:
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանի ներկա իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ մի քանի կացին կախեցին Հայաստանի գլխին` Թուրքիա, Ադրբեջան, նույնիսկ արդեն Պակիստան։ Այս մասին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից
հայտարարել է բարերար, գործարար Սամվել Կարապետյանը` իր փաստաբանական թիմի օգնությամբ։
Նշենք, որ սա Կարապետյանի 3–րդ հայտարարությունն է «Արմավիր» ՔԿՀ–ից։
«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին` ամբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը, ամբողջովին փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, ամբողջովին փչացնել հարաբերությունները ռազմական բոլոր դաշնակիցների հետ՝ ժողովրդին հրամցնելով թվացյալ խաչմերուկների և խաղաղության մասին երազանքները»,–նշել է Կարապետյանը։
Հիշեցրել է, որ կորցրեցինք հազարամյակների բացառիկ արժեքավոր պատմություն ունեցող և արյան գնով պահած հայկական Արցախը, որից հետո խաղաղության պայմանագրի էժանագին և սուտ խոստումներով սկսեցին հատ առ հատ հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքները։
«Քանդեցին զինված ուժերը: Հանձնելուց ու քանդելուց հետո մեր երկրի սահմանները պաշտպանելու միակ միջոցը դարձան մի քանի անհասկանալի մարդկանց հեռադիտակները (նկատի ունի` ԵՄ դիտորդներին)։ Սուտ խոստումներով, թե իբրև սրանից հետո ստորագրելու ենք խաղաղության պայմանագիրը, իր էժանագին կեցվածքով սկսեց վազել հարևան երկրների ղեկավարների հետևից՝ արժեզրկելով դարեր շարունակ Հայ մարդուն վայել արժանապատիվ ապրելու հնարավորությունը»,–նշել է գործարարը` նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին։
Նա ընդգծել է, որ շուտով Հայաստանի արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։