00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինան պետք է ճանաչի Դոնբասի և Նովոռոսիայի հանրաքվեների արդյունքները. Պուտին

© Sputnik / Григорий СысоевՎլադիմիր Պուտին
Վլադիմիր Պուտին - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2025
Բաժանորդագրվել
Ռուսաստանի նախագահը հայտարարել է ուկրաինական ղեկավարությունից նացիստական տարրերը հեռացնելու անհրաժեշտության մասին:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Ուկրաինան պետք է ճանաչի ՌԴ չորս նոր տարածաշրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները: Այս մասին Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կարևոր է ելնել այդ տարածքներում ապրող մարդկանց կամարտահայտությունից և ճանաչել այդ սուբյեկտները, քանի որ դա է ժողովրդավարությունը։ Այս համատեքստում ես ասում եմ, որ դա անհրաժեշտ է Ուկրաինային, որպեսզի ճանաչի չորս հայտնի տարածաշրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները։ Պետք է դա ընդունել որպես կատարված փաստ, քանի որ դա չանելը կնշանակի, որ զինված հակամարտությունը կարող է վերսկսվել», – ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Ուկրաինան հետապնդելու է սեփական ազգային շահերը, այլ ոչ թե երրորդ կողմերինը, որոնք կանգնած են Կիևի ռեժիմի հետևում:
Նրա խոսքով՝ Ուկրաինան արժանի է լավագույն ճակատագրի և չպետք է գործիք լինի երրորդ կողմերի համար։
Պուտինը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում է Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը
«Երրորդ կողմերը շահագրգռված են ոչ թե հակամարտության դադարեցմամբ, այլ Ուկրաինան իրենց շահերի համար օգտագործելով։ Ուկրաինան արժանի է ավելի լավ ճակատագրի և չպետք է գործիք լինի Ռուսաստանի դեմ գործող երրորդ կողմերի ձեռքում», – ասել է Պուտինը։
Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է նաև ուկրաինական ղեկավարությունից նացիստական տարրերը հեռացնելու անհրաժեշտության մասին:
«Ոչ մի դեպքում ինչ-որ նեոազգայնական, նացիստական տարրեր չպետք է ղեկավարեն Ուկրաինան։ Ելնում ենք նրանից, որ Ուկրաինայում վերացվելու են նեոնացիզմի բոլոր տարրերը։ Միևնույն ժամանակ, իհարկե, պետք է լուծվեն հումանիտար բնույթի հարցեր։ Դա վերաբերում է նաև ռուսաց լեզվին, դա վերաբերում է այն մարդկանց օրինական պահանջներին, որոնք ցանկանում են և պատրաստ են հարաբերություններ կառուցել Ռուսաստանի Դաշնության հետ», – ասել է Պուտինը։
Նա համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի քաղաքացիների մեծ մասը շահագրգռված է Ռուսաստանի հետ բարեկամությամբ:
«Վստահ եմ, որ ուկրաինացի ժողովրդի մեծամասնությունը հետաքրքրված է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների պահպանմամբ։ Այս բոլոր հարցերը2022 թվականին քննարկվել են Ստամբուլում, և ես ուզում եմ դա ընդգծել և նշել, որ մենք 2022 թվականին համաձայնագրի ստորագրմանը մոտ էինք», – հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել էր, որ Ռուսաստանը ձգտում է հասնել ոչ թե Ուկրաինայի կապիտուլյացիային, այլ «գետնի վրա» ծավալված իրողությունների ճանաչմանը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար:
Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Լրահոս
0