https://arm.sputniknews.ru/20250620/rdn-voch-te-ukrainaji-kapituljaciaji-e-dzgtum-ajl-irvoghutjunneri-tshanachman-putin-90433141.html
ՌԴ–ն ոչ թե Ուկրաինայի կապիտուլյացիայի է ձգտում, այլ իրողությունների ճանաչման. Պուտին
ՌԴ–ն ոչ թե Ուկրաինայի կապիտուլյացիայի է ձգտում, այլ իրողությունների ճանաչման. Պուտին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահը մեկնաբանել է ուկրաինական ճգնաժամի հարցը։ 20.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-20T19:35+0400
2025-06-20T19:35+0400
2025-06-20T20:46+0400
ռուսաստան
ուկրաինա
վլադիմիր պուտին
կապիտուլյացիա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90431837_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6cd930f392f5b1ef54648ccc82467537.jpg
Ռուսաստանը ոչ թե Ուկրաինայի կապիտուլյացիայի է ձգտում, այլ հողի վրա իրողությունների ճանաչման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս հայտարարությունն արել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում:ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանին ստիպեցին ճանաչել ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն:«Մենք ութ տարի չէինք ճանաչում։ Ո՛ւթ տարի։ Փորձում էինք պայմանավորվածության հասնել։ Մեզ ստիպեցին ճանաչել նրանց անկախությունը, իսկ հետո աջակցություն ցուցաբերել նրանց, այդ թվում՝ զինված աջակցություն, որպեսզի վերջ դնենք պատերազմին, որը սանձազերծել են Արևմուտքի մեր հակառակորդները և նրանք, ում վրա հիմա հենվում են Ուկրաինայում՝ ծայրահեղ ազգայնականներն ու նեոնացիստները», - ասել է նա։Իսկ իրողությունը, նրա խոսքով, այն է, որ ռուսական բանակն ամեն օր գրոհում է շփման գծի ողջ երկայնքով։ ՌԴ նախագահը հիշեցրել է հին կանոնը՝ «այնտեղ, որտեղ ոտք է դնում ռուս զինվորը, դա մերն է»: Բայց հավելել է, որ չէր ցանկանա` դա ընդունվեր որպես միլիտարիզմ, պարզապես Մոսկվան բազմիցս առաջարկել է բանակցություններով պայմանավորվել։ Ավելին` Ռուսաստանի նախագահը պատրաստ էր հանդիպել Զելենսկու հետ, անգամ 2022 թվականի ստամբուլյան բանակցություններից հետո։Նա անդրադարձել է նաև Սումիի ուղղությամբ ընթացող ռազմական գործողություններին՝ հայտարարելով, որ ՌԴ-ն Սումին գրավելու խնդիր չունի, թեև ինքը սկզբունքորեն չի բացառում դա։Այսօր Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգությունը հետևանքն է նրանց գործողությունների, ովքեր պատրաստ չեն հաշտվել աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հետ։ Նա հիշեցրել է 1990-ականների վերջից ի վեր ՆԱՏՕ-ի ընդլայնման վեց ալիքների մասին։ Եվ արևմտյան երկրները հավատարիմ են մնացել նեոգաղութատիրական քաղաքականության մնացուկներին՝ համառորեն անտեսելով դաշինքը չընդլայնելու ռուսական կոչերը։Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը կասկածի տակ չի դնում Ուկրաինայի անկախության իրավունքը, բայց լավ կլիներ, որ Կիևը վերադառնար այն հիմնարար արժեքներին, որոնց հիման վրա Ուկրաինան ինքնիշխանություն ստացավ: Դա վերաբերում է նաև արտադաշինքային կարգավիճակին։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Мы не добиваемся капитуляции со стороны Украины, а настаиваем на признании сложившихся на земле реалий — Путин
Sputnik Արմենիա
Мы не добиваемся капитуляции со стороны Украины, а настаиваем на признании сложившихся на земле реалий — Путин
2025-06-20T19:35+0400
true
PT0M20S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90431837_0:0:1440:1080_1920x0_80_0_0_201534f96cfa3079deda18c058be8b3a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին, կապիտուլյացիա, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, ուկրաինա, վլադիմիր պուտին, կապիտուլյացիա, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՌԴ–ն ոչ թե Ուկրաինայի կապիտուլյացիայի է ձգտում, այլ իրողությունների ճանաչման. Պուտին
19:35 20.06.2025 (Թարմացված է: 20:46 20.06.2025) Ռուսաստանի նախագահը մեկնաբանել է ուկրաինական ճգնաժամի հարցը։
Ռուսաստանը ոչ թե Ուկրաինայի կապիտուլյացիայի է ձգտում, այլ հողի վրա իրողությունների ճանաչման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս հայտարարությունն արել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում:
«Սա սկզբունքորեն այլ իրավիճակ է, և մենք չենք ձգտում Ուկրաինայի կապիտուլյացիայի։ Մենք պնդում ենք, որ ճանաչենք այն իրողությունները, որոնք ստեղծվել են հողի վրա», – ասել Է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանին ստիպեցին ճանաչել ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն:
«Մենք ութ տարի չէինք ճանաչում։ Ո՛ւթ տարի։ Փորձում էինք պայմանավորվածության հասնել։ Մեզ ստիպեցին ճանաչել նրանց անկախությունը, իսկ հետո աջակցություն ցուցաբերել նրանց, այդ թվում՝ զինված աջակցություն, որպեսզի վերջ դնենք պատերազմին, որը սանձազերծել են Արևմուտքի մեր հակառակորդները և նրանք, ում վրա հիմա հենվում են Ուկրաինայում՝ ծայրահեղ ազգայնականներն ու նեոնացիստները», - ասել է նա։
Իսկ իրողությունը, նրա խոսքով, այն է, որ ռուսական բանակն ամեն օր գրոհում է շփման գծի ողջ երկայնքով։ ՌԴ նախագահը հիշեցրել է հին կանոնը՝ «այնտեղ, որտեղ ոտք է դնում ռուս զինվորը, դա մերն է»: Բայց հավելել է, որ չէր ցանկանա` դա ընդունվեր որպես միլիտարիզմ, պարզապես Մոսկվան բազմիցս առաջարկել է բանակցություններով պայմանավորվել։ Ավելին` Ռուսաստանի նախագահը պատրաստ էր հանդիպել Զելենսկու հետ, անգամ 2022 թվականի ստամբուլյան բանակցություններից հետո։
Նա անդրադարձել է նաև Սումիի ուղղությամբ ընթացող ռազմական գործողություններին՝ հայտարարելով, որ ՌԴ-ն Սումին գրավելու խնդիր չունի, թեև ինքը սկզբունքորեն չի բացառում դա։
Այսօր Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգությունը հետևանքն է նրանց գործողությունների, ովքեր պատրաստ չեն հաշտվել աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների հետ։ Նա հիշեցրել է 1990-ականների վերջից ի վեր ՆԱՏՕ-ի ընդլայնման վեց ալիքների մասին։ Եվ արևմտյան երկրները հավատարիմ են մնացել նեոգաղութատիրական քաղաքականության մնացուկներին՝ համառորեն անտեսելով դաշինքը չընդլայնելու ռուսական կոչերը։
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը կասկածի տակ չի դնում Ուկրաինայի անկախության իրավունքը, բայց լավ կլիներ, որ Կիևը վերադառնար այն հիմնարար արժեքներին, որոնց հիման վրա Ուկրաինան ինքնիշխանություն ստացավ: Դա վերաբերում է նաև արտադաշինքային կարգավիճակին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։