00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է վերականգնել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի հետ. Գագիկ Ծառուկյան

© Photo : Social media of Gagik TsarukyanԳագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2025
Բաժանորդագրվել
Ծառուկյանի համոզմամբ` ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև ընտրությունը Հայաստանի համար պետք է ակնհայտ լինի. Հայաստանը պետք է ոչ միայն մնա ԵԱՏՄ կազմում, այլև խորացնի ինտեգրումը «հնգյակի» երկրների հետ:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հայաստանի համար չափազանց կարևոր է բարձրացնել իր մասնակցության աստիճանն այնպիսի միջոցառումներին, ինչպիսին է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը։ Այդ մասին ասել է գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը Sputnik–ի հետ զրույցում` խոսելով միջազգային տնտեսական ֆորումի, ինչպես նաև այն մասին, թե ինչու պետք է Հայաստանը հրաժարվի եվրոպական ուղեգծից և մնա ԵԱՏՄ–ում:
«Հայաստանը պարտադիր պետք է ամեն տարի պետք է մասնակցի միջազգային տնտեսական այս համաժողովին. մասնակից ներդրողների ու գործարարների հսկայական թիվը ցույց է տալիս, որ ամենատարբեր ոլորտներում հնարավորությունները շատ են։ Համոզված եմ` նման խոշոր համաժողովներին մասնակցությունը Հայաստանին շատ ու շատ բան կտա»,– նշել է գործարարը։
Նրա խոսքով՝ դա նաև կարող է նպաստել Ռուսաստանի հետ Հայաստանի եղբայրական հարաբերությունների վերականգնմանը։
«Ինչպես երկրի տնտեսության զարգացմանը, այնպես էլ բնակչության բարգավաճման և անվտանգության ապահովման հարցերում դա շատ բան կտա Հայաստանին։ Դարեր շարունակ մեր ժողովուրդները բարեկամություն են արել և ապրել միասին»,– ասել է բարերարը։
ՌԴ–ն ծածկում է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի կարիքների մինչև 95%-ը. ԵՏՀ նախարար
Նրա խոսքով` հայ երիտասարդների շրջանում դա, ցավոք, քչերն են լիարժեք գիտակցում:
«Երիտասարդներին պետք է այդ ամենի մասին պատմել, թե որքան շատ բան է անում Ռուսաստանը Հայաստանի համար։ Բոլոր խոշոր երկրներն այժմ ցանկանում են կարգավորել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ պաշտոնական Երևանը փչացնում է դրանք։ Դա անթույլատրելի է. հարաբերությունները պետք է վերականգնել»,– վստահ է «Բարգավաճ Հայաստանի» հիմնադիրը։
Ծառուկյանի համոզմամբ` ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև ընտրությունը Հայաստանի համար պետք է ակնհայտ լինի. Հայաստանը պետք է ոչ միայն մնա ԵԱՏՄ կազմում, այլև խորացնի ինտեգրումը «հնգյակի» երկրների հետ:
«Մեր ամբողջ արտադրությունն ուղղված է ԵԱՏՄ, մեծ մասամբ՝ ռուսական շուկային։ Վերջինը եղել է դարեր շարունակ և շարունակում է աշխատել մինչ օրս: Նույն մակարդակի վրա Արևմուտքի հետ նման շուկա կառուցել չի ստացվի»,– ընդգծել է նա։
«Բարգավաճ Հայաստանի» հիմնադիրը խոսել է նաև Ռուսաստանի հետ ընդհանուր պատմական հիշողության պահպանման կարևորության մասին: Մասնավորապես, նա խոսել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի մասին։
«Մոտ 600 հազար հայ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, 300 հազարը տուն չվերադարձավ։ Նրանք ԽՍՀՄ հերոսներ են` մարշալներ, ծովակալներ, գեներալներ և հսկայական թվով զինվորներ ու սպաներ. նրանք հայեր են, որոնք Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ վճռական ներդրում են ունեցել Հաղթանակի հասնելու գործում։ Մենք պարտավոր ենք հիշել նրանց սխրանքը, հպարտանալ նրանցով և դրանց մասին պատմել մեր երիտասարդներին»,– կարծում է Գագիկ Ծառուկյանը։
Ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում. փոխվարչապետ Գրիգորյանի փաստարկները
Նա հիշեցրել է, որ իր ղեկավարած կուսակցությունը հաղթանակի տարեդարձի առթիվ մի շարք միջոցառումներ է կազմակերպել Հայաստանում:
«Խոսքը վերաբերում է վետերաններին օգնելուն, հեռուստատեսությամբ թեմատիկ ծրագրերին, Հովհաննես Բաղրամյանի Մարտական փառքի թանգարանի բացմանը, նկարների ցուցադրությանը, կոլեկցիոն կոնյակի թողարկմանը, դրամաշնորհների տրամադրմանը, շքերթներին և այլն»,– եզրափակել է նա:
Հիշեցնենք` Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 18-21-ը։ ՌԻԱ Նովոստին միջոցառման տեղեկատվական գործընկերն է։
Լրահոս
0