https://arm.sputniknews.ru/20250621/mahacel-e-baghniqd-anush-filmi-nadjan-hajtni-derasanuhi-valentina-talizinan-90453310.html
Մահացել է «...Բաղնիքդ անուշ» ֆիլմի Նադյայի «ձայնը»` հայտնի դերասանուհի Վալենտինա Տալիզինան
Մահացել է «...Բաղնիքդ անուշ» ֆիլմի Նադյայի «ձայնը»` հայտնի դերասանուհի Վալենտինա Տալիզինան
Sputnik Արմենիա
Իր երկար ստեղծագործական կյանքի ընթացքում Վալենտինա Տալիզինան խաղացել է ավելի քան 40 առանցքային և հիմնական դերեր Մոսսովետի թատրոնում, մոտ 100 դեր կինոյում և... 21.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-21T13:30+0400
2025-06-21T13:30+0400
2025-06-21T15:57+0400
մահ
դերասանուհի
ֆիլմ
վալենտինա տալիզինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/15/90451242_0:0:3072:1728_1920x0_80_0_0_c52259f0673e8b4f49e978898b28fb0c.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Կյանքի 91-րդ տարում մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Վալենտինա Տալիզինան:«Մոսսովետի թատրոնը խոր վշտով հայտնում է, որ այսօր՝ 2025 թվականի հունիսի 21-ին, մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Վալենտինա Իլարիոնովնա Տալիզինան»,-ասված է թատրոնի տելեգրամյան ալիքում տարածված հաղորդագրության մեջ:92 տարեկանում մահացել է Estee Lauder-ի հիմնադիրների որդին՝ Լեոնարդ ԼաուդերըԻնչպես նշել է Մոսսովետը, անվանի դերասանուհին, որը սիրված է միլիոնավոր հանդիսատեսի կողմից, իր ամբողջ կյանքը նվիրել է արվեստին ծառայելուն:Բացի այդ, լայն էրուդիցիան և գրականության խորը իմացությունը դերասանուհուն օգնել են կերտել պոեզիային նվիրված մի շարք ծրագրեր, որոնցով նա հանդես է եկել Ռուսաստանի և արտերկրի քաղաքների համերգասրահներում և թատերական հարթակներում: Տալիզինան նվիրումով աշխատել է նաև ռադիոյում՝ ասմունքելով պոեզիա, արձակ, մասնակցելով ռադիոհաղորդումների:Ինչպես հաղորդում է StarHit պարբերականը, դերասանուհին մահացել է առավոտյան իր բնակարանում։ Պատճառն օնկոլոգիական հիվանդությունն էր։Նշվում է, որ դեռևս մարտին արտիստուհին սկսել է ամբողջ մարմնում զգալ ցավեր և սրտխառնոց. նա դիմել է հիվանդանոց, որտեղ նրան ախտորոշել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:Մահացել է լեգենդար բալետմայստեր Յուրի ԳրիգորովիչըՎերջին ամիսներին Տալիզինայի վիճակը վատացել է ասպիրացիայի՝ շնչառական համակարգում հեղուկների առկայության պատճառով, բայց նա հրաժարվել է հոսպիտալացումից՝ ցանկանալով մնացած օրերն անցկացնել տանը։Չնայած մահացու ախտորոշմանը՝ դերասանուհին չի լքել թատրոնը և շարունակել է մասնակցել Մոսսովետի ներկայացումներին։ Ամեն անգամ նրան դիմավորում էին բուռն ծափահարություններով։Վալենտինա Տալիզինան ծնվել է 1935 թվականի հունվարի 22-ին՝ Օմսկում։ 1958-ին ավարտել է Թատերական արվեստի պետական ինստիտուտը (ГИТИС): Այնուհետև ընդունվել է Մոսսովետի թատրոն, որտեղ աշխատել է ամբողջ կյանքում։ Շատ հեռուստադիտողներ նրան հիշում են «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Աֆոնյա», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» ֆիլմերում խաղացած վառ կերպարներից։ Հենց Տալիզինայի ձայնով էր «խոսում» «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի Նադյան` դերասանուհի Բարբարա Բրիսելկան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/15/90451242_0:0:2732:2048_1920x0_80_0_0_63c7e4c44f5b3aa461c91e10260f12da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մահ, դերասանուհի, ֆիլմ, վալենտինա տալիզինա
մահ, դերասանուհի, ֆիլմ, վալենտինա տալիզինա
Մահացել է «...Բաղնիքդ անուշ» ֆիլմի Նադյայի «ձայնը»` հայտնի դերասանուհի Վալենտինա Տալիզինան
13:30 21.06.2025 (Թարմացված է: 15:57 21.06.2025) Իր երկար ստեղծագործական կյանքի ընթացքում Վալենտինա Տալիզինան խաղացել է ավելի քան 40 առանցքային և հիմնական դերեր Մոսսովետի թատրոնում, մոտ 100 դեր կինոյում և հեռուստաֆիլմերում։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Կյանքի 91-րդ տարում մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Վալենտինա Տալիզինան:
«Մոսսովետի թատրոնը խոր վշտով հայտնում է, որ այսօր՝ 2025 թվականի հունիսի 21-ին, մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Վալենտինա Իլարիոնովնա Տալիզինան»,-ասված է թատրոնի տելեգրամյան ալիքում տարածված հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել է Մոսսովետը, անվանի դերասանուհին, որը սիրված է միլիոնավոր հանդիսատեսի կողմից, իր ամբողջ կյանքը նվիրել է արվեստին ծառայելուն:
«Երկար ստեղծագործական կյանքի ընթացքում Վալենտինա Իլարիոնովնան ավելի քան 40 առանցքային և գլխավոր դեր է խաղացել Մոսսովետի թատրոնում, մոտ 100 դեր` կինոյում և հեռուստաֆիլմերում, որոնք հայտնի են հանդիսատեսի մի քանի սերունդների», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, լայն էրուդիցիան և գրականության խորը իմացությունը դերասանուհուն օգնել են կերտել պոեզիային նվիրված մի շարք ծրագրեր, որոնցով նա հանդես է եկել Ռուսաստանի և արտերկրի քաղաքների համերգասրահներում և թատերական հարթակներում: Տալիզինան նվիրումով աշխատել է նաև ռադիոյում՝ ասմունքելով պոեզիա, արձակ, մասնակցելով ռադիոհաղորդումների:
Ինչպես հաղորդում է StarHit պարբերականը, դերասանուհին մահացել է առավոտյան իր բնակարանում։ Պատճառն օնկոլոգիական հիվանդությունն էր։
Նշվում է, որ դեռևս մարտին արտիստուհին սկսել է ամբողջ մարմնում զգալ ցավեր և սրտխառնոց. նա դիմել է հիվանդանոց, որտեղ նրան ախտորոշել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:
Վերջին ամիսներին Տալիզինայի վիճակը վատացել է ասպիրացիայի՝ շնչառական համակարգում հեղուկների առկայության պատճառով, բայց նա հրաժարվել է հոսպիտալացումից՝ ցանկանալով մնացած օրերն անցկացնել տանը։
Չնայած մահացու ախտորոշմանը՝ դերասանուհին չի լքել թատրոնը և շարունակել է մասնակցել Մոսսովետի ներկայացումներին։ Ամեն անգամ նրան դիմավորում էին բուռն ծափահարություններով։
Վալենտինա Տալիզինան ծնվել է 1935 թվականի հունվարի 22-ին՝ Օմսկում։ 1958-ին ավարտել է Թատերական արվեստի պետական ինստիտուտը (ГИТИС): Այնուհետև ընդունվել է Մոսսովետի թատրոն, որտեղ աշխատել է ամբողջ կյանքում։ Շատ հեռուստադիտողներ նրան հիշում են «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Աֆոնյա», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» ֆիլմերում խաղացած վառ կերպարներից։
Հենց Տալիզինայի ձայնով էր «խոսում» «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի Նադյան` դերասանուհի Բարբարա Բրիսելկան։