https://arm.sputniknews.ru/20250621/karapetjani-pastabannery-kzbaghven-hajastani-qkhnerum-verjin-7-tarum-gtnvvoghneri-gvortservov-90463904.html
Կարապետյանի փաստաբանները կզբաղվեն Հայաստանի ՔԿՀ–ներում վերջին 7 տարում գտնվողների գործերով
Կարապետյանի փաստաբանները կզբաղվեն Հայաստանի ՔԿՀ–ներում վերջին 7 տարում գտնվողների գործերով
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Այսօրվանից գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի բազայի վրա կհրավիրվեն փաստաբաններ, որոնք կաջակցեն և կփորձեն... 21.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-21T19:58+0400
2025-06-21T19:58+0400
2025-06-21T20:07+0400
սամվել կարապետյան
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
փաստաբան
դատապարտյալ
https://cdn.am.sputniknews.ru/img/1994/67/19946774_0:0:1600:901_1920x0_80_0_0_5cebc33b32df5d5f2c6258c4d9531a82.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Այսօրվանից գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի բազայի վրա կհրավիրվեն փաստաբաններ, որոնք կաջակցեն և կփորձեն վերանայել վերջին 7 տարվա ընթացքում հայաստանյան ՔԿՀ–ներում գտնվող անձանց խախտված իրավունքները։ Այս մասին իր փաստաբանական թիմի միջոցով տարածած հայտարարության 2–րդ մասում ասել է Կարապետյանը, որը հունիսի 18–ից գտնվում է «Արմավիր» ՔԿՀ–ում։Նա պատմել է, որ ամեն օր «Արմավիր» ՔԿՀ–ի միջանցքներում և տեսակցության վայրերում հանդիպելով կալանավորներին՝ զարմացել է, թե որքան ծաղկուն տարիքի տղաներ են այստեղ գտնվում և վստահ է, որ նրանցից շատերն իր նման անօրինական որոշումների հիման վրա, իսկ ոմանք՝ ոչ մեծ հանցագործությունների արդյունքում են հայտնվել այդտեղ։«Չվախենալով հսկիչների ներկայությունից՝ նրանք բղավում են, որ իրենց վերջին հույսը ես եմ»,– վստահեցրել է Կարապետյանը։Նա այս ամենի արդյունքում եկել է այն եզրակացության, որ հայրենիքին այսօր ավելի անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։Ո՞ւմ է ձեռնտու Սամվել Կարապետյանի կալանավորումը. արտասահմանյան փորձագետների կարծիքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1994/67/19946774_0:0:1424:1068_1920x0_80_0_0_df951db202d5d788b17d685e54cea4b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), փաստաբան, դատապարտյալ
սամվել կարապետյան, քրեակատարողական հիմնարկ (քկհ), փաստաբան, դատապարտյալ
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Այսօրվանից գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի բազայի վրա կհրավիրվեն փաստաբաններ, որոնք կաջակցեն և կփորձեն վերանայել վերջին 7 տարվա ընթացքում հայաստանյան ՔԿՀ–ներում գտնվող անձանց խախտված իրավունքները։ Այս մասին իր փաստաբանական թիմի միջոցով տարածած
հայտարարության 2–րդ մասում ասել է Կարապետյանը, որը հունիսի 18–ից գտնվում է «Արմավիր» ՔԿՀ–ում։
«Այսօրվանից իմ փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու ենք անաչառ տարբեր փաստաբանների, ովքեր պատրաստ են աջակցել և փորձել վերանայել վերջին յոթ տարիների այդպիսի գործերը և պայքարել ցանկացած հայ մարդու խախտված իրավունքների համար։ Այդ ամենի համար պատրաստ եմ միջոցներ տրամադրել։ Շուտով արդարությունը և արդարադատությունը վերականգվելու է: Պայքարելու ենք»,– նշել է Կարապետյանը:
Նա պատմել է, որ ամեն օր «Արմավիր» ՔԿՀ–ի միջանցքներում և տեսակցության վայրերում հանդիպելով կալանավորներին՝ զարմացել է, թե որքան ծաղկուն տարիքի տղաներ են այստեղ գտնվում և վստահ է, որ նրանցից շատերն իր նման անօրինական որոշումների հիման վրա, իսկ ոմանք՝ ոչ մեծ հանցագործությունների արդյունքում են հայտնվել այդտեղ։
«Չվախենալով հսկիչների ներկայությունից՝ նրանք բղավում են, որ իրենց վերջին հույսը ես եմ»,– վստահեցրել է Կարապետյանը։
Նա այս ամենի արդյունքում եկել է այն եզրակացության, որ հայրենիքին այսօր ավելի անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։