https://arm.sputniknews.ru/20250621/ekeghecu-het-hakamartutjuny-karvogh-e-tkhur-avart-unenal-pashinjani-hamar-rhm-nakhagah-90459100.html
Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է տխուր ավարտ ունենալ Փաշինյանի համար․ ՌՀՄ նախագահ
Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է տխուր ավարտ ունենալ Փաշինյանի համար․ ՌՀՄ նախագահ
Sputnik Արմենիա
Հայկական սփյուռքի ամենախոշոր կառույցներից մեկի ղեկավարը նշել է, որ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի հետապնդումը սկսվել է միայն այն պատճառով, որ նա հանդես... 21.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-21T18:18+0400
2025-06-21T18:18+0400
2025-06-21T18:18+0400
արա աբրահամյան
սամվել կարապետյան
նիկոլ փաշինյան
կալանք
ռուսաստանի հայերի միություն
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0f/77160835_0:35:1600:935_1920x0_80_0_0_dbd4dd6081daeebfa5cf12f55a78f2ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայ առաքելական եկեղեցու հետ հակամարտությունը կարող է տխուր ավարտ ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ եկեղեցին հայ հասարակության հիմքն է, իսկ իշխանությունը սկսում է գործել օրենքից դուրս։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը:Աբրահամյանի գնահատմամբ՝ Փաշինյանը Սամվել Կարապետյանին հետապնդում է` ցույց տալու համար, որ ինքը «Հայաստանում կարող է անել այն, ինչ ուզում է»։«Նրան (Կարապետյանին – խմբ.) մեղադրել են այն բանում, որ սպառնում է պետությանը, բայց բոլորն էլ հասկանում են, որ կալանավորումը ոչ մի կապ չունի այդ մեղադրանքի հետ. Սամվելը շատ լոյալ, նորմալ, կանխատեսելի մարդ է։ Նա Փաշինյանի դեմ երբեք ոչինչ չի ասել և չի արել։ Իսկ հիմա նրան երկու ամսով կալանավորել են միայն այն բանի համար, որ համարձակվել է ասել, որ աջակցում է եկեղեցուն։ Նա (Փաշինյանը – խմբ.) ասում է, որ Հայաստանում կա ժողովրդավարություն, բայց այնտեղ ոչ մի ժողովրդավարություն չկա», – նշել է ՌՀՄ նախագահը։Ռուսաստանի հայերի միության նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կհասկանան, որ Կարապետյանին պետք է ազատել:«Դեռ կլինի Վերաքննիչ դատարան, հույս ունեմ` այն արդարացի որոշում կկայացնի, որ պետք է նրան բաց թողնել, նրա նկատմամբ ոչ մի հարց չկա, և նա ոչ մի բանում մեղավոր չէ։ Ոչ բոլոր դատարաններն են կատարում այն հրամանները, որոնք ստանում են հեռախոսով», – նկատել է Աբրահամյանը։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։Սամվել Կարապետյանի հետ տեսակցություններն արգելվել են. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0f/77160835_163:0:1587:1068_1920x0_80_0_0_e312a22cbb7f6fcd7bfb7362ade67167.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արա աբրահամյան, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, կալանք, ռուսաստանի հայերի միություն, հայ առաքելական եկեղեցի
արա աբրահամյան, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, կալանք, ռուսաստանի հայերի միություն, հայ առաքելական եկեղեցի
Եկեղեցու հետ հակամարտությունը կարող է տխուր ավարտ ունենալ Փաշինյանի համար․ ՌՀՄ նախագահ
Հայկական սփյուռքի ամենախոշոր կառույցներից մեկի ղեկավարը նշել է, որ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի հետապնդումը սկսվել է միայն այն պատճառով, որ նա հանդես է եկել ի պաշտպանություն եկեղեցու:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայ առաքելական եկեղեցու հետ հակամարտությունը կարող է տխուր ավարտ ունենալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ եկեղեցին հայ հասարակության հիմքն է, իսկ իշխանությունը սկսում է գործել օրենքից դուրս։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը:
«Դա (պետությունը-խմբ.) նրա սեփականությունը և նրա ընկերությունը չէ։ Դա պետություն է, որտեղ կան Սահմանադրություն և օրենքներ։ Եկեղեցին հայ հասարակության հիմքն է։ Իսկ նրանք (Հայաստանի իշխանությունը – խմբ.) ամեն ինչ օրենքից դուրս են անում։ Նա (Փաշինյանը – խմբ.) արժեզրկում է եկեղեցին... այդ հակամարտությունը կարող է տխուր ավարտ ունենալ կառավարության համար, եթե նրանք շարունակեն նույն ոգով: Եկեղեցին հայ ժողովրդին միավորելու իրական հնարավորություն ունի», - կարծում է Աբրահամյանը։
Աբրահամյանի գնահատմամբ՝ Փաշինյանը Սամվել Կարապետյանին հետապնդում է` ցույց տալու համար, որ ինքը «Հայաստանում կարող է անել այն, ինչ ուզում է»։
«Նրան (Կարապետյանին – խմբ.) մեղադրել են այն բանում, որ սպառնում է պետությանը, բայց բոլորն էլ հասկանում են, որ կալանավորումը ոչ մի կապ չունի այդ մեղադրանքի հետ. Սամվելը շատ լոյալ, նորմալ, կանխատեսելի մարդ է։ Նա Փաշինյանի դեմ երբեք ոչինչ չի ասել և չի արել։ Իսկ հիմա նրան երկու ամսով կալանավորել են միայն այն բանի համար, որ համարձակվել է ասել, որ աջակցում է եկեղեցուն։ Նա (Փաշինյանը – խմբ.) ասում է, որ Հայաստանում կա ժողովրդավարություն, բայց այնտեղ ոչ մի ժողովրդավարություն չկա», – նշել է ՌՀՄ նախագահը։
Ռուսաստանի հայերի միության նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կհասկանան, որ Կարապետյանին պետք է ազատել:
«Դեռ կլինի Վերաքննիչ դատարան, հույս ունեմ` այն արդարացի որոշում կկայացնի, որ պետք է նրան բաց թողնել, նրա նկատմամբ ոչ մի հարց չկա, և նա ոչ մի բանում մեղավոր չէ։ Ոչ բոլոր դատարաններն են կատարում այն հրամանները, որոնք ստանում են հեռախոսով», – նկատել է Աբրահամյանը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։