00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բացարձակ խելահեղություն». Ռոման Բաբայանը՝ Սամվել Կարապետյանի կալանավորման մասին

© Sputnik / Asatur YesayantsՌոման Բաբայան
Ռոման Բաբայան - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2025
Բաժանորդագրվել
Հայտնի լրագրողի կարծիքով՝ Կարապետյանը կալանավորվել է միայն այն բանի համար, որ համարձակվել է աջակցել հայկական եկեղեցուն:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Այն, ինչ Փաշինյանի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի–խմբ.) օրոք տեղի է ունենում Հայաստանում, բացարձակ խելահեղություն է։ Այսպես է մեկնաբանել «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի կալանավորումը, որը տեղի է ունեցել եկեղեցու աջակցության հայտարարությունների պատճառով:
«Նայում ես այն ամենին, ինչ Հայաստանի Հանրապետության հետ արել է վարչապետը, ու երբեմն ուղղակի հրաժարվում հավատալ դրան։ Մարդկանց բռնում են միայն այն բանի համար, որ նրանք աջակցում են Հայ առաքելական եկեղեցուն», – RT-ին տված հարցազրույցում ասել է Բաբայանը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։
Սամվել Կարապետյանի հետ տեսակցություններն արգելվել են. «Ժողովուրդ»
Լրահոս
0