https://arm.sputniknews.ru/20250620/turqiajin-dardznum-en-haravajin-kvovkasi-najvogh-naev-hh-ishkhanutjan-dzeramb-abrahamjan-90411723.html
Թուրքիային դարձնում են Հարավային Կովկասի «նայող», նաև` ՀՀ իշխանության ձեռամբ. Աբրահամյան
Թուրքիային դարձնում են Հարավային Կովկասի «նայող», նաև` ՀՀ իշխանության ձեռամբ. Աբրահամյան
Sputnik Արմենիա
Տարածաշրջանի բալանսն ապահովող երկու երկրներն այսօր մխրճված են պատերազմական գործողություններում, և, Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ, այս համատեքստում Թուրքիային... 20.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-20T14:57+0400
2025-06-20T14:57+0400
2025-06-20T15:03+0400
տիգրան աբրահամյան
թուրքիա
հարավային կովկաս
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/01/88485407_0:0:1600:901_1920x0_80_0_0_179ba71cbde7771c762b5896379c4b23.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Թուրքիային բերում են որպես Հարավային Կովկասի «նայող», և դա արվում է նաև ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ. ԱԺ–ում լրագրողներին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցը։Նրա դիտարկմամբ` ՀՀ այսօրվա իշխանությունների ձեռքով Հայաստանն էլ իր ներդրումն է ունենում Թուրքիային տարածաշրջանում «նայող» դարձնելու գործում։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կեսօրին մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այցի օրակարգին վերաբերող այլ հարցերն առ այս պահը գաղտնի են պահվում։Մեկ օր առաջ` հունիսի 19-ին, Թուրքիա էր մեկնել նաև Ադրբեջանի նախագահը։
թուրքիա
հարավային կովկաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/01/88485407_129:0:1552:1067_1920x0_80_0_0_c6261949cc9f77471c770a250a98cc92.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան աբրահամյան, թուրքիա, հարավային կովկաս, նիկոլ փաշինյան
տիգրան աբրահամյան, թուրքիա, հարավային կովկաս, նիկոլ փաշինյան
Թուրքիային դարձնում են Հարավային Կովկասի «նայող», նաև` ՀՀ իշխանության ձեռամբ. Աբրահամյան
14:57 20.06.2025 (Թարմացված է: 15:03 20.06.2025) Տարածաշրջանի բալանսն ապահովող երկու երկրներն այսօր մխրճված են պատերազմական գործողություններում, և, Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ, այս համատեքստում Թուրքիային առաջին պլան բերելը և «հարց լուծող» սարքելը չի կարող բխել Հայաստանի շահերից։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Թուրքիային բերում են որպես Հարավային Կովկասի «նայող», և դա արվում է նաև ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ. ԱԺ–ում լրագրողներին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցը։
«Մեր տարածաշրջանի բալանսն ապահովող երկու երկրներն այսօր մխրճված են պատերազմական գործողություններում. Ռուսաստանը` Ուկրաինայի ուղղությամբ, Իրանը` Իսրայելի։ Եվ այս պայմաններում Ադրբեջանի և Թուրքիայի դերը մեր տարածաշրջանում ավտոմատ բարձրանում է։ Այս համատեքստում Թուրքիային առաջին պլան բերելը և «հարց լուծող» սարքելը, բնականաբար, որևէ ձևով չի կարող բխել Հայաստանի շահերից»,– նշեց Աբրահամյանը։
Նրա դիտարկմամբ` ՀՀ այսօրվա իշխանությունների ձեռքով Հայաստանն էլ իր ներդրումն է ունենում Թուրքիային տարածաշրջանում «նայող» դարձնելու գործում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կեսօրին
մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այցի օրակարգին վերաբերող այլ հարցերն առ այս պահը գաղտնի են պահվում։
Մեկ օր առաջ` հունիսի 19-ին, Թուրքիա էր մեկնել նաև Ադրբեջանի նախագահը։