https://arm.sputniknews.ru/20250620/samvel-karapetjanin-armavir-en-teghapvokhel-vorpeszi-cujcer-chlinen-aghvan-vardanjan-90402627.html
Սամվել Կարապետյանին «Արմավիր» են տեղափոխել, որպեսզի ցույցեր չլինեն. Աղվան Վարդանյան
Սամվել Կարապետյանին «Արմավիր» են տեղափոխել, որպեսզի ցույցեր չլինեն. Աղվան Վարդանյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր գործիչը, սակայն, չբացառեց բողոքի ակցիաների կազմակերպումը` ասելով, որ շատ բան կախված է Կարապետյանի մոտեցումներից ու կարծիքից։ 20.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-20T13:41+0400
2025-06-20T13:41+0400
2025-06-20T13:44+0400
աղվան վարդանյան
սամվել կարապետյան
կալանք
«արմավիր» քկհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737693_0:42:1600:942_1920x0_80_0_0_7886ec7cfcbaea51e8150ee46201b4bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո «Արմավիր» ՔԿՀ են տեղափոխել, որպեսզի ցույցեր չլինեն. խորհրդարանական ճեպազրույցների կամանակ նման ենթադրություն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։Ընդդիմադիր գործիչը, սակայն, չբացառեց բողոքի ակցիաների կազմակերպումը` ասելով. Նա շեշտեց, որ կալանավայրում Սամվել Կարապետյանի հետ հանդիպելու հնարավորություն չկա, քանի որ նրա նկատմամբ կիրառվել է հանդիպումների արգելքի ամենախիստ ռեժիմը. միայն փաստաբաններն են կարողանում այցելել նրան։Ինչ վերաբերում է գործարարի կատմամբ հարուցված քրեական գործի հիմքում դրված հայտարարությանը, Աղվան Վարդանյանը պնդում է, որ այն վերաբերում էր բացառապես եկեղեցուն աջակցելուն ու պաշտպանելուն։«Միայն հիվանդ մարդը դրա տակ կտեսնի իշխանության բռնազավթման կոչ` ինչպես որակել են քննիչներն ու դատարանը»,– ասաց պատգամավորը` հավելելով, որ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իշխանության արշավանքի նպատակը հանրությունը պառակտելն է, հոգևոր հիմքերը խարխլելը և որպես արդյունք` ադրբեջանաթուրքական նախապայմանները կատարելը։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։Սամվել Կարապետյանի հետ տեսակցություններն արգելվել են. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/1b/34737693_90:0:1510:1065_1920x0_80_0_0_8ef9400da69cd63d4bd2b986f82cfe91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աղվան վարդանյան, սամվել կարապետյան, կալանք, «արմավիր» քկհ
աղվան վարդանյան, սամվել կարապետյան, կալանք, «արմավիր» քկհ
Սամվել Կարապետյանին «Արմավիր» են տեղափոխել, որպեսզի ցույցեր չլինեն. Աղվան Վարդանյան
13:41 20.06.2025 (Թարմացված է: 13:44 20.06.2025) Ընդդիմադիր գործիչը, սակայն, չբացառեց բողոքի ակցիաների կազմակերպումը` ասելով, որ շատ բան կախված է Կարապետյանի մոտեցումներից ու կարծիքից։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո «Արմավիր» ՔԿՀ են տեղափոխել, որպեսզի ցույցեր չլինեն. խորհրդարանական ճեպազրույցների կամանակ նման ենթադրություն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Ընդդիմադիր գործիչը, սակայն, չբացառեց բողոքի ակցիաների կազմակերպումը` ասելով.
«Այս օրերի ընթացքում, բնականաբար, կլինենք քննարկումների մեջ։ Շատ բան կախված է նաև, իհարկե, պարոն Կարապետյանի հետագա մոտեցումներից, հետագա կարծիքներից»,– ասաց Վարդանյանը։
Նա շեշտեց, որ կալանավայրում Սամվել Կարապետյանի հետ հանդիպելու հնարավորություն չկա, քանի որ նրա նկատմամբ կիրառվել է հանդիպումների արգելքի ամենախիստ ռեժիմը. միայն փաստաբաններն են կարողանում այցելել նրան։
Ինչ վերաբերում է գործարարի կատմամբ հարուցված քրեական գործի հիմքում դրված հայտարարությանը, Աղվան Վարդանյանը պնդում է, որ այն վերաբերում էր բացառապես եկեղեցուն աջակցելուն ու պաշտպանելուն։
«Միայն հիվանդ մարդը դրա տակ կտեսնի իշխանության բռնազավթման կոչ` ինչպես որակել են քննիչներն ու դատարանը»,– ասաց պատգամավորը` հավելելով, որ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իշխանության արշավանքի նպատակը հանրությունը պառակտելն է, հոգևոր հիմքերը խարխլելը և որպես արդյունք` ադրբեջանաթուրքական նախապայմանները կատարելը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։