https://arm.sputniknews.ru/20250620/samvel-karapetjani-pashtpannery-veraqnnich-bvoghvoq-en-nerkajacrel-90398145.html
Սամվել Կարապետյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել
Սամվել Կարապետյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործարարին արգելել են տեսակցել ընտանիքի անդամների հետ: 20.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-20T12:50+0400
2025-06-20T12:50+0400
2025-06-20T13:39+0400
սամվել կարապետյան
բողոք
արմեն ֆերոյան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90278971_0:28:1280:748_1920x0_80_0_0_075cd4ddef699815399598bfd2f0871a.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի-Sputnik. Ռուսաստանցի գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանությունը բողոք է ներկայացրել նրա ձերբակալության դեմ:Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Արմեն Ֆերոյանը։Այլ մանրամասներ փաստաբանը չներկայացրեց։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90278971_123:0:1158:776_1920x0_80_0_0_10ce8a4eb89a324e676720efdf37d4a6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, բողոք, արմեն ֆերոյան, կալանք
սամվել կարապետյան, բողոք, արմեն ֆերոյան, կալանք
Սամվել Կարապետյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել
12:50 20.06.2025 (Թարմացված է: 13:39 20.06.2025) Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործարարին արգելել են տեսակցել ընտանիքի անդամների հետ:
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի-Sputnik. Ռուսաստանցի գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանությունը բողոք է ներկայացրել նրա ձերբակալության դեմ:
Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Արմեն Ֆերոյանը։
«Երեկ վերաքննիչ բողոք ենք ուղարկել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ», - ասաց նա:
Այլ մանրամասներ փաստաբանը չներկայացրեց։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։