https://arm.sputniknews.ru/20250620/kasecvel-e-picca-tashir-spy-in-patkanvogh-hanrajin-snndi-evs-1-keti-gvortsuneutjuny-90381911.html
Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս 1 կետի գործունեությունը
Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս 1 կետի գործունեությունը
Sputnik Արմենիա
Ընկերության սեփականատերը Սամվել Կարապետյանն է, որը ներկայում գտնվում է «Արմավիր» ՔԿՀ–ում։ 20.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-20T10:31+0400
2025-06-20T10:31+0400
2025-06-20T10:40+0400
պիցցա
տաշիր
«տաշիր» ընկերությունների խումբ
սամվել կարապետյան
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39277748_0:102:1600:1002_1920x0_80_0_0_0e92e8283028ebd5bf5178e3e07f6d5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս 4 կետի գործունեություն։ Տեղեկությունը հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։Ավելի վաղ հայտնել էինք, որ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում:Ըստ ՍԱՏՄ հաղորդագրության` սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Փափազյան 21 հասցեում գործող մասնաճյուղում:Մասնավորապես՝Մասնաճյուղերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:Հիշեցնենք, որ վերջին 2 օրում ՍԱՏՄ–ն կասեցրել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս 6 կետի և «Տաշիր կաթ» ընկերության արտադրամասի գործունեությունը։Նշենք, որ ընկերության սեփականատերը Սամվել Կարապետյանն է, որը ներկայում գտնվում է «Արմավիր» ՔԿՀ–ում։«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Երեկ կեսգիշերին Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորվեցին։
տաշիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/01/39277748_82:0:1506:1068_1920x0_80_0_0_2f7c8a71efe55bd8ceaffd8788ab892d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պիցցա, տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ, սամվել կարապետյան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
պիցցա, տաշիր, «տաշիր» ընկերությունների խումբ, սամվել կարապետյան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս 1 կետի գործունեությունը
10:31 20.06.2025 (Թարմացված է: 10:40 20.06.2025) Ընկերության սեփականատերը Սամվել Կարապետյանն է, որը ներկայում գտնվում է «Արմավիր» ՔԿՀ–ում։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս 4 կետի գործունեություն։ Տեղեկությունը հայտնում է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում:
Ըստ ՍԱՏՄ հաղորդագրության` սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Փափազյան 21 հասցեում գործող մասնաճյուղում:
Հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,
Առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
Սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես, եղել է ոչ նորոգ վիճակում,
Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը եղել է ոչ նորոգ, պատրաստված չի եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող, ախտահանվող նյութերից:
Մասնաճյուղերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:
Հիշեցնենք, որ վերջին 2 օրում ՍԱՏՄ–ն
կասեցրել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի ևս 6 կետի և «Տաշիր կաթ» ընկերության արտադրամասի գործունեությունը։
Նշենք, որ ընկերության սեփականատերը Սամվել Կարապետյանն է, որը ներկայում գտնվում է «Արմավիր» ՔԿՀ–ում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Երեկ կեսգիշերին Սամվել Կարապետյանին 2 ամսով
կալանավորվեցին։