https://arm.sputniknews.ru/20250620/inch-khndir-e-lutsum-ishkhanutjuny-abrahamjany-samvel-karapetjani-kalanqi-masin-90410597.html
Ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը. Աբրահամյանը` Սամվել Կարապետյանի կալանքի մասին
Ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը. Աբրահամյանը` Սամվել Կարապետյանի կալանքի մասին
Sputnik Արմենիա
Աբրահամյանի համոզմամբ` ամեն ինչ իրականացվում է ներքաղաքական հաշվարկի հիման վրա, և բոլոր նրանց, ովքեր կարող են խոչընդոտ ստեղծել իշխանության համար, փորձում են... 20.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-20T14:29+0400
2025-06-20T14:29+0400
2025-06-20T14:51+0400
տիգրան աբրահամյան
սամվել կարապետյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
«տաշիր» ընկերությունների խումբ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/88997589_44:0:1600:875_1920x0_80_0_0_14bc99dc703ef3ddcb68b1ce990f3605.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելով` իշխանությունը փորձում է կանխել եկեղեցու շուրջ հասրակության հնարավոր մոբիլիզացիան. ԱԺ–ում կայացած ճեպազրույցում այսօր այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Արբրահամյանի համոզմամբ` ամեն ինչ իրականացվում է ներքաղաքական հաշվարկի հիման վրա, և բոլոր նրանց, վքեր կարող են խոչընդոտ ստեղծել իշխանության համար, փորձում են հանել խաղից։Ինչ վերաբերում է ՀԷՑ–ը պետականացնելու կամ ազգայնացնելու մասին Փաշինյանի հայտարարությանը, ընդդիմադիր պատգամավորը շեշտում է, որ միջազգային ընկալումներով դա խիստ վտանգավոր է տնտեսության ու ներդրումների տեսանկյունից։Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։Սամվել Կարապետյանի հետ տեսակցություններն արգելվել են. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/88997589_244:0:1411:875_1920x0_80_0_0_0f858c2b3bf4c4bbc277807424350b63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան աբրահամյան, սամվել կարապետյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), «տաշիր» ընկերությունների խումբ
տիգրան աբրահամյան, սամվել կարապետյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), «տաշիր» ընկերությունների խումբ
Ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը. Աբրահամյանը` Սամվել Կարապետյանի կալանքի մասին
14:29 20.06.2025 (Թարմացված է: 14:51 20.06.2025) Աբրահամյանի համոզմամբ` ամեն ինչ իրականացվում է ներքաղաքական հաշվարկի հիման վրա, և բոլոր նրանց, ովքեր կարող են խոչընդոտ ստեղծել իշխանության համար, փորձում են հանել խաղից։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելով` իշխանությունը փորձում է կանխել եկեղեցու շուրջ հասրակության հնարավոր մոբիլիզացիան. ԱԺ–ում կայացած ճեպազրույցում այսօր այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Կարծում եմ` դա որևէ արդյունք չի տալու, որովհետև այն բառապաշարը և այն գործողությունները, որոնց մասին անոնս է անում իշխանությունը եկեղեցու դեմ պրոցեսներում, չի կարող որևէ սցենարի դեպքում իշխանության համար օգտակար լինել»,– նշում է պատգամավորը։
Արբրահամյանի համոզմամբ` ամեն ինչ իրականացվում է ներքաղաքական հաշվարկի հիման վրա, և բոլոր նրանց, վքեր կարող են խոչընդոտ ստեղծել իշխանության համար, փորձում են հանել խաղից։
Ինչ վերաբերում է ՀԷՑ–ը պետականացնելու կամ ազգայնացնելու մասին Փաշինյանի հայտարարությանը, ընդդիմադիր պատգամավորը շեշտում է, որ միջազգային ընկալումներով դա խիստ վտանգավոր է տնտեսության ու ներդրումների տեսանկյունից։
«Սա իրավական գործընթաց չէ, որ հասկանանք` ընթացակարգը խորհրդարանո՞վ է, կառավարության որոշմա՞մբ է, թե՞ այլ ձևով։ Հստակ տրվել է քաղաքական հանձնարարություն, կա թիրախ, և անկախ այն հագամանքից, թե ով ինչպես կկարողանա, դա իրականացվելու է։ Այստեղ օրենքի և Սահմանադրության խնդիր չկա»,– շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։