00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ են մտածում ՌԴ–ում հայտնի հայ գործիչները Սամվել Կարապետյանին կալանավորելու մասին

© Sputnik / Asatur YesayantsՍամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2025
Բաժանորդագրվել
Սամվել Կարապետյանին ճանաչողները վստահեցնում են` այն, ինչ իրականացվում է գործարարի նկատմամբ, քաղաքական հետապնդում է։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ռուսաստանում հայտնի հայ գործիչներն իրենց աջակցությունն են հայտնում գործարար Սամվել Կարապետյանին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռուսաստանաբնակ գործարար և բարերար, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։
«Խորապես ցնցված եմ Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից և Հայ առաքելական եկեղեցու հետ կապված իրադարձություններից։ Որովհետև կարծում եմ, որ նա` որպես արժանապատիվ հայ, կանգնել է ի պաշտպանություն մեր ազգի հիմքերի։ Անկեղծ ասած, դժվար է բառեր գտնել, երևի «ցնցվելը» դեռ մեղմ է ասված: Ես ինքս ուշադիր նայել եմ Կարապետյանի հայտարարությունը և բացի եկեղեցուն ու հայ ժողովրդին սատարելու խոսքերից, այլ բան չեմ լսել։ Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է դա այլ կերպ մեկնաբանել»,-նշեց Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ Կարապետյանին առաջին հերթին առաջնորդում է հայրենիքի հանդեպ սերը, և պետք է գնահատել նման մարդկանց։ Սողոմոնյանը հիշեցրեց, թե Կարապետյանը որքան բան է արել և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և՛ Հայ եկեղեցու համար։
© Sputnik / Aram NersesyanԱրթուր Սողոմոնյան
Артур Согомонян на десятом Российско-армянском межрегиональном форуме (6 июня 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2025
Արթուր Սողոմոնյան
Նա մտավախություն ունի, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումները բացասաբար կանդրադառնան տարիներ շարունակ նրա աջակցությունը վայելող ոլորտների վրա:
«Երբ Կարապետյանին համոզեցին թիմ ստեղծել Ռուսաստանում, և այդ թիմը դուրս եկավ Առաջին լիգա, նա ինձ ասաց` եթե գումար ներդնել, ապա Հայաստանում, ոչ թե Ռուսաստանում։ Որովհետև Ռուսաստանում առանց այդ էլ շատ թիմեր կան, իսկ Հայաստանում քիչ են, և դա օգուտ կբերի երեխաներին։ Հենց այդ նպատակով էլ նա թիմը Ռուսաստանից տեղափոխեց Հայաստան։ Իրոք, արժանի թիմ է։: Ես կարծում եմ, որ եթե այս բոլոր հետապնդումների պատճառով ինչ-որ բան տեղի ունենա նաև այս թիմի հետ, ապա հայկական ֆուտբոլը բավական մեծ կորուստներ կունենա», - ասաց Սողոմոնյանը։
Նա նաև չբացառեց, որ Կարապետյանի նկատմամբ իշխանությունների գործողությունների ֆոնին կարող են խնդիրների բախվել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բաժանորդները: Սողոմոնյանի խոսքով` Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ–ի գնումը, կարելի է ասել, սոցիալական նախագիծ էր, քանի որ այն իրականում բազմամիլիոնանոց վնասներ է պատճառում «Տաշիր» ընկերությանը:
«Եթե չգիտեք, ապա «Հայաստանի էլեկտրական ցանցերը» բացարձակապես վնասաբեր ընկերություն է։ Այն 90-ականներից հետո պարզապես մղձավանջային վիճակում էր և ամեն տարի միլիոնների վնասներ էր պատճառում։ Դրա համար ես՝ որպես գործարար, կարող եմ հստակ ասել, որ դա բիզնես չէ, այլ սոցիալական բեռ։ Ինձ, անկեղծ ասած, շատ է վախեցնում ազգայնացման մասին հայտարարությունը։ Այստեղ սոցիալական նախագծից բացի ոչինչ չկա, և ՀԷՑ–ի շուրջ աղմուկը քաղաքական է և կապ չունի բիզնեսի հետ», - ընդգծեց ռուսաստանցի գործարարը։
Նա ՀԷՑ–ի ազգայնացման կամ պետականացման մասին հայտարարություններն անվանեց ցուցադրական ակցիա, որն իր մեջ քաղաքական շարժառիթից բացի ոչինչ չունի։
Սողոմոնյանը վստահ է՝ չի կարելի դիտորդի դերում մնալ և թույլ տալ, որ կատարվի այն, ինչ հիմա կատարվում է։ Սա վերաբերում է ոչ միայն իշխանություններին, այլև իրեն հարգող յուրաքանչյուր հայի։
«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արմայիս Քամալովը խորապես ցավում է այն գործընթացների համար, որոնք տեղի են ունենում Սամվել Կարապետյանի շուրջ:
© Sputnik / Andranik GhazaryanԱրմայիս Քամալով
Врач-уролог, директор клиники МГУ, академик РАН Армаис Камалов в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2025
Արմայիս Քամալով
«Տասնամյակներ շարունակ նրա գործունեությունն ուղղված է եղել բարեգործական ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի համար դժվարին ժամանակներում, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու հոգևոր բարգավաճմանը։ Տասնամյակներ շարունակ նրա կողմից կյանքի են կոչվել հարյուրավոր բարեգործական և մարդասիրական նախագծեր», - Sputnik Արմենիային տված մեկնաբանությունում ասաց Քամալովը։
Նա ընդգծեց` Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու վրա աննախադեպ ճնշումների ֆոնին Կարապետյանը` որպես հայ քրիստոնեական հավատքի արժանի հետևորդ, պաշտպանել է մեր գլխավոր սրբավայրը՝ Սուրբ Էջմիածինը։
«Հպարտ եմ, որ պատիվ ունեմ այս ազնվական մարդու հետ երկար տարիներ ընկերություն անելու։ Իմ անվերապահ զորակցությունն եմ հայտնում Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությանն ուղղված գործընթացին: Համազգային հոգևոր արժեքները պաշտպանելը չի կարող քրեորեն պատժելի լինել», - ասաց նա։
Հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր Ստաս Նամինը նույնպես պաշտպանում է Սամվել Կարապետյանին:
© SputnikՍտաս Նամին
Внук Анастаса Микояна, советский и российский музыкант, композитор и продюсер, художник и фотограф, режиссёр театра и кино, создатель и лидер рок-группы Цветы Стас Намин в гостях радио Sputnik (29 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2025
Ստաս Նամին
Նամինի խոսքով՝ ստանալով ՀՀ քաղաքացիություն՝ վերջին տարիներին հաճախ է գալիս Հայաստան, և իրեն ապշեցնում է, որ հայ ժողովրդի ավանդական մշակույթի հետ մեկտեղ գոյություն ունի բյուրոկրատիայի և իշխանություն ստացած մարդկանց «արատավոր մշակույթը»։
«Ես հիանում եմ ամենապարզ մարդկանց՝ մատուցողների, վաճառողների, տաքսիստների և հատկապես մարզերում բնակվողների ներքին կուլտուրայով։ Բայց միևնույն ժամանակ զարմանում եմ բյուրոկրատների ճոռոմ ցինիզմի, անտարբերության և չարացածության վրա: Ես ապշած եմ, քանի որ նախկինում Հայաստանում երբեք նման ցինիզմ և կոպիտ վերաբերմունք չի եղել, չէ՞ որ ԽՍՀՄ-ում հայերը հայտնի էին իրենց ազնվությամբ ու բարությամբ։ Բայց այն, ինչ հիմա է կատարվում, դուրս է բոլոր սահմաններից։ Թեև ոչ ոք չգիտի` որտեղ է խիղճ ու ազնվություն չունեցող մարդկանց սահմանը», - նշեց Նամինը։
Նա ընդգծեց, որ Գարեգին Բ-ն և գործարար Սամվել Կարապետյանն ամբողջ հայությանը հայտնի են որպես արժանավոր և բարեխիղճ մարդիկ, որոնք վայելում են ազգի սերը: Նրանք իսկական հայրենասերներ են և, անկասկած, արժանի են համընդհանուր հարգանքի։
Ինչպես նշեց Նամինը, վաղուց արդեն անցել են Շառլ դը Գոլի և Մարգարետ Թետչերի ժամանակները, և որոշ երկրների ներկայիս առաջնորդներ ոչ միայն չունեն պետական մտածողություն, այլև հասել են շրիշակից ցածր մակարդակի: Խոսքի ազնվությունը վաղուց արդեն անհետացել է շատ պետությունների առաջնորդների բառապաշարից, մինչդեռ պետք է ինչ-որ սահմաններ լինեն։

«Այն, ինչ ասել է Սամվել Կարապետյանն ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու առաջնորդին, ոչ մի կերպ հնարավոր չէ որակել որպես պետության դեմ ահաբեկչական գործողության ակնարկ։ Նրան մեղադրելն ու բանտարկելը, իմ կարծիքով, բոլոր օրենքների և արդարության բացահայտ ոտնահարում է։ Պատմության մեջ, իհարկե, եղել են պետական իշխանության նման չարաշահման դեպքեր, բայց Հայաստանում այդպիսի բան չի եղել ոչ միայն խորհրդային շրջանում, այլև վերջին 30 տարիների ընթացքում: Իմ տեսանկյունից դա իշխանության բացահայտ յուրացում է, որը նշանակում է անպատժելիություն»,– եզրափակեց Նամինը։

«Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովն անձամբ ծանոթ չէ Սամվել Կարապետյանին և լավ չգիտի` ինչ է կատարվում Հայաստանում, բայց ասում է` Հայ առաքելական եկեղեցին արժանի է խոր հարգանքի, քանի որ այն առանցքն է, որի շուրջ ավելի քան հազար տարի պահպանվել է հայ հոգևորականությունը:
© Sputnik / Евгений ОдиноковԿարեն Շահնազարով
Советский и российский кинорежиссёр, сценарист, кинопродюсер и общественный деятель Карен Шахназаров - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2025
Կարեն Շահնազարով
«Եկեղեցու հասցեին հնչած ցանկացած բացասական արտահայտություն շատ վտանգավոր միտում է, և դա ես ընդհանրապես չեմ ողջունում։ Այսօր, հաշվի առնելով հարևան Իրանում տիրող իրավիճակը, Հայաստանում ընդհանրապես անթույլատրելի են այնպիսի գործողություններ, որոնք կարող են ինչ-որ կերպ խաթարել հասարակության համախմբումը: Նրանք, ովքեր Հայաստանի իշխանության ղեկին են, պետք է բոլոր առումներով չափազանց ուշադիր և զգույշ լինեն»,- ասաց նա։
Առնո Բաբաջանյանի որդին` Արայիկ Բաբաջանյանը, տարօրինակ է համարում Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքը։
© Sputnik / Petros LagesyanԱրայիկ Բաբաջանյան
Араик Бабаджанян - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2025
Արայիկ Բաբաջանյան
«Ես իրավաբան չեմ, բայց լսել եմ նրա ելույթները: Տարօրինակ է, որ նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչ անելու համար: Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, ապա նրան ցավ է պատճառում, որ վերջին տարիներին Հայ առաքելական եկեղեցին հարձակման է ենթարկվում։ Նա խորապես մտահոգված է հայրենիքի ճակատագրով, աջակցություն է ցուցաբերում մշակույթի և արվեստի գործիչներին և մասնակցում է մշակութային հուշարձանների վերականգնմանը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Սամվել Կարապետյանը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերն է և խոշոր բարերար. նրա միջոցներով Հայաստանում կառուցվում են մանկապարտեզներ, դպրոցներ, իրականացվում են սոցիալական այլ նախագծեր:
Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։
Սամվել Կարապետյանի հետ տեսակցություններն արգելվել են. «Ժողովուրդ»
Լրահոս
0