https://arm.sputniknews.ru/20250620/ete-rdin-dem-chlines-karzhananas-samvel-karapetjani-tshakatagrin-dimitrievich-90441580.html
Եթե ՌԴ–ին դեմ չլինես, կարժանանաս Սամվել Կարապետյանի ճակատագրին. Դիմիտրիևիչ
Եթե ՌԴ–ին դեմ չլինես, կարժանանաս Սամվել Կարապետյանի ճակատագրին. Դիմիտրիևիչ
Sputnik Արմենիա
Շատերը տարակուսել են երկրի խոշորագույն ներդրողներից մեկի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքից։ 20.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-20T22:25+0400
2025-06-20T22:25+0400
2025-06-20T22:28+0400
հայաստան
սամվել կարապետյան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0c/87760748_0:0:1600:901_1920x0_80_0_0_aaeba6b236d08ccf99e3618685ae9609.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Սերբիայի, Լիբանանի և մի շարք երկրների հասարակական գործիչներ ու հայ համայնքների ներկայացուցիչներ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի մեջ ոչ միայն ներքին, այլև արտաքին գործոն են տեսնում: Նրանք դա դիտարկում են Ուկրաինայում տիրող իրավիճակի և Մերձավոր Արևելքում լարվածության համատեքստում։Փորձագետը զգուշացրել է, որ այսօր արևելյան եկեղեցիներն իրենց քրիստոնյա ժողովուրդների հոգևոր միասնությամբ գտնվում են գլոբալիստական համակարգի ճնշման ներքո: Նրա կարծիքով` Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ուղղված են ոչ միայն Հայ եկեղեցու առաջնորդի, այլև ողջ հայ ժողովրդի և նրա ինքնության դեմ:«Դա մենք տեսնում ենք նաև Ուկրաինայում, որտեղ այժմ հավատքն արյունալի հետապնդումների է ենթարկվում», - ասել է Դիմիտրիևիչը:Նրա խոսքով՝ ուկրաինական պառակտման հետևում կանգնած է Կոստանդնուպոլսի պատրիարքարանը` ՆԱՏՕ-ի վերահսկողության ներքո, Ռուս ուղղափառ եկեղեցու վրա ճնշում կա Էստոնիայում, Լիտվայում և Լատվիայում:Փորձագետը նաև մատնանշել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ներքին պատճառները։ Դիմիտրիևիչը դա կապում է վերջին տարիներին Փաշինյանի քաղաքական անհաջողությունների և Ղարաբաղի կորստի հետ։ Նրա կարծիքով` Հայաստանի վարչապետի համար ռուսաստանցի գործարարի կալանավորումը հանրության ուշադրությունը շեղելու փորձ է։Մերձավոր Արևելքի և Կովկասի գծով լիբանանահայ փորձագետ Յուսեֆ Դերդիյանը (Yousef Derdiyan) վստահ է, որ Փաշինյանը միտումնավոր հեռացնում է այն գործարարներին և քաղաքական գործիչներին, որոնք իր համար վտանգ են ներկայացնում։ Նա Սամվել Կարապետյանի կալանավորումը համարում է զուտ քաղաքական ակցիա, հաշվեհարդար տեսնելու, Հայկական հարցը վերացնելու գործողություն:«Կարապետյանը, լինելով գործարար, աջակցում է հայ եկեղեցուն, մինչդեռ Փաշինյանը ոչնչացնում է հայկական արժեքները՝ պարտադրելով եվրոպական իդեալներ», - ասել է նա Sputnik Arabic-ի հետ զրույցում։Նա նշել է, որ այսօր եվրոպացիներն իրենք են պատերազմներ հրահրում՝ Ուկրաինայից մինչև Իրան, Իրանին հարվածելու հարցում աջակցում Իսրայելին՝ անտեսելով մնացած ամեն ինչ: Կարապետյանը, ի տարբերություն նրանց, արդարության կողմնակից է։Դերդիյանը վստահ է, որ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքները զոհաբերող Փաշինյանը դուրս է հայ ժողովրդի և նրա արժեքների ընդհանուր շարքից: Փորձագետի խոսքով` Փաշինյանն իր իշխանությունն օգտագործում է երկրի բոլոր ոլորտները, այդ թվում՝ դատական համակարգը, բանակը վերահսկելու համար, իսկ հիմա ուզում է ենթարկեցնել նաև եկեղեցին:Այս կարծիքին է հակված նաև Քաղաքական և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գլխավոր քարտուղար Ալ-Ֆարաբի Մուխթար Գբաշին (Moukhtar Gbashi)։ Sputnik Arabic-ի հետ զրույցում նա հիշեցրել է, որ Կարապետյանը Հայաստանի խոշորագույն ներդրողն է, ունի բարեգործական հիմնադրամ, որն իրականացնում է կարևոր խնդիրներ, այդ թվում՝ հոգևոր ժառանգության պահպանումը:Փորձագետը չի բացառել, որ Հայաստանի իշխանություններին մտահոգել է Կարապետյանի հիմնադրամի մասնակցությունը մի քանի եկեղեցիների ու վանքերի վերականգնմանը և նրա ազդեցության ամրապնդումը:Լիբանանի հայ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քարտուղար Վիկան Թոսունյանն էլ (Vikan Tosunyan) կարծում է, որ Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, եթե նրա մեղքը չապացուցվի:Սամվել Կարապետյանը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերն է և խոշոր բարերար. նրա միջոցներով Հայաստանում կառուցվում են մանկապարտեզներ, դպրոցներ, իրականացվում են սոցիալական այլ նախագծեր:Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։Սամվել Կարապետյանի հետ տեսակցություններն արգելվել են. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0c/87760748_0:0:1424:1067_1920x0_80_0_0_3be1b6bcb647d64c70dc143d5ce8ac9c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, կալանք
հայաստան, սամվել կարապետյան, կալանք
Եթե ՌԴ–ին դեմ չլինես, կարժանանաս Սամվել Կարապետյանի ճակատագրին. Դիմիտրիևիչ
22:25 20.06.2025 (Թարմացված է: 22:28 20.06.2025) Շատերը տարակուսել են երկրի խոշորագույն ներդրողներից մեկի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքից։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Սերբիայի, Լիբանանի և մի շարք երկրների հասարակական գործիչներ ու հայ համայնքների ներկայացուցիչներ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի մեջ ոչ միայն ներքին, այլև արտաքին գործոն են տեսնում: Նրանք դա դիտարկում են Ուկրաինայում տիրող իրավիճակի և Մերձավոր Արևելքում լարվածության համատեքստում։
Սերբ հրապարակախոս Վլադիմիր Դիմիտրիևիչը Sputnik Սերբիայի հետ զրույցում ասել է` Սամվել Կարապետյանի կալանքը ցույց է տալիս, որ նույն ճակատագիրն է սպառնում բոլոր նրանց, ովքեր չեն աջակցի հակառուսական շարժմանը հետխորհրդային տարածքում։
Փորձագետը զգուշացրել է, որ այսօր արևելյան եկեղեցիներն իրենց քրիստոնյա ժողովուրդների հոգևոր միասնությամբ գտնվում են գլոբալիստական համակարգի ճնշման ներքո: Նրա կարծիքով` Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ուղղված են ոչ միայն Հայ եկեղեցու առաջնորդի, այլև ողջ հայ ժողովրդի և նրա ինքնության դեմ:
«Դա մենք տեսնում ենք նաև Ուկրաինայում, որտեղ այժմ հավատքն արյունալի հետապնդումների է ենթարկվում», - ասել է Դիմիտրիևիչը:
Նրա խոսքով՝ ուկրաինական պառակտման հետևում կանգնած է Կոստանդնուպոլսի պատրիարքարանը` ՆԱՏՕ-ի վերահսկողության ներքո, Ռուս ուղղափառ եկեղեցու վրա ճնշում կա Էստոնիայում, Լիտվայում և Լատվիայում:
Փորձագետը նաև մատնանշել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ներքին պատճառները։ Դիմիտրիևիչը դա կապում է վերջին տարիներին Փաշինյանի քաղաքական անհաջողությունների և Ղարաբաղի կորստի հետ։ Նրա կարծիքով` Հայաստանի վարչապետի համար ռուսաստանցի գործարարի կալանավորումը հանրության ուշադրությունը շեղելու փորձ է։
Մերձավոր Արևելքի և Կովկասի գծով լիբանանահայ փորձագետ Յուսեֆ Դերդիյանը (Yousef Derdiyan) վստահ է, որ Փաշինյանը միտումնավոր հեռացնում է այն գործարարներին և քաղաքական գործիչներին, որոնք իր համար վտանգ են ներկայացնում։ Նա Սամվել Կարապետյանի կալանավորումը համարում է զուտ քաղաքական ակցիա, հաշվեհարդար տեսնելու, Հայկական հարցը վերացնելու գործողություն:
«Կարապետյանը, լինելով գործարար, աջակցում է հայ եկեղեցուն, մինչդեռ Փաշինյանը ոչնչացնում է հայկական արժեքները՝ պարտադրելով եվրոպական իդեալներ», - ասել է նա Sputnik Arabic-ի հետ զրույցում։
Նա նշել է, որ այսօր եվրոպացիներն իրենք են պատերազմներ հրահրում՝ Ուկրաինայից մինչև Իրան, Իրանին հարվածելու հարցում աջակցում Իսրայելին՝ անտեսելով մնացած ամեն ինչ: Կարապետյանը, ի տարբերություն նրանց, արդարության կողմնակից է։
Դերդիյանը վստահ է, որ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքները զոհաբերող Փաշինյանը դուրս է հայ ժողովրդի և նրա արժեքների ընդհանուր շարքից: Փորձագետի խոսքով` Փաշինյանն իր իշխանությունն օգտագործում է երկրի բոլոր ոլորտները, այդ թվում՝ դատական համակարգը, բանակը վերահսկելու համար, իսկ հիմա ուզում է ենթարկեցնել նաև եկեղեցին:
«Դա անթույլատրելի է։ Եվ կարող եմ ասել, որ տեղի են ունենում հանդիպումներ, որոնք ուղղված են սփյուռքում հայկական բոլոր ուժերի և կուսակցությունների համախմբմանը, բայց ոչ թե ռեժիմը փոխելու, այլ բացառապես ժողովրդավարական ճանապարհով կոնկրետ մարդուն հեռացնելու համար», - ասաց նա։
Այս կարծիքին է հակված նաև Քաղաքական և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գլխավոր քարտուղար Ալ-Ֆարաբի Մուխթար Գբաշին (Moukhtar Gbashi)։ Sputnik Arabic-ի հետ զրույցում նա հիշեցրել է, որ Կարապետյանը Հայաստանի խոշորագույն ներդրողն է, ունի բարեգործական հիմնադրամ, որն իրականացնում է կարևոր խնդիրներ, այդ թվում՝ հոգևոր ժառանգության պահպանումը:
Փորձագետը չի բացառել, որ Հայաստանի իշխանություններին մտահոգել է Կարապետյանի հիմնադրամի մասնակցությունը մի քանի եկեղեցիների ու վանքերի վերականգնմանը և նրա ազդեցության ամրապնդումը:
«Իշխանությունները գործարարի աջակցությունը հայ եկեղեցուն գնահատել են որպես սպառնալիք», - ասել է նա:
Լիբանանի հայ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քարտուղար Վիկան Թոսունյանն էլ (Vikan Tosunyan) կարծում է, որ Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, եթե նրա մեղքը չապացուցվի:
Սամվել Կարապետյանը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերն է և խոշոր բարերար. նրա միջոցներով Հայաստանում կառուցվում են մանկապարտեզներ, դպրոցներ, իրականացվում են սոցիալական այլ նախագծեր:
Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։