00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էմիր Կուստուրիցան մեկնաբանել է Սամվել Կարապետյանի շուրջ ծավալված իրադարձությունները

© Sputnik / Асатур ЕсаянцԷմիր Կուստուրիցա
Էմիր Կուստուրիցա - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2025
Բաժանորդագրվել
Հանրահայտ ռեժիսորը խոսել է «Օրուելյան հասարակության» մասին։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցուն աջակցելու համար գործարար Սամվել Կարապետյանի դեմ սկսված հետապնդումը Արևմուտքի` հասարակության նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու փորձերի մի մասն է։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է հանրահայտ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան:
«Եթե որևէ մեկը սոցցանցերում գրել է եկեղեցու նկատմամբ սպառնալիքների մասին, իսկ մյուսները դրա համար կալանավորում են նրան, դա «Օրուելյան հասարակության» (հանրության նկատմամբ տոտալ վերահսկողություն և քարոզչություն. խմբ.) բարձրագույն աստիճանն է: Դա անում է Զելենսկին Ուկրաինայում, դա փորձեցին անել Չեռնոգորիայում, բայց այնտեղ մարդիկ ոտքի կանգնեցին, և Բելգրադը կարողացավ պաշտպանել եկեղեցին, ուստի մեզ մնում է հավատալ, որ մենք՝ ուղղափառներս, պաշտպանություն ունենք և այն փնտրում ենք մեր եղբայրական Ռուսաստանում», - ասաց Կուստուրիցան:
Նրա խոսքով՝ ներկայիս աշխարհում, որտեղ սկսվել է արևմտյան կայսրության անկում, նրանք փորձում են ամեն ինչ անել «Օրուելյան հասարակությանը» նմանվելու համար:
«Մեզ համար ուղղափառ եկեղեցին պաշտպանության վերջին գիծն է, հենակետն այն բանի, որը ես անվանում եմ քաղաքակրթական ազատ աշխարհ։ Քանի որ մեր ազատությունը չափվում է նվիրումի ջանքերով, որոնք արտահայտվում են ստեղծագործությամբ, հասարակական միասնությամբ, եկեղեցու հանդեպ հարգանքով և այն ամենով, ինչը ստեղծում է ազատություն, որը փոխանցվում է մարդուց մարդուն, այլ ոչ թե ուրիշների կողմից ոմանց ընկճելու միջոցով», – ընդգծել է ռեժիսորը:
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում են և՛ կալանավորները, և՛ դատապարտյալները։
Սամվել Կարապետյանի հետ տեսակցություններն արգելվել են. «Ժողովուրդ»
Լրահոս
0