00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախցիները նամակ են հանձնել ՀՀ կառավարություն. հետագա քայլերը կախված կլինեն պատասխանից

Բաժանորդագրվել
Արցախցիներից շատերը մայիսի համար նախատեսված գումարները չեն ստացել, մինչդեռ նրանցից շատերը բնակվարձերի կանխավճարը տալու համար վարկ կամ պարտք են վերցրել։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Արցախցիները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք բողոքում են կառավարության աջակցության ծրագրերից, որոնք աստիճանաբար կրճատվում են, և եթե անհապաղ չլուծվեն հատկապես բնակարանների, կեցության հարցերը, իրենք կհայտնվեն փողոցում։
Բողոքի ակցիա իրականացնող արցախցիները նամակ են հանձնել կառավարությանը, և կախված նրանից, թե ինչ պատասխան կստանան, կպլանավորեն նաև իրենց հետագա քայլերը։
Ակցիայի մասնակից հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը նշեց, որ այս տարվա մարտ ամսին արդեն իրենց աջակցության գումարը կրճատվեց` 40+10 հազար դրամի ծրագրից հանվեց 10 հազար դրամի բացադրիչը (ավելի ուշ այն վերականգնվեց ևս 2 ամսով-խմբ.) , իսկ հուլիսից մինչև դեկտեմբեր աջակցության գումարը կդառնա 30 հազար դրամ, ու այն էլ նախատեսված կլինի միայն խոցելի խավերի համար։
Նրա խոսքով` իրենցից շատերը մայիսի համար նախատեսված գումարները չեն ստացել, մինչդեռ շատ արցախցիներ բնակվարձերի կանխավճարը տալու համար վարկ կամ պարտք են վերցրել ու հիմա կանգնել փաստի առաջ` հնարավոր է` իրենց հանեն բնակարաններից։
«Պետական աջակցության ոչ մի ծրագիր միանշանակ չէ. ծրագրերի հիմքում ընկած են բազմաթիվ պայմաններ, պահանջներ, որոնք այս կամ այն կերպ խոչընդոտում են դրանց մասնակցությունը։ Այդ պատճառով տեղահանվածներից շատերը նախընտրել են չօգտվել այ ծրագրերից»,– նշեց ակցիայի մասնակից արցախցի կինը։
Նա չբացառեց, որ հնարավոր է օգտվեն մեկ այլ` ՀՀ սահմանամերձ համայնքներում բնակարան ձեռքբերելու ծրագրից, որով կկարողանա ստանալ 5 մլն դրամ, որպեսզի տուն գնեն։
Ակցիայի մասնակից մեկ այլ կին նշեց, որ տանը բնակվում են ամուսնու հետ և ստանում են 54 հազար դրամ թոշակ, ամուսինը նաև` որպես հաշմանդամ, կշարունակի ստանալ 30 հազար դրամ, ու հիմա իրենց ունեցած ոսկին են ծախում, որպեսզի կարողանան ապրել ու տան վարձ տալ։
Հիշեցնենք` Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել էր, սակայն արցախցիների բողոքի ակցիաներից հետո կառավարությունում որոշվեց ԼՂ–ից բռնի տեղահանված բոլոր անձանց համար պետական աջակցության ծրագիրը 2 ամսով երկարաձգել (մայիս, հունիս)։
Լրահոս
0