https://arm.sputniknews.ru/20250619/shat-nurb-harc-putiny-iran-israjel-hamadzajnagri-hnaravvorutjunneri-masin--90330175.html
«Շատ նուրբ հարց է». Պուտինը՝ Իրան-Իսրայել համաձայնագրի հնարավորությունների մասին
«Շատ նուրբ հարց է». Պուտինը՝ Իրան-Իսրայել համաձայնագրի հնարավորությունների մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի առաջնորդը վստահ է, որ ներկայիս հակամարտության համատեքստում հնարավոր է հավասարակշռված լուծում, որը հաշվի կառնի և՛ Իրանի, և՛ Իսրայելի շահերը։ 19.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-19T01:49+0400
2025-06-19T01:49+0400
2025-06-19T02:04+0400
տեսանյութեր
տեսանյութ
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ռուսաստան
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
միջուկային վառելիք
միջուկային զենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90329253_0:0:1920:1080_1920x0_80_0_0_eb25ecf8da5734573191e16f85ca9800.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ճիշտ կլինի համատեղ փնտրել ռազմական գործողությունների դադարեցման ուղիներ և բանակցություններ վարել՝ հաշվի առնելով ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։Նա ընդգծել է, որ դա «շատ նուրբ հարց է», որը պահանջում է զգույշ մոտեցում, բայց վստահություն է հայտնել, որ հավասարակշռված լուծումը հնարավոր է։Իրանի ԱԷԿ-ին հասցված հարվածն ավելի շատ աղտոտում կառաջացնի, քան միջուկային ռումբի պայթյունըՌուսաստանը, ըստ Պուտինի, իր գործընկերներին ներկայացրել է հնարավոր տարբերակներ, որոնք թույլ կտան միաժամանակ ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և մեղմել Իսրայելի անվտանգության հետ կապված մտահոգությունները։Նրա խոսքով՝ Մոսկվան քննարկել է այս հարցերը իսրայելական և ամերիկյան կողմերի հետ և համապատասխան ազդանշաններ է ուղարկել իրանցի գործընկերներին։ «Իմ կարծիքով՝ նման լուծումները հնարավոր են։ Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք բոլոր կողմերին՝ և՛ Միացյալ Նահանգներին, և՛ Իսրայելին, և՛ Իրանին», - ընդգծել է Պուտինը։ ՌԴ նախագահը նաև տեղեկացրել է Իսրայելի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ Իրանում «Բուշեր» ատոմակայանի նոր բլոկների կառուցմանը մասնակցող ռուս մասնագետների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։Նրա խոսքով՝ չնայած ներքին դժվարություններին, Իրանում հասարակության համախմբում է տեղի ունենում քաղաքական ղեկավարության շուրջ։ Մեկնաբանելով Իրանի միջուկային ենթակառուցվածքների շուրջ ստեղծված իրավիճակը՝ Պուտինը նշել է, որ ստորգետնյա կայանների մասին տեղեկատվությունը կասկածներ չի առաջացնում։«Բոլորը խոսում են դրա մասին։ Մենք պարզապես հաստատում ենք. ստորգետնյա գործարաններ գոյություն ունեն, դրանց ոչինչ չի պատահել», - ընդգծել է նա։Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Полный ответ Путина на вопрос о позиции России по поводу конфликта между Ираном и Израилем
Sputnik Արմենիա
Полный ответ Путина на вопрос о позиции России по поводу конфликта между Ираном и Израилем
2025-06-19T01:49+0400
true
PT5M27S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90329253_0:0:1440:1080_1920x0_80_0_0_18b038204a0a5f503df0d15d9344a3ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ռուսաստան, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք
տեսանյութեր, տեսանյութ, видео, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ռուսաստան, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք
«Շատ նուրբ հարց է». Պուտինը՝ Իրան-Իսրայել համաձայնագրի հնարավորությունների մասին
01:49 19.06.2025 (Թարմացված է: 02:04 19.06.2025) Ռուսաստանի առաջնորդը վստահ է, որ ներկայիս հակամարտության համատեքստում հնարավոր է հավասարակշռված լուծում, որը հաշվի կառնի և՛ Իրանի, և՛ Իսրայելի շահերը։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ճիշտ կլինի համատեղ փնտրել ռազմական գործողությունների դադարեցման ուղիներ և բանակցություններ վարել՝ հաշվի առնելով ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Նա ընդգծել է, որ դա «շատ նուրբ հարց է», որը պահանջում է զգույշ մոտեցում, բայց վստահություն է հայտնել, որ հավասարակշռված լուծումը հնարավոր է։
Ռուսաստանը, ըստ Պուտինի, իր գործընկերներին ներկայացրել է հնարավոր տարբերակներ, որոնք թույլ կտան միաժամանակ ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և մեղմել Իսրայելի անվտանգության հետ կապված մտահոգությունները։
«Իրանը խաղաղ միջուկային էներգիայի զարգացման ծրագրեր ունի, այդ թվում՝ բժշկության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։ Ռուսաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ոչ միայն էներգետիկայի, այլև դրան առնչվող ոլորտներում»,–ասել է Ռուսաստանի առաջնորդը։
Նրա խոսքով՝ Մոսկվան քննարկել է այս հարցերը իսրայելական և ամերիկյան կողմերի հետ և համապատասխան ազդանշաններ է ուղարկել իրանցի գործընկերներին։
«Իմ կարծիքով՝ նման լուծումները հնարավոր են։ Մենք մեր առաջարկները ներկայացրել ենք բոլոր կողմերին՝ և՛ Միացյալ Նահանգներին, և՛ Իսրայելին, և՛ Իրանին», - ընդգծել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև տեղեկացրել է Իսրայելի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ Իրանում «Բուշեր» ատոմակայանի նոր բլոկների կառուցմանը մասնակցող ռուս մասնագետների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։
Միևնույն ժամանակ Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։
Նրա խոսքով՝ չնայած ներքին դժվարություններին, Իրանում հասարակության համախմբում է տեղի ունենում քաղաքական ղեկավարության շուրջ։
Մեկնաբանելով Իրանի միջուկային ենթակառուցվածքների շուրջ ստեղծված իրավիճակը՝ Պուտինը նշել է, որ ստորգետնյա կայանների մասին տեղեկատվությունը կասկածներ չի առաջացնում։
«Բոլորը խոսում են դրա մասին։ Մենք պարզապես հաստատում ենք. ստորգետնյա գործարաններ գոյություն ունեն, դրանց ոչինչ չի պատահել», - ընդգծել է նա։
Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը
լայնածավալ գործողություն է սկսել Իրանի դեմ՝ այդ երկրին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալիության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ են դարձել միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը,
պատասխանում է հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ: Թեհրանում հարվածների թիրախ են նշում Իսրայելի ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտները։ Երկու կողմից էլ աճում է բնակելի շինություններին ուղղված հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը։