https://arm.sputniknews.ru/20250619/samvel-karapetjanin-vorpes-rd-qaghaqaci-anhrazhesht-ajakcutjun-kcucabervi-zakharvova-90364910.html
Սամվել Կարապետյանին՝ որպես ՌԴ քաղաքացի, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի․ Զախարովա
Սամվել Կարապետյանին՝ որպես ՌԴ քաղաքացի, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի․ Զախարովա
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ դեռ պետք է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում Սամվել Կարապետյանի հետ կապված այս ամբողջ պատմության մեջ: 19.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-19T18:35+0400
2025-06-19T18:35+0400
2025-06-19T18:35+0400
մարիա զախարովա
սամվել կարապետյան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90360549_0:0:1278:719_1920x0_80_0_0_2407dc67275c41018ceebfed9c0c4abd.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանին` որպես Ռուսաստանի քաղաքացի, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Նրա խոսքով՝ ռուսական կողմն արդեն ասել է, որ ՌԴ քաղաքացին, ռուսաստանցի գործարարը միշտ օգնություն և աջակցություն կստանա երկրի իշխանությունների կողմից, եթե դիմում է դեսպանատուն կա՛մ անձամբ, կա՛մ փաստաբանների միջոցով:Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90360549_116:0:1075:719_1920x0_80_0_0_6231a3f3ef2546bfbd4dd259e260b233.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, սամվել կարապետյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
մարիա զախարովա, սամվել կարապետյան, տեսանյութեր, տեսանյութ, видео
Սամվել Կարապետյանին՝ որպես ՌԴ քաղաքացի, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ դեռ պետք է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում Սամվել Կարապետյանի հետ կապված այս ամբողջ պատմության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Գործարար Սամվել Կարապետյանին` որպես Ռուսաստանի քաղաքացի, անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ ռուսական կողմն արդեն ասել է, որ ՌԴ քաղաքացին, ռուսաստանցի գործարարը միշտ օգնություն և աջակցություն կստանա երկրի իշխանությունների կողմից, եթե դիմում է դեսպանատուն կա՛մ անձամբ, կա՛մ փաստաբանների միջոցով:
«Այս թեմայով հետագայում դատողություններ անելու համար պետք է հասկանալ, թե կոնկրետ ինչ է կատարվում հստակ հայտարարությունների և մեղադրանքների տեսքով։ Այնքան շատ սպեցիֆիկ հայտարարություններ են արվել, որ պետք է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Եվս մեկ անգամ նշեմ` որպես Ռուսաստանի քաղաքացի և ռուսաստանցի գործարար, նրան անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի»,– ավելացրեց Զախարովան։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։