https://arm.sputniknews.ru/20250619/mvoskvan-ashkhatum-e-erevani-ev-baqvi-het-zakharvovan-taratsashrjanum-hnaravvor-srman-masin-90364702.html
Մոսկվան աշխատում է Երևանի և Բաքվի հետ. Զախարովան` տարածաշրջանում հնարավոր սրման մասին
Մոսկվան աշխատում է Երևանի և Բաքվի հետ. Զախարովան` տարածաշրջանում հնարավոր սրման մասին
Sputnik Արմենիա
Դիվանագետը մեկնաբանել է Իրանի ճգնաժամի ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նոր սրման հավանականությունը։ 19.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-19T18:31+0400
2025-06-19T18:31+0400
2025-06-19T18:33+0400
հայաստան
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
«զանգեզուրի միջանցք»
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90350039_0:0:1600:901_1920x0_80_0_0_f71614c796bc2178458bd145b101ef1f.jpg
ԵՐԵՎԱՆ, հունիսի 19 — Sputnik. Մոսկվան աշխատում է Երևանի և Բաքվի հետ տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը Մարիա Զախարովան։Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչ կանի Ռուսաստանը, եթե իրանա-իսրայելական սրման ֆոնին Ադրբեջանը ուժի դիմի Հայաստանով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։Զախարովայի խոսքով` ինքը նույնիսկ չի ցանկանում քննարկել կամ մտածել այդ սցենարի մասին։Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, ապա կան մեխանիզմներ և աշխատանքային խմբեր, համապատասխան մակարդակի մասնագետներ, որոնք լուծում են այդ հարցերը։ Նրա խոսքով՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը թանկ են Ռուսաստանի համար, որոնց հետ հաստատվել են սերտ հարաբերություններ։Ավելի վաղ Իրանի իշխանությունները տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ տարածաշրջանում սահմանների փոփոխությունը անընդունելի է: Նրանք նաև կտրականապես դեմ են արտահայտվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Հայաստանի տարածքով: Հունիսի 17-ին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին կրկին ընդգծեց, որ Իրանը ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և մտադիր չէ շեղվել իր «կարմիր գծերից»:Իրանը պահպանելու է տարածաշրջանում իր հռչակած կարմիր գծերը․ դեսպան Սոբհանի
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90350039_80:0:1503:1067_1920x0_80_0_0_9650f2cdf6ffe43208d820d3097143b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, «զանգեզուրի միջանցք», մարիա զախարովա
հայաստան, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, «զանգեզուրի միջանցք», մարիա զախարովա
Մոսկվան աշխատում է Երևանի և Բաքվի հետ. Զախարովան` տարածաշրջանում հնարավոր սրման մասին
18:31 19.06.2025 (Թարմացված է: 18:33 19.06.2025) Դիվանագետը մեկնաբանել է Իրանի ճգնաժամի ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նոր սրման հավանականությունը։
ԵՐԵՎԱՆ, հունիսի 19 — Sputnik. Մոսկվան աշխատում է Երևանի և Բաքվի հետ տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը Մարիա Զախարովան։
Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինչ կանի Ռուսաստանը, եթե իրանա-իսրայելական սրման ֆոնին Ադրբեջանը ուժի դիմի Հայաստանով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար։
Զախարովայի խոսքով` ինքը նույնիսկ չի ցանկանում քննարկել կամ մտածել այդ սցենարի մասին։
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի ջանքերն առաջին հերթին ուղղված են Իրանի շուրջ իրավիճակի կայունացմանը և լիցքաթափմանը, այն ամենին, ինչ կապված է Իսրայելի ագրեսիվ գործողությունների հետ։
Ինչ վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին, ապա կան մեխանիզմներ և աշխատանքային խմբեր, համապատասխան մակարդակի մասնագետներ, որոնք լուծում են այդ հարցերը։ Նրա խոսքով՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը թանկ են Ռուսաստանի համար, որոնց հետ հաստատվել են սերտ հարաբերություններ։
Ավելի վաղ Իրանի իշխանությունները տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել են, որ տարածաշրջանում սահմանների փոփոխությունը անընդունելի է: Նրանք նաև կտրականապես դեմ են արտահայտվել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Հայաստանի տարածքով: Հունիսի 17-ին Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին կրկին ընդգծեց, որ Իրանը ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և մտադիր չէ շեղվել իր «կարմիր գծերից»: