00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միասին» շարժումը դատապարտում է Սամվել Կարապետյանի կալանավորումը

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցМолоток судьи
Молоток судьи - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2025
Բաժանորդագրվել
Շարժման կարծիքով՝ Հայաստանում դատական անկախ դատական համակարգը վերացել է, իսկ քաղաքական հետապնդումները խորանում են։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայաստանում այլևս չի գործում անկախ դատական համակարգ, հայտարարել է «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը։ Հայտարարությունում նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտ կերպով ուղղորդում է դատական և իրավապահ կառույցների գործունեությունը՝ նպատակ ունենալով ճնշել այլակարծությունը և ստեղծել վախի մթնոլորտ։
Շարժման գնահատմամբ՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքի կիրառումը հանդիսանում է այդ գործընթացի արտահայտությունը։
«Աներկբա է, որ դատարանն անմիջապես ենթարկվել է վարչապետի պահանջին՝ կալանավորելով ազգային բարերար և գործարար Սամվել Կարապետյանին միայն այն պատճառով, որ վերջինս բացահայտ աջակցություն էր հայտնել Հայ առաքելական եկեղեցուն», – ասված է հայտարարությունում։
«Միասին» շարժման համակարգող խորհուրդը շեշտել է, որ քաղաքական հետապնդումների քաղաքականությունը դատապարտելի է և չի կարող երկարաժամկետ հաջողություն ունենալ։
«Հայ ժողովրդի ազատ կամքը ճնշել հնարավոր չէ։ Հոգևոր Հայաստանը հաղթահարելու է ներսից սերմանվող վախի, կեղծիքի և ուրացման մթնոլորտը։ Ինչպես Բաքվի ապօրինի դատավարություններն են անփառունակ ավարտվելու և ազատ են արձակվելու հայ պատանդները, այնպես էլ Երևանի խամաճիկ դատավորներն ու կամակատար մեղադրողներն են շուտով ամոթից գետնահակ ճանաչելու քաղաքական հալածյալների իրավունքները», – նշված է հայտարարության եզրափակիչ հատվածում։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։
Լրահոս
0