https://arm.sputniknews.ru/20250619/mer-erkrnery-gvojatevecin-aranc-kvorustneri-ev-ajs-pvordzy-karevvor-e-chinaci-lragrvogh-90363805.html
Մեր երկրները գոյատևեցին առանց կորուստների, և այս փորձը կարևոր է. չինացի լրագրող
Մեր երկրները գոյատևեցին առանց կորուստների, և այս փորձը կարևոր է. չինացի լրագրող
Sputnik Արմենիա
Չինաստանի կողմից շատ ուշ սկսված արդյունաբերականացումը երկրի գոյատևման միակ միջոցն էր, բայց չնայած դրան, Պեկինում չեն կարծում, թե արդիականացումը բացառում է... 19.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-19T18:17+0400
2025-06-19T18:17+0400
2025-06-19T18:24+0400
չինաստան
լրագրող
համաժողով
սանկտ պետերբուրգ
շիմո լի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90362302_0:0:1280:720_1920x0_80_0_0_712ba2ddedc8f7e7f78a5a9be49f0604.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Չինաստանը կարողացավ գոյատևել՝ առանց կորցնելու իր ինքնությունն ու ավանդույթները, և այս փորձը կարևոր է Եվրասիայի և գլոբալ Հարավի երկրների համար: Սանկտ Պետերբուգում անցկացվող միջազգային տնտեսական համաժողովի «Մշակութային կոդ և եվրասիական արժեքներ. ի՞նչ կթողնենք մենք մայրցամաքին» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասել է չինական Guancha լրատվամիջոցի հիմնադիր Շիմո Լին։Նրա դիտարկմամբ` ներկա ժամանակահատվածում նման ընտրության առջև կանգնած երկրների մեծ մասը հրաժարվում են իրենց արժեքներից և մշակութային ժառանգությունից՝ ընդունելով ուրիշի քաղաքական համակարգը: Շատերը նույնիսկ պատճենում են ուրիշների սահմանադրությունը:Իրանի ԱԷԿ-ին հասցված հարվածն ավելի շատ աղտոտում կառաջացնի, քան միջուկային ռումբի պայթյունըԱվելի քան 100 մլն հետևորդ ունեցող լրատվամիջոցի հիմնադրի խոսքով` Չինաստանն իր առջև դրված արևմտյան պահանջին «ոչ» ասաց մի ժամանակաշրջանում, երբ որևէ երաշխիք չկար, որ դա ճիշտ ընտրություն էր:Չինացի լրագրողը շեշտեց, որ նույն միտումներն է նկատել նաև Ռուսաստանում ու եվրասիական տարածաշրջանի որոշ երկրներում։Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են Իրանում տիրող իրավիճակը«Չինաստանն ու Ռուսաստանը կարողացել են պահպանել խաղաղությունը միմյանց միջև և ունեն այն պահպանելու լավ հնարավորություն, քանի որ մենք պահպանել ենք բավականաչափ ավանդույթներ՝ միմյանց տարբերությունները հարգելու և ընդունելու համար։ Շատ երկրներ այս ըմբռնումն ունեին ժամանակակից լիբերալ դարաշրջանից առաջ։ Բայց հիմա ես տեսնում եմ նման ձգտումներ Եվրասիայի այլ մասերում», - ասել է նա։Հավելենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 18-21-ը։ ՌԻԱ Նովոստին միջոցառման տեղեկատվական գործընկերն է։
չինաստան
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90362302_320:0:1280:720_1920x0_80_0_0_69497a8e451e3a12a98e753262956149.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, լրագրող, համաժողով, սանկտ պետերբուրգ, շիմո լի
չինաստան, լրագրող, համաժողով, սանկտ պետերբուրգ, շիմո լի
Մեր երկրները գոյատևեցին առանց կորուստների, և այս փորձը կարևոր է. չինացի լրագրող
18:17 19.06.2025 (Թարմացված է: 18:24 19.06.2025) Չինաստանի կողմից շատ ուշ սկսված արդյունաբերականացումը երկրի գոյատևման միակ միջոցն էր, բայց չնայած դրան, Պեկինում չեն կարծում, թե արդիականացումը բացառում է ինքնատիպությունն ու ավանդույթները:
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Չինաստանը կարողացավ գոյատևել՝ առանց կորցնելու իր ինքնությունն ու ավանդույթները, և այս փորձը կարևոր է Եվրասիայի և գլոբալ Հարավի երկրների համար: Սանկտ Պետերբուգում անցկացվող միջազգային տնտեսական համաժողովի «Մշակութային կոդ և եվրասիական արժեքներ. ի՞նչ կթողնենք մենք մայրցամաքին» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասել է չինական Guancha լրատվամիջոցի հիմնադիր Շիմո Լին։
«Չինաստանի արդյունաբերականացումը ուշացած էր, և երկիրը գրեթե ոչնչացվեց նրանց կողմից, ովքեր ավելի վաղ կառուցել էին զարգացած արդյունաբերություն: Չինաստանում հասկացան, որ արդիականացումն անհրաժեշտ է գոյատևելու համար: Սակայն համաշխարհային տերություններն ասացին. «Դուք կարող եք գոյատևել միայն ձեր ինքնությունը կորցնելու գնով», - իր ելույթում ասել է Շիմո Լին` հավելելով, որ ենթադրում է, թե նույնն ասվել է գրեթե բոլոր երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին։
Նրա դիտարկմամբ` ներկա ժամանակահատվածում նման ընտրության առջև կանգնած երկրների մեծ մասը հրաժարվում են իրենց արժեքներից և մշակութային ժառանգությունից՝ ընդունելով ուրիշի քաղաքական համակարգը: Շատերը նույնիսկ պատճենում են ուրիշների սահմանադրությունը:
Ավելի քան 100 մլն հետևորդ ունեցող լրատվամիջոցի հիմնադրի խոսքով` Չինաստանն իր առջև դրված արևմտյան պահանջին «ոչ» ասաց մի ժամանակաշրջանում, երբ որևէ երաշխիք չկար, որ դա ճիշտ ընտրություն էր:
«Բայց մենք փորձեցինք չհրաժարվել մեր հիմնական արժեքներից: Կարծում եմ՝ մենք հաջողության հասանք, և հիմա մենք սկսում ենք նոր գործընթաց, որի նպատակն է մեր կյանք վերադարձնել այն ավանդույթները, որոնք մենք ստիպված էինք թողնել», - ասել է Շիմու Լին։
Չինացի լրագրողը շեշտեց, որ նույն միտումներն է նկատել նաև Ռուսաստանում ու եվրասիական տարածաշրջանի որոշ երկրներում։
«Չինաստանն ու Ռուսաստանը կարողացել են պահպանել խաղաղությունը միմյանց միջև և ունեն այն պահպանելու լավ հնարավորություն, քանի որ մենք պահպանել ենք բավականաչափ ավանդույթներ՝ միմյանց տարբերությունները հարգելու և ընդունելու համար։ Շատ երկրներ այս ըմբռնումն ունեին ժամանակակից լիբերալ դարաշրջանից առաջ։ Բայց հիմա ես տեսնում եմ նման ձգտումներ Եվրասիայի այլ մասերում», - ասել է նա։
Հավելենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 18-21-ը։ ՌԻԱ Նովոստին միջոցառման տեղեկատվական գործընկերն է։