https://arm.sputniknews.ru/20250619/hajkakan-operatvory-qnnarkum-e-rusakan-mir-qartervov-vtsharumneri-djuracman-eghanaknery-90368583.html
Հայկական օպերատորը քննարկում է ռուսական «Միր» քարտերով վճարումների դյուրացման եղանակները
Հայկական օպերատորը քննարկում է ռուսական «Միր» քարտերով վճարումների դյուրացման եղանակները
Sputnik Արմենիա
Հայաստանյան բանկերից մեկը շարունակում է թողարկել և սպասարկել «Միր» քարտերը, այդ թվում՝ արտերկրում թողարկված: Ներկայում Հայաստանում քննարկում են տվյալ քարտերով... 19.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-19T19:44+0400
2025-06-19T19:44+0400
2025-06-19T19:50+0400
«վտբ հայաստան»
arca համակարգ
տեսանյութեր
տեսանյութ
«միր» քարտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90368417_0:0:1920:1080_1920x0_80_0_0_16e1118326e8550d31b0cd691693c749.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Պլաստիկ քարտերի հայաստանյան ազգային օպերատոր «ArCa»-ն քննարկում է ռուսական քարտերով կատարվող վճարումների դյուրացման հնարավորությունները: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում Sputnik-ին տված հարցազրույցում հայտարարել է «Armenian Card» («ArCa») ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը։Նա հիշեցրել է, որ Հայաստանում «Միր» քարտեր առանց սահմանափակումների շարունակում է տրամադրել մեկ բանկ («ՎՏԲ-Հայաստան» - խմբ), և այդ քարտերը գործում են գրեթե բոլոր առևտրային կետերում, այդ թվում էլեկտրոնային առևտրի դեպքում:«Միր» վճարային համակարգը պաշտոնապես միացավ իրանական «Shetab»–ինԽաչատրյանը նշել է, որ Հայաստանում զգալի թվով ոչ ռեզիդենտներ (նկատի է առնվում Ռուսաստանի և այլ երկրների ռելոկանտները – խմբ.) արտասահմանյան վճարային համակարգերում արդեն տեղական քարտեր են ձեռք բերել: Նրա խոսքով` զբոսաշրջիկների պարագայում ևս քարտերով վճարումների հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը մեծ չէ (Ռուսաստանում և այլ երկրներում թողարկված «Միր» քարտերը նույնպես սպասարկվում են «ՎՏԲ-Հայաստան» բանկի բանկոմատներում և POS-տերմինալներում – խմբ.):Հարցին, թե ռուսական քարտերով վճարումները դյուրացնելու համար ինչ-որ լուծումների հնարավորություն քննարկվո՞ւմ է, Խաչատրյանը պատասխանել է. «Չեմ ուզում փակագծեր բացել, բայց մի քանի ամիս հետո հնարավոր է»։Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեմ արևմտյան ֆինանսական պատժամիջոցների հերթական փաթեթի պատճառով 2024 թվականի մարտի 28-ին հայկական բանկերի մեծ մասը դադարեցրեց սպասարկել «Միր» քարտերը։Ինչպես տնօրինել «Միր» վճարային քարտը Հայաստանում․ հուշում զբոսաշրջիկներին«Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին որոշումը կայացրեց ArCa (Armenian Card) վճարահաշվարկային համակարգի հայաստանյան օպերատորը, որի համասեփականատերերի թվում են հայաստանյան գրեթե բոլոր բանկերը (բացի իրանական կապիտալով «Մելլաթ բանկից» և ռուսական կապիտալով «ՎՏԲ-Հայաստան բանկից»):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/13/90368417_429:0:1869:1080_1920x0_80_0_0_3636caf01fe9ec9ccd1702ce0971987a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«վտբ հայաստան», arca համակարգ, տեսանյութեր, տեսանյութ, видео, «միր» քարտ
«վտբ հայաստան», arca համակարգ, տեսանյութեր, տեսանյութ, видео, «միր» քարտ
Հայկական օպերատորը քննարկում է ռուսական «Միր» քարտերով վճարումների դյուրացման եղանակները
19:44 19.06.2025 (Թարմացված է: 19:50 19.06.2025) Հայաստանյան բանկերից մեկը շարունակում է թողարկել և սպասարկել «Միր» քարտերը, այդ թվում՝ արտերկրում թողարկված: Ներկայում Հայաստանում քննարկում են տվյալ քարտերով վճարումների դյուրացման հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Պլաստիկ քարտերի հայաստանյան ազգային օպերատոր «ArCa»-ն քննարկում է ռուսական քարտերով կատարվող վճարումների դյուրացման հնարավորությունները: Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում Sputnik-ին տված հարցազրույցում հայտարարել է «Armenian Card» («ArCa») ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանում «Միր» քարտեր առանց սահմանափակումների շարունակում է տրամադրել մեկ բանկ («ՎՏԲ-Հայաստան» - խմբ), և այդ քարտերը գործում են գրեթե բոլոր առևտրային կետերում, այդ թվում էլեկտրոնային առևտրի դեպքում:
Խաչատրյանը նշել է, որ Հայաստանում զգալի թվով ոչ ռեզիդենտներ (նկատի է առնվում Ռուսաստանի և այլ երկրների ռելոկանտները – խմբ.) արտասահմանյան վճարային համակարգերում արդեն տեղական քարտեր են ձեռք բերել: Նրա խոսքով` զբոսաշրջիկների պարագայում ևս քարտերով վճարումների հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը մեծ չէ (Ռուսաստանում և այլ երկրներում թողարկված «Միր» քարտերը նույնպես սպասարկվում են «ՎՏԲ-Հայաստան» բանկի բանկոմատներում և POS-տերմինալներում – խմբ.):
Հարցին, թե ռուսական քարտերով վճարումները դյուրացնելու համար ինչ-որ լուծումների հնարավորություն քննարկվո՞ւմ է, Խաչատրյանը պատասխանել է. «Չեմ ուզում փակագծեր բացել, բայց մի քանի ամիս հետո հնարավոր է»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեմ արևմտյան ֆինանսական պատժամիջոցների հերթական փաթեթի պատճառով 2024 թվականի մարտի 28-ին հայկական բանկերի մեծ մասը դադարեցրեց սպասարկել «Միր» քարտերը։
«Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին որոշումը կայացրեց ArCa (Armenian Card) վճարահաշվարկային համակարգի հայաստանյան օպերատորը, որի համասեփականատերերի թվում են հայաստանյան գրեթե բոլոր բանկերը (բացի իրանական կապիտալով «Մելլաթ բանկից» և ռուսական կապիտալով «ՎՏԲ-Հայաստան բանկից»):