00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես տնօրինել «Միր» վճարային քարտը Հայաստանում․ հուշում զբոսաշրջիկներին

© Sputnik / Andranik Ghazaryan«Միր» քարտտերը Երևանում
«Միր» քարտտերը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2024
«Միր» քարտտերը Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանում «Միր» քարտերը կարելի է կանխիկացնել միայն «ՎՏԲ-Հայաստան» բանկի բանկոմատներում, ընդ որում՝ բանկը բավական լայն ցանց ունի հանրապետությունում: Կարող եք վճարել որոշ խանութներում (հիմնականում ոչ էժան), ինչպես նաև Yandex-տաքսի ծառայության համար։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik, Արամ Գարեգինյան. Ոչ մեծ Հայաստանը վերջին տարիներին կայուն դասվում է ռուսաստանցիների հանգստի համար ամենատարածված ուղղությունների շարքին՝ մրցակցելով Թուրքիայի, Եգիպտոսի հետ և ոչ միայն։ Առավել կարևոր է իմանալ, թե ժամանելով Հայաստան՝ ինչպես կարող եք տնօրինել ձեր քարտը։
Իհարկե, բոլոր հարցերին հնարավոր չէ պատասխանել՝ հաշվի առնելով, թե որքան է բարդացել հաշիվների և քարտերի հետ կապված իրավիճակը 2022 թվականից հետո։ Փորձենք ներկայացնել հիմնական մի քանի խնդիր:
1. Աշխատո՞ւմ են արդյոք «Միր» քարտերը Հայաստանում
Այո, աշխատում են։ Այս հարցի պատասխանը, հավանաբար, լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում և տեղափոխված անձանց առցանց խմբերում հնչել է հարյուրավոր անգամներ։
«ՎՏԲ-Հայաստան» բանկի բանկոմատները շարունակում են սպասարկել ռուսական ցանկացած բանկի կողմից թողարկված «Միր» քարտերը: Այս բանկն https://www.vtb.am/ru/branch ունի մասնաճյուղեր և բանկոմատներ հանրապետության գրեթե յուրաքանչյուր քաղաքում, այդ թվում (եթե խոսենք զբոսաշրջային ուղղությունների մասին) Ծաղկաձորում, Դիլիջանում և Ջերմուկում, իսկ Գյումրիում դրանք մի քանիսն են:
Հանրապետության մյուս բանկերը մարտի 30-ից դադարել են սպասարկել դրանք։
2. Ի՞նչ արժե կանխիկացումը
Նշված բանկոմատներից քարտից գումար կանխիկացնելիս դուք ստիպված կլինեք վճարել միջնորդավճար՝ անգամ եթե ռուսական ՎՏԲ-ի քարտերից է կանխիկացումը: Այստեղ բանկը երրորդ կողմի բանկոմատներից կանխիկ գումար հանելու համար գանձում է ստանդարտ միջնորդավճար (հանվող գումարի 1%, բայց ոչ պակաս, քան 300 ռուբլի): Կանխիկացման սահմանը օրական 350 հազար ռուբլի է:
Իհարկե, մի հրապարակման շրջանակներում անհնար է թվարկել բոլոր ռուսական բանկերի պայմանները, բայց մեկ օրինակ բերենք «Սբերբանկի» քարտերից (հաշվի առնելով, թե որքան տարածված են դրանք):
Արձակուրդ առանց «Միր» քարտերի․ ինչ պետք է անի ՀՀ–ն, որ չկորցնի ռուս զբոսաշրջիկներին
Կարևոր է հաշվի առնել, որ մինչև հունիսի 1-ը «Սբերբանկը» թույլատրել էր առանց միջնորդավճարի կանխիկացնել ոչ միայն իր, այլև երրորդ կողմի բանկոմատներում, ամսական 1 միլիոն ռուբլու սահմաններում: Հունիսի 1-ից հետո այլ բանկի բանկոմատում կանխիկացման համար գանձվում է գումարի 1%-ը (բայց ոչ պակաս, քան 150 ռուբլի):
Ինչպես տեսնում եք` պայմանները նույնը չեն, և ցանկալի է դրանք ճշտել ձեզ սպասարկող բանկում:
Ավելորդ չէ ասել հետևյալը․ Հայաստանում, ռուսական քարտից կանխիկացման դեպքում, բանկոմատը ռուբլիներն ուղղակիորեն վերածում է հայկական դրամի: Ամեն տեղ չէ, որ այդպես է․ օրինակ ՝ Թուրքիայում փոխարկումը նախ վերածում է դոլարի, հետո միայն՝ լիրայի։ Համապատասխանաբար, փոխակերպման ծախսը դառնում է կրկնակի։
3. Հնարավոր է արդյոք վճարել «Միր» քարտով Հայաստանում:
Հնարավոր է, բայց ոչ ամենուր։ «Միր» քարտերի աջակցմամբ POS-տերմինալները Հայաստանում բավականին շատ են, բայց հիմնականում զբոսաշրջիկների համար նախատեսված վայրերում (ընդ որում ՝ հարուստների)։ Այս շրջանակը ներառում է Երևանի հյուրանոցների մեծ մասը (հիմնականում միջինից բարձր սեգմենտում) ու ևս մի քանիսը մարզերում՝ առողջարանային քաղաքներում, մի քանի տասնյակ ռեստորաններ ու սրճարաններ և մոտավորապես նույնքան բրենդային խանութներ, հիմնականում նույն գնային սեգմենտում (բացառությունները հաստատում են կանոնը): Բայց սուպերմարկետներում այդ տերմինալները դեռևս չկան (Համենայնդեպս, դա է նշանակում ՎՏԲ-Հայաստան բանկի կայքում առկա տեղեկատվությունը:
Բացառություն է կազմում Գյումրին. այստեղ կարելի է վճարում իրականացնել երկու մթերային խանութներում: Զարմանալի չէ, որ հենց Գյումրիում․ այս քաղաքում է գտնվում ռուսական ռազմաբազան։
Օգտակար է իմանալ. Հայաստանում, ինչպես և Ռուսաստանում, «Միր» քարտով կարելի է վճարել Yandex-ի ծառայությունների համար (այդ թվում ՝ տաքսու և առաքման): «Միր» պլաստիկ քարտը կարելի է ավելացնել անմիջապես հավելվածում, իսկ վիրտուալ քարտը ՝ Yandex ID-ի միջոցով:
4․ Ռուսաստանում սկսել են տարածվել վիրտուալ քարտեր։ Հնարավո՞ր է արդյոք օգտվել դրանցից «ՎՏԲ-Հայաստան» բանկի բանկոմատներում:
Այստեղ պատասխանը կարճ է՝ հնարավոր չէ։ Այս բանկոմատները չեն աջակցում NFC գործառույթը:
Թվարկելով այս ամենը՝ նկատենք, որ «Միր» քարտապանների համար Հայաստանն ամենաանհարմար երկիրը չէ (ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչվում) ։
Իրանում առաջարկել են ԲՐԻԿՍ-ի վճարային համակարգերը միավորել «Միր» քարտերի օրինակով
Լրահոս
0