https://arm.sputniknews.ru/20250619/hajastani-elektrakan-cancer-ynkerutjuny-ajakcutjun-e-hajtnel-samvel-karapetjanin-90371281.html
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին
Sputnik Արմենիա
Նախօրեին Փաշինյանը սպառնացել էր ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին, երբ այն պետականացվի։ 19.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-19T21:38+0400
2025-06-19T21:38+0400
2025-06-19T21:38+0400
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469676_0:164:1600:1065_1920x0_80_0_0_7900c81240b55dfdc1b3216fb609cb2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը և ընկերության արհեստակցական կազմակերպությունը հայտարարություն են տարածել՝ իրենց լիակատար աջակցությունը հայտնելով գործարար և սեփականատեր Սամվել Կարապետյանին։Ընկերությունը հիշեցրել է, որ 2015թ․-ից սկսած «Տաշիր» խմբի կողմից իրականացվել են շուրջ 700 մլն դոլարի ներդրումներ՝ նախկինում ֆինանսապես և տեխնիկապես ծայրահեղ վիճակում գտնվող ընկերության վերականգնման համար։ Արդյունքում կտրուկ կրճատվել են էլեկտրաէներգիայի կորուստները, բարելավվել են հոսանքազրկման ցուցանիշները, և շարունակվում է ցանցի արդիականացման գործընթացը։Հայտարարությունում նշվում է, որ ներկայացվել է առաջարկությունների փաթեթ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, իսկ ընկերության ֆինանսական վիճակն այսօր կայուն է, իսկ վարկային վարկանիշը՝ «բարձր է ՀՀ սուվերեն վարկանիշից»։Նշենք, որ նախօրեին Փաշինյանը սպառնացել էր ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին, երբ այն պետականացվի։Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469676_134:0:1554:1065_1920x0_80_0_0_fa17bbce913f82e8e1095e15d318fa44.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սամվել կարապետյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), սամվել կարապետյան
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը աջակցություն է հայտնել Սամվել Կարապետյանին
Նախօրեին Փաշինյանը սպառնացել էր ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին, երբ այն պետականացվի։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը և ընկերության արհեստակցական կազմակերպությունը հայտարարություն են տարածել՝ իրենց լիակատար աջակցությունը հայտնելով գործարար և սեփականատեր Սամվել Կարապետյանին։
«Մենք վստահ ենք, որ Հայաստանում օրենքի գերակայությունը կհաղթի, և մեր ղեկավարը շատ շուտով կվերադառնա իր աշխատանքային մեծ ընտանիք՝ շարունակելու հայրենիքին ուղղված իր ծրագրերը», – ասված է հայտարարության հատվածում։
Ընկերությունը հիշեցրել է, որ 2015թ․-ից սկսած «Տաշիր» խմբի կողմից իրականացվել են շուրջ 700 մլն դոլարի ներդրումներ՝ նախկինում ֆինանսապես և տեխնիկապես ծայրահեղ վիճակում գտնվող ընկերության վերականգնման համար։ Արդյունքում կտրուկ կրճատվել են էլեկտրաէներգիայի կորուստները, բարելավվել են հոսանքազրկման ցուցանիշները, և շարունակվում է ցանցի արդիականացման գործընթացը։
Հայտարարությունում նշվում է, որ ներկայացվել է առաջարկությունների փաթեթ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, իսկ ընկերության ֆինանսական վիճակն այսօր կայուն է, իսկ վարկային վարկանիշը՝ «բարձր է ՀՀ սուվերեն վարկանիշից»։
Նշենք, որ նախօրեին
Փաշինյանը սպառնացել էր ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին, երբ այն պետականացվի։
Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։