00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուք ադեկվա՞տ եք. Վարդանյանը` իշխանության կողմից ՀԷՑ–ի ազգայնացման և այլ խնդիրների մասին

© Sputnik / Aram NersesyanԷլինար Վարդանյանը
Էլինար Վարդանյանը - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2025
Էլինար Վարդանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` Փաշինյանի կողմից երկու օր անընդմեջ քաղաքական հետապնդում իրականացնելու գրառումներն առերևույթ գոնե ՀՀ քրեական օրենսգրքի 441 հոդվածի տարրեր են պարունակում։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Մինչ 2024 թ. պետական բյուջեի շրջանակում ԱԺ–ում հնչում են սպառնալիքներ, հոխորտանքներ եկեղեցու, քաղաքական ուժերի, հանրային գործիչների, գործարարների ՀԷՑ–ի սովորական աշխատողների հանդեպ, մեր շուրջ խորանում է աշխարհաքաղաքական ճգնաժամը։ Այդ մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«Ու այստեղ հարց է առաջանում` դուք ադեկվա՞տ եք։ Դուք իսկապե՞ս չեք տեսնում, թե մեր շուրջն ինչ է կատարվում։ Կամ` դուք իսկապե՞ս ադեկվատ եք, երբ գալիս եք ԱԺ ամբիոնից խոսում եք ազգայնացման մասին. ես չեմ կասկածում` անելու եք, խլելու եք…եթե պետք եղավ, ձեր շարքերում եղած, օրումեջ մի սուպերմարկետ բացող գործարարների գույքն էլ եք ազգայնացնելու»,– հայտարարեց պատգամավորը։
Նրա խոսքով` իշխանությունն իր այս անհեռատես քայլերով լուրջ հարվածի տակ է դնում առկա և ապագա ներդրումները ՀՀ–ում, որոնք առանց այն էլ վերջին տարիներին խիստ նվազել են։
«Ցանկացած ներդրողի համար կա մի քանի չափանիշ` կայունություն, կանխատեսելիություն ու վստահելի իրավական համակարգ։ Հիմա յուրաքանչյուր ներդողի համար միայն մեկ բան է կանխատեսելի` որ ոչ մի բան այս երկրում կանխատեսելի ու կայուն չէ։ Հիմա ինչպե՞ս կկոչեք այն մարդուն, որ կցանկանա ՀՀ–ում ներդրում անել` արկածախնդի՞ր, անհեռատե՞ս»,– ընդգծեց Վարդանյանը։
Ըստ նրա` բացի այս ամենից, եթե ներդրողը չալարի ու ուսումնասիրի գործադիրի ղեկավարի ֆեյսբուքյան էջը, կհասկանա, որ երկրում ամեն բան այնքան անլուրջ է, որ աշխարհաքաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում մեր իշխանությունները, մոմը ձեռքներին, կուսության հարց են որոշում։
«Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան գրառումներին, ապա մի խելքը գլխին ու համարձակություն ունեցող օգնական չունե՞ք, որ զգուշացնի, որ այդ գրառումները վաղը քրեական գործերի հիմք են դառնալու։ Կամ` զգուշացնի, որ երկու օր անընդմեջ քաղաքական հետապնդում իրականացնելու գրառումներն առերևույթ գոնե ՀՀ քրեական օրենսգրքի 441 հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) առիթ են»,– նշեց Վարդանյանը։
Ըստ նրա` այս ամենով իշխանությունն անլրջացնում է իրավական համակարգը
Իր ելույթի սկզբում նա նախ ներողություն խնդրեց ԱԺ նիստերին հետևող մարդկանցից` խորհրդարանում տիրող անառողջ մթնոլորտի համար։
Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն էր ներկայացվել։
Երեկ կեսգիշերին Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորվեցին։
Լրահոս
0