https://arm.sputniknews.ru/20250618/samvel-karapetjani-gvortsvov-nistn-avartvec-hajtni-e-erb-khraparakvi-vorvoshumy-90320193.html
Սամվել Կարապետյանի գործով նիստն ավարտվեց. փաստաբանը հայտնեց` երբ կհրապարակվի որոշումը
Սամվել Կարապետյանի գործով նիստն ավարտվեց. փաստաբանը հայտնեց` երբ կհրապարակվի որոշումը
Sputnik Արմենիա
Փաստաբանը կարծում է, որ օբյեկտիվ որոշում կայացնելու դեպքում կալանքի միջնորդությունը կմերժվի։ 18.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-18T21:06+0400
2025-06-18T21:06+0400
2025-06-18T21:10+0400
հայաստան
սամվել կարապետյան
դատարան
արմեն ֆերոյան
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90278971_0:28:1280:748_1920x0_80_0_0_075cd4ddef699815399598bfd2f0871a.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քիչ առաջ ավարտվեց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, որտեղ քննարկվում էր նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը նիստից հետո հայտարարեց, որ որոշումն ամենայն հավանականությամբ կհրապարակվի առաջիկա 1–2 ժամվա ընթացքում։Փաստաբանը հրաժարվեց կանխատեսումներ անել, բայց հույս հայտնեց, որ որոշումը կլինի օրինաչափ ու օբյեկտիվ։Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ, այնտեղից էլ` դատարան։Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90278971_123:0:1158:776_1920x0_80_0_0_10ce8a4eb89a324e676720efdf37d4a6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, դատարան, արմեն ֆերոյան, նիստ
հայաստան, սամվել կարապետյան, դատարան, արմեն ֆերոյան, նիստ
Սամվել Կարապետյանի գործով նիստն ավարտվեց. փաստաբանը հայտնեց` երբ կհրապարակվի որոշումը
21:06 18.06.2025 (Թարմացված է: 21:10 18.06.2025) Փաստաբանը կարծում է, որ օբյեկտիվ որոշում կայացնելու դեպքում կալանքի միջնորդությունը կմերժվի։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քիչ առաջ ավարտվեց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը, որտեղ քննարկվում էր նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։
Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը նիստից հետո հայտարարեց, որ որոշումն ամենայն հավանականությամբ կհրապարակվի առաջիկա 1–2 ժամվա ընթացքում։
«Եթե օբյեկտիվ որոշում կայացվի, կալանքի միջնորդությունը պետք է տեղում մերժվի, իսկ հարուցված շինծու քրեական գործը պետք է տեղում կարճվի։ Իսկ եթե օբյեկտիվ չլինեն, ամեն ինչ կարող է տեղի ունենալ»,–ասաց նա։
Փաստաբանը հրաժարվեց կանխատեսումներ անել, բայց հույս հայտնեց, որ որոշումը կլինի օրինաչափ ու օբյեկտիվ։
Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ
տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց
ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց
դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ, այնտեղից էլ` դատարան։
Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել