https://arm.sputniknews.ru/20250618/khmbvov-enq-meqena-vardzum-vor-hasnenq-erevan-patmum-en-meghrii-ancakety-hatvogh-irancinery-90320584.html
Խմբով ենք մեքենա վարձում, որ հասնենք Երևան. պատմում են Մեղրիի անցակետը հատող իրանցիները
Խմբով ենք մեքենա վարձում, որ հասնենք Երևան. պատմում են Մեղրիի անցակետը հատող իրանցիները
Sputnik Արմենիա
Իրանի քաղաքացիներից ոմանք գալիս են Երևան, որպեսզի հետո մեկնեն այլ երկիր։ 18.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-18T21:13+0400
2025-06-18T21:13+0400
2025-06-18T21:13+0400
հայաստան
մեղրի
անցակետ
իրանի իսլամական հանրապետություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90317085_0:0:1920:1080_1920x0_80_0_0_934336dc1ea0d86c2fe35d4a1035cb37.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայ-իրանական սահմանից դեպի Երևան տաքսիների ու մյուս տրանսպորտային միջոցների գները կտրուկ բարձրացել են, սահմանը նոր հատած օտարերկրյա քաղաքացիները ստիպված խմբով են ավտոմեքենա վարձում, որպեսզի հնարավորինս մատչելի տարբերակով հասնեն Երևան։Ավելի վաղ հայտնել էինք` եթե նախկինում տաքսիները մարդկանց Մեղրիից Երևան էին տեղափոխում մոտ 75 դոլարով (28 հազար դրամ), ապա հիմա` 220 դոլարով (շուրջ 85 հազար դրամ)։Իրանի քաղաքացի ամուսիններն էլ պատմում են, որ իրենք չէին ուզում դուրս գալ Թեհրանից, բայց արտասահմանում գտնվող զավակները տոմսեր են գնել և ստիպել են դուրս գալ երկրից։«Գնում ենք Երևան, այնտեղից էլ մեկնելու ենք Լոնդոն, մեր երեխաներն են այնտեղ ապրում։ Տան բանալին թողել ենք հարևանի մոտ, մինչև Աստծով վերադառնանք»,– ասում են նրանք։Հայ–իրանական կան նաև մարդիկ, որոնք ոչ թե Իրանից են մեկնում Երևան, այլ հակառակը` վերադառնում են Իրան։«Պատերազմի պատճառով հետ եմ գնում Իրան, որ ընտանիքիս մոտ լինեմ, գնում եմ` պաշտպանեմ մեր երկիրը, հրթիռների դեմ եմ կանգնելու, իմ նպատակն է այս ծանր պահին լինել իմ հողում, ինձ համար իմ երկիրը կարևոր է»,– ասում է մի երիտասարդ տղա։«Սանկտ Պետերբուրգից ենք եկել Երևան, հիմա գնում ենք Թեհրան։ Տնից ապահով տեղ չկա, հաստատ դուրս չենք գա, Թեհրանի մոտ մի ապահով տեղ կգտնենք ու կմնանք»,– ասում է մի կին։Հիշեցնենք` ՊԵԿ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ հունիսի 16-ի դրությամբ Հայաստանի և Իրանի պետական սահմանի «Ագարակ» անցակետը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով և տրանսպորտային միջոցների լրացուցիչ հոսքերի աճ չի նկատվում։
մեղրի
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90317085_326:0:1766:1080_1920x0_80_0_0_1dbaf3fc00a012fb2823421fcc7b3cbc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մեղրի, անցակետ, իրանի իսլամական հանրապետություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, մեղրի, անցակետ, իրանի իսլամական հանրապետություն, տեսանյութ, տեսանյութեր, видео
Խմբով ենք մեքենա վարձում, որ հասնենք Երևան. պատմում են Մեղրիի անցակետը հատող իրանցիները
Իրանի քաղաքացիներից ոմանք գալիս են Երևան, որպեսզի հետո մեկնեն այլ երկիր։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայ-իրանական սահմանից դեպի Երևան տաքսիների ու մյուս տրանսպորտային միջոցների գները կտրուկ բարձրացել են, սահմանը նոր հատած օտարերկրյա քաղաքացիները ստիպված խմբով են ավտոմեքենա վարձում, որպեսզի հնարավորինս մատչելի տարբերակով հասնեն Երևան։
Ավելի վաղ
հայտնել էինք` եթե նախկինում տաքսիները մարդկանց Մեղրիից Երևան էին տեղափոխում մոտ 75 դոլարով (28 հազար դրամ), ապա հիմա` 220 դոլարով (շուրջ 85 հազար դրամ)։
«Գները շատ բարձր են, փորձում ենք ավելի հասանելի տարբերակ գտնել ու խմբով հասնել Երևան։ Այնտեղից էլ Ավստրիա եմ մեկնելու. երկքաղաքացի եմ, երկու տեղում էլ ապրում եմ»,– լրագրողների հետ զրույցում պատմում է նրանցից մեկը։
Իրանի քաղաքացի ամուսիններն էլ պատմում են, որ իրենք չէին ուզում դուրս գալ Թեհրանից, բայց արտասահմանում գտնվող զավակները տոմսեր են գնել և ստիպել են դուրս գալ երկրից։
«Գնում ենք Երևան, այնտեղից էլ մեկնելու ենք Լոնդոն, մեր երեխաներն են այնտեղ ապրում։ Տան բանալին թողել ենք հարևանի մոտ, մինչև Աստծով վերադառնանք»,– ասում են նրանք։
Հայ–իրանական կան նաև մարդիկ, որոնք ոչ թե Իրանից են մեկնում Երևան, այլ հակառակը` վերադառնում են Իրան։
«Պատերազմի պատճառով հետ եմ գնում Իրան, որ ընտանիքիս մոտ լինեմ, գնում եմ` պաշտպանեմ մեր երկիրը, հրթիռների դեմ եմ կանգնելու, իմ նպատակն է այս ծանր պահին լինել իմ հողում, ինձ համար իմ երկիրը կարևոր է»,– ասում է մի երիտասարդ տղա։
«Սանկտ Պետերբուրգից ենք եկել Երևան, հիմա գնում ենք Թեհրան։ Տնից ապահով տեղ չկա, հաստատ դուրս չենք գա, Թեհրանի մոտ մի ապահով տեղ կգտնենք ու կմնանք»,– ասում է մի կին։
Հիշեցնենք` ՊԵԿ-ից
Sputnik Արմենիային հայտնել էին, որ հունիսի 16-ի դրությամբ Հայաստանի և Իրանի պետական սահմանի «Ագարակ» անցակետը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով և տրանսպորտային միջոցների լրացուցիչ հոսքերի աճ չի նկատվում։