https://arm.sputniknews.ru/20250618/karapetjanin-teghapvokhvogh-meqenan-sharzhvec-dataran-vortegh-bazmativ-vostikanner-en-kutakvats-90288867.html
Կարապետյանին տեղափոխող մեքենան շարժվեց դատարան, որտեղ բազմաթիվ ոստիկաններ են կուտակված
Կարապետյանին տեղափոխող մեքենան շարժվեց դատարան, որտեղ բազմաթիվ ոստիկաններ են կուտակված
Sputnik Արմենիա
Գործարարի աջակիցները նրան ծափերով ճանապարհեցին։ 18.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-18T14:10+0400
2025-06-18T14:10+0400
2025-06-18T15:01+0400
հայաստան
սամվել կարապետյան
տեսանյութ
տեսանյութեր
դատարան
հհ քննչական կոմիտե
ավտոմեքենա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90288550_0:0:1263:710_1920x0_80_0_0_e9b4e967a6a5461c796470d93c11a16c.jpg
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին տեղափոխող ավտոմեքենան դուրս եկավ ՀՀ քննչական կոմիտեի բակից և շարժվեց դատարան, որտեղ պետք որոշվի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել–չընտրելու հարցը: Sputnik Արմենիայի կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ ծափերով ճանապարհում նրան։Այդ ընթացքում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի տարածքում ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել։Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել ու Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ։Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրան նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։Իրավիճակին արձագանքել է ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/12/90288550_90:0:1037:710_1920x0_80_0_0_07baa65ea3a4381862936627a6e3b9c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, видео, սամվել կարապետյան, տեսանյութ, տեսանյութեր, դատարան, հհ քննչական կոմիտե, ավտոմեքենա
հայաստան, видео, սամվել կարապետյան, տեսանյութ, տեսանյութեր, դատարան, հհ քննչական կոմիտե, ավտոմեքենա
Կարապետյանին տեղափոխող մեքենան շարժվեց դատարան, որտեղ բազմաթիվ ոստիկաններ են կուտակված
14:10 18.06.2025 (Թարմացված է: 15:01 18.06.2025) Գործարարի աջակիցները նրան ծափերով ճանապարհեցին։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին տեղափոխող ավտոմեքենան դուրս եկավ ՀՀ քննչական կոմիտեի բակից և շարժվեց դատարան, որտեղ պետք որոշվի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել–չընտրելու հարցը:
Sputnik Արմենիայի կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ ծափերով ճանապարհում նրան։
Այդ ընթացքում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի տարածքում ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Կարապետյանի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Գործարարի` Երևանում գտնվող տան մոտից տասնյակ մարդիկ
տեղափոխվեցին ոստիկանական բաժանմունք։ Արդեն կեսգիշերն անց
ՆԳՆ տեղափոխվեցին Սամվել ու Կարեն Կարապետյան եղբայրները։ Կարեն Կարապետյանը մի քանի ժամ անց
դուրս եկավ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) շենքից, իսկ Սամվել Կարապետյանը տեղափոխվեց ՔԿ։
Ըստ ՔԿ–ի պաշտոնական հաղորդագրության` 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Հունիսի 18-ին նա ձերբակալվել է, նրան նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Իրավիճակին արձագանքել է
ՌԴ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Մոսկվան ուշադիր հետևում է գործարար Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին:
Մայր աթոռը իշխանություններին կոչ է արել դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը: