https://arm.sputniknews.ru/20250618/hajkakan-kvonjakvov-bernvats-33-meqena-evs-hatel-e-hajvracakan-sahmany-nakharar-90301405.html
Հայկական կոնյակով բեռնված 33 մեքենա ևս հատել է հայ–վրացական սահմանը. նախարար
Հայկական կոնյակով բեռնված 33 մեքենա ևս հատել է հայ–վրացական սահմանը. նախարար
Sputnik Արմենիա
Վրացական կողմը որոշակի մեխանիզմ է առաջարկել, որով ՀՀ իշխանությունները շարունակում են համատեղ աշխատել` կոնյակի արտահանման համար։ 18.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-18T17:11+0400
2025-06-18T17:11+0400
2025-06-18T17:13+0400
կոնյակ
գևորգ պապոյան
վրաստանի հանրապետություն
էկոնոմիկայի նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87175310_0:0:1200:675_1920x0_80_0_0_7ea9027a153007bce666d058bc9f91d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայկական կոնյակով բեռնված 33 մեքենայի հետ կապված վրացական կողմն այսօր տվել է դրական թույլտվություն, նրանք դուրս են եկել մաքսային տարածքից, Վերին Լարսով գնում են դեպի իրենց վերջնակետ` Ռուսաստան։ Այդ մասին ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ հայաստանյան կոնյակ արտադրողները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։ Պապոյանը նշեց, որ վրացական կողմին առաջարկել են մեխանիզմ` եթե որևէ մեքենայի հետ կապված կա կասկած, համատեղ վերցնեն փորձանմուշ ու ուղարկեն եվրոպական մի լաբորատորիա` ուսումնասիրություն։ Նախարարը չմանրամասնեց` վրացական կողմը համաձայնե՞լ է այս առաջարկին, թե՞ ոչ։Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումները շարունակվում են։ Նա չէր բացառել, որ անձամբ կմեկնի Վրաստան` բանակցությունների համար, սակայն կարճ ժամանակ անց հայտնեց, որ դրա կարիքը չկա, շփումները շարունակվում են օնլայն ձևաչափով։Հիշեցնենք նաև` ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հունիսի 10–ին հայտարարություն էր տարածել, որ ՀՀ մաքսային ծառայությունը որոշել է ժամանակավորապես սահմանափակել հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման` հաշվի առնելով վրացական մաքսային մարմիններում վերջին օրերի կուտակումները։ Կոմիտեից նաև նշել էին, որ հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87175310_70:0:970:675_1920x0_80_0_0_626200ec4e4a061ea7155e16d0bbf9f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոնյակ, գևորգ պապոյան, վրաստանի հանրապետություն, էկոնոմիկայի նախարարություն
կոնյակ, գևորգ պապոյան, վրաստանի հանրապետություն, էկոնոմիկայի նախարարություն
Հայկական կոնյակով բեռնված 33 մեքենա ևս հատել է հայ–վրացական սահմանը. նախարար
17:11 18.06.2025 (Թարմացված է: 17:13 18.06.2025) Վրացական կողմը որոշակի մեխանիզմ է առաջարկել, որով ՀՀ իշխանությունները շարունակում են համատեղ աշխատել` կոնյակի արտահանման համար։
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Հայկական կոնյակով բեռնված 33 մեքենայի հետ կապված վրացական կողմն այսօր տվել է դրական թույլտվություն, նրանք դուրս են եկել մաքսային տարածքից, Վերին Լարսով գնում են դեպի իրենց վերջնակետ` Ռուսաստան։ Այդ մասին ԱԺ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայաստանյան կոնյակ արտադրողները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։
«Վրացական կողմը երեկ խոստացել է, որ ևս 50 մեքենա թույլ կտա` անցնելու։ Մինչև ես կգայի ԱԺ, այսինքն` մեկ ժամվա ընթացքում, արդեն 33 մեքենայի դրական թույլտվություն է տեղի ունեցել, նրանք դուրս են եկել մաքսային տարածքից, գնում են դեպի Վերին Լարս, այսինքն` հիմա ճանապարհին են։ Այս գործընթացը շարունակվում է։ Վրացական կողմը խոստացել է մեզ, որ այդ հարցը լուծվելու է։ Հիմա իրենք որոշակի մեխանիզմ են առաջարկել, որով մենք շարունակում ենք համատեղ աշխատել»,– հայտարարեց նախարարը։
Պապոյանը նշեց, որ վրացական կողմին առաջարկել են մեխանիզմ` եթե որևէ մեքենայի հետ կապված կա կասկած, համատեղ վերցնեն փորձանմուշ ու ուղարկեն եվրոպական մի լաբորատորիա` ուսումնասիրություն։ Նախարարը չմանրամասնեց` վրացական կողմը համաձայնե՞լ է այս առաջարկին, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումները շարունակվում են։ Նա չէր բացառել, որ անձամբ կմեկնի Վրաստան` բանակցությունների համար, սակայն կարճ ժամանակ անց հայտնեց, որ դրա կարիքը չկա, շփումները շարունակվում են օնլայն ձևաչափով։
Հիշեցնենք նաև` ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հունիսի 10–ին հայտարարություն էր տարածել, որ ՀՀ մաքսային ծառայությունը որոշել է ժամանակավորապես սահմանափակել հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման` հաշվի առնելով վրացական մաքսային մարմիններում վերջին օրերի կուտակումները։ Կոմիտեից նաև նշել էին, որ հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։