https://arm.sputniknews.ru/20250611/verjin-10-orum-rd-e-hasel-hajkakan-kvonjakvov-bernvats-50-bernatar-pvokhnakharar-89959874.html
Վերջին 10 օրում ՌԴ է հասել հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար. փոխնախարար
Վերջին 10 օրում ՌԴ է հասել հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար. փոխնախարար
Sputnik Արմենիա
Արման Խոջոյանը նաև նշեց, որ ապրիլից մինչև օրս լրացվել է արտահանման 557 մաքսային դեկլարացիա։ 11.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-11T12:13+0400
2025-06-11T12:13+0400
2025-06-11T12:26+0400
կոնյակ
արման խոջոյան
հայաստան
վրաստանի հանրապետություն
տնտեսություն
ռուսաստան
բեռնատար
https://cdn.am.sputniknews.ru/img/1376/82/13768203_0:41:1600:941_1920x0_80_0_0_c0975c5625cbf81280c632497b596796.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հունիսի 1–10–ը հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար հատել է վրաց–ռուսական սահմանը և հասել նշանակակետ` Ռուսաստան։ Այդ մասին այսօր ԱԺ–ում «ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ հայաստանյան կոնյակ արտադրողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։ Հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ 52 մեքենա վրացական սահմանը հատելու և Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում։Խոջոյանը նշեց, որ հայկական կոնյակի հետ կապված խնդիրը ծագել է այս տարվա ապրիլից և մինչ օրս այն նախարարության ուշադրության կենտրոնում է. գրեթե ամենժամյա կտրվածքով իրենք կապի մեջ են գործարարների հետ:Նրա խոսքով` սա նշանակում է` եթե ապրանքը պետք է արտահանվեր Ռուսաստան, ապա այն արդեն հասել է Ռուսաստանի մաքսային մարմիններին։Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումները շարունակվում են։ Նա չէր բացառել, որ անձամբ կմեկնի Վրաստան` բանակցությունների համար, սակայն կարճ ժամանակ անց նա նշեց, որ դրա կարիքը չկա, շփումները շարունակվում են օնլայն ձևաչափով։Հիշեցնենք նաև` ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հունիսի 10–ին հայտարարություն էր տարածել, որ ՀՀ մաքսային ծառայությունը որոշել է ժամանակավորապես սահմանափակել հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման` հաշվի առնելով վրացական մաքսային մարմիններում վերջին օրերի կուտակումները։ Կոմիտեից նաև նշել էին, որ հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1376/82/13768203_146:0:1454:981_1920x0_80_0_0_f8b9f6c5e515fc50543401bbd04b6252.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոնյակ, արման խոջոյան, հայաստան, վրաստանի հանրապետություն, տնտեսություն, ռուսաստան, բեռնատար
կոնյակ, արման խոջոյան, հայաստան, վրաստանի հանրապետություն, տնտեսություն, ռուսաստան, բեռնատար
Վերջին 10 օրում ՌԴ է հասել հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար. փոխնախարար
12:13 11.06.2025 (Թարմացված է: 12:26 11.06.2025) Արման Խոջոյանը նաև նշեց, որ ապրիլից մինչև օրս լրացվել է արտահանման 557 մաքսային դեկլարացիա։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հունիսի 1–10–ը հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար հատել է վրաց–ռուսական սահմանը և հասել նշանակակետ` Ռուսաստան։ Այդ մասին այսօր ԱԺ–ում «ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայաստանյան կոնյակ արտադրողները պարբերաբար
բողոքի ակցիաներ էին կազմակերպում ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։ Հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ
52 մեքենա վրացական սահմանը հատելու և Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում։
Խոջոյանը նշեց, որ հայկական կոնյակի հետ կապված խնդիրը ծագել է այս տարվա ապրիլից և մինչ օրս այն նախարարության ուշադրության կենտրոնում է. գրեթե ամենժամյա կտրվածքով իրենք կապի մեջ են գործարարների հետ:
«Ապրիլից մինչև օրս լրացվել է արտահանման 557 մաքսային դեկլարացիա, որից 391 դեկլարացիա արտահանված է համարվում, այսինքն` դա կազմում է մոտավորապես 70 տոկոսը»,– նշեց փոխնախարարը։
Նրա խոսքով` սա նշանակում է` եթե ապրանքը պետք է արտահանվեր Ռուսաստան, ապա այն արդեն հասել է Ռուսաստանի մաքսային մարմիններին։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ Վրաստանի տարածքով հայկական կոնյակի տարանցման ձգձգումների խնդիրը դեռևս չի լուծվել, քննարկումները շարունակվում են։ Նա չէր բացառել, որ անձամբ կմեկնի Վրաստան` բանակցությունների համար, սակայն կարճ ժամանակ անց նա նշեց, որ դրա կարիքը չկա, շփումները շարունակվում են օնլայն ձևաչափով։
Հիշեցնենք նաև`
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հունիսի 10–ին հայտարարություն էր տարածել, որ ՀՀ մաքսային ծառայությունը որոշել է ժամանակավորապես սահմանափակել հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման` հաշվի առնելով վրացական մաքսային մարմիններում վերջին օրերի կուտակումները։ Կոմիտեից նաև նշել էին, որ հօգուտ տնտեսվարողի նախաձեռնված միջոցառումը ժամանակավոր է, մինչև կկարգավորվի վրացական կողմի թողունակության հարցը։