https://arm.sputniknews.ru/20250616/es-havatum-em-vor-da-teghi-e-unenalu-nakharary-sahmani-bacman-ev-khaghaghutjan-masin-90178172.html
Ես հավատում եմ, որ դա տեղի է ունենալու. նախարարը` սահմանի բացման և խաղաղության մասին
Ես հավատում եմ, որ դա տեղի է ունենալու. նախարարը` սահմանի բացման և խաղաղության մասին
Sputnik Արմենիա
ՀՀ ֆինանսների նախարարը խուսափեց թվային ցուցանիշներ հրապարակել, բայց նշեց, որ կառավարությունն ուսումնասիրել է ապրանքային հոսքերի փոփոխության հնարավոր սցենարները... 16.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-16T14:38+0400
2025-06-16T14:38+0400
2025-06-16T14:49+0400
վահե հովհաննիսյան
ադրբեջան
հայաստան
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78903497_0:0:1601:901_1920x0_80_0_0_9015153179b5c74ae4d158dcfafec17e.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik․ Ես հավատում եմ, որ դա տեղի է ունենալու. մամուլի ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` պատասխանելով Թուրքիայի հետ սահմանի բացման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին հարցին։Ֆինանսների նախարարի խոսքով` հայաստանյան տնտեսության վրա այս երկու հնարավոր իրադարձությունների հավանական ազդեցության մասին ուսումնասիրություններ արվել են, բայց 2026թ–ի միջնաժամկետ ծախսային ծրագրի հիմքում այդ սցենարները չեն դրվել։Ֆինանսների նախարարը խուսափեց կատարված ուսումնասիրություններից թվային ցուցանիշներ հրապարակել, բայց նշեց, որ կառավարությունն ուսումնասիրել է ապրանքային հոսքերի փոփոխության հնարավոր սցենարներ և ընդհանուր դատողություններ արել, թե ինչպես այդ ապրանքների հոսքը կարող է փոխվել, ինչ ազդեցություն կարող է ունենալ։«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան սահմանի բացումից հետո, ինչքան տրաֆիկ կանցնի Հայաստանով։ Եվ այդ տրաֆիկի հարցն էլ միայն տնտեսական չէ, նաև քաղաքական հարցեր կան։ Կախված է նրանից, թե, օրինակ, հայ–թուրքական սահմանի բացումից հետո հայ–թուրքական ներդրումային իրավիճակն ինչպես կփոխվի. Հայաստանո՞ւմ կարտադրվեն այն ապրանքները, որոնք կարտահանվեն Թուրքիա և Ադրբեջան, թե՞ հակառակը։ Այստեղ էլ հարցեր կան, որոնք դժվար է այս պահին չափել։ Կարող է լինել ընդհանուր դատողությունների, ճաշակի հարց»,– ասաց նախարարը։Նա հավելեց, որ չէր ցանկանա այդ «ընդհանուր դատողություններն ու ճաշակը» դնել կարևոր փաստաթղթերի հիմքում։
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78903497_0:0:1601:1200_1920x0_80_0_0_68d3e8d9aa617a9de331b27d2160e75c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահե հովհաննիսյան, ադրբեջան, հայաստան, թուրքիա
վահե հովհաննիսյան, ադրբեջան, հայաստան, թուրքիա
Ես հավատում եմ, որ դա տեղի է ունենալու. նախարարը` սահմանի բացման և խաղաղության մասին
14:38 16.06.2025 (Թարմացված է: 14:49 16.06.2025) ՀՀ ֆինանսների նախարարը խուսափեց թվային ցուցանիշներ հրապարակել, բայց նշեց, որ կառավարությունն ուսումնասիրել է ապրանքային հոսքերի փոփոխության հնարավոր սցենարները և ընդհանուր դատողություններ արել տնտեսական հնարավոր ազդեցության մասին։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik․ Ես հավատում եմ, որ դա տեղի է ունենալու. մամուլի ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` պատասխանելով Թուրքիայի հետ սահմանի բացման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին հարցին։
Ֆինանսների նախարարի խոսքով` հայաստանյան տնտեսության վրա այս երկու հնարավոր իրադարձությունների հավանական ազդեցության մասին ուսումնասիրություններ արվել են, բայց 2026թ–ի միջնաժամկետ ծախսային ծրագրի հիմքում այդ սցենարները չեն դրվել։
«Այդպիսի սցենարները կարող են շատ մեծ շեղում ունենալ։ Ես անձամբ հավատում եմ, որ դա տեղի է ունենալու և տեղի է ունենալու ոչ շատ ուշ, բայց դրա ազդեցության մակարդակը պայմանավորելու են դրա արագությունը և փուլայնությունը։ Այս առումով գնահատականները կլինեին շատ մոտավոր, և ճիշտ չէր լինի դրանք դնել այդ փաստաթղթի հիմքում»,– ասաց Վահե Հովհաննիսյանը։
Ֆինանսների նախարարը խուսափեց կատարված ուսումնասիրություններից թվային ցուցանիշներ հրապարակել, բայց նշեց, որ կառավարությունն ուսումնասիրել է ապրանքային հոսքերի փոփոխության հնարավոր սցենարներ և ընդհանուր դատողություններ արել, թե ինչպես այդ ապրանքների հոսքը կարող է փոխվել, ինչ ազդեցություն կարող է ունենալ։
«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան սահմանի բացումից հետո, ինչքան տրաֆիկ կանցնի Հայաստանով։ Եվ այդ տրաֆիկի հարցն էլ միայն տնտեսական չէ, նաև քաղաքական հարցեր կան։ Կախված է նրանից, թե, օրինակ, հայ–թուրքական սահմանի բացումից հետո հայ–թուրքական ներդրումային իրավիճակն ինչպես կփոխվի. Հայաստանո՞ւմ կարտադրվեն այն ապրանքները, որոնք կարտահանվեն Թուրքիա և Ադրբեջան, թե՞ հակառակը։ Այստեղ էլ հարցեր կան, որոնք դժվար է այս պահին չափել։ Կարող է լինել ընդհանուր դատողությունների, ճաշակի հարց»,– ասաց նախարարը։
Նա հավելեց, որ չէր ցանկանա այդ «ընդհանուր դատողություններն ու ճաշակը» դնել կարևոր փաստաթղթերի հիմքում։