https://arm.sputniknews.ru/20250616/dimakajun-sjuniq-tsragiry-kfinansavvori-evrvopakan-nerdrumajin-banky-finnakh-90175526.html
«Դիմակայուն Սյունիք» ծրագիրը կֆինանսավորի Եվրոպական ներդրումային բանկը. ֆիննախ
«Դիմակայուն Սյունիք» ծրագիրը կֆինանսավորի Եվրոպական ներդրումային բանկը. ֆիննախ
Sputnik Արմենիա
ԼՂ–ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի ֆինանսավորման հարցով ՀՀ–ը բանակցում է Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ, և հնարավոր է՝ այս... 16.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-16T13:49+0400
2025-06-16T13:49+0400
2025-06-16T13:51+0400
վահե հովհաննիսյան
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/01/82576167_0:0:1600:901_1920x0_80_0_0_a8f8cbb8caf36ae02e3649db5d07d140.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik․Հայաստանն առաջիկայում Եվրոպական ներդրումային բանկի հետ կստորագրի «Դիմակայուն Սյունիք» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը. այսօր հրավիրված ասուլիսում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։Ֆինանսների նախարարը հայտնեց նաև, որ այսօր ՀԲ–ը հաստատել է նաև ՀՀ ջրային ոլորտի բարեփոխումների ծրագիրը, առաջիկայում էլ, ամենայն հավանականությամբ, կհաստատի նաև տուրիզմի ոլորտում ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։Դպրոցաշինության զարգացման ոլորտի ծրագրի ֆինանսավորման հարցով ՀՀ կառավարությունը շարունակում է բանակցությունները Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ։Վահե Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ ԼՂ–ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի ֆինանսավորման հարցով ՀՀ–ն բանակցում է Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ, և հնարավոր է այս հարցով ևս առաջիկայում փաստաթուղթ ստորագրվի։ Բյուջեի դեֆիցիտը 2026 թվականին նախատեսվում է հասցնել 4.5 տոկոսի. ՀՀ ֆինանսների նախարար«Բնակապահովման ծրագրի ֆինանսավորման չափը կախված է դիմելիությունից։ Երբ մենք իրականացնում ենք այդ ծախսերը միջազգային ֆինանսական կառույցների միջոցով, մենք վերցնում ենք այնքան պարտք, ինչքան որ փաստացի ծախսվում է։ Եթե մենք մեր բյուջեի միջոցներով ենք դա իրականացնում, մենք պլանավորում ենք դեֆիցիտը, պլանավորում ենք, թե ինչքան գումար կծախսվի այդ ուղղությամբ, և եթե հանկարծ ինչ–որ բան ավել կամ պակաս է լինում, ունենում ենք որոշակի շեղումներ։ Այդ շեղումները նշանակում են լրացուցիչ ծախսեր։ Որպեսզի մեր ծախսերը լինեն օպտիմալ, շատ չվերցնենք՝ քիչ ծախսենք, մենք այս կարգի ծրագրերը փորձում են իրականացնել միջազգային կառույցների ֆինանսավորմամբ, որպեսզի ճկունություն ունենանք դիմելիության, ծախսերի մակարդակի հետ կապված»,– պարզաբանեց ֆինանսների նախարարը։Հիշեցնենք`բռնի տեղահանված արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2024թ–ի հունիսի 15-ից։ Ծրագրից օգտվելու պարտադիր պայման է ՀՀ քաղաքացիություն ստանալը։ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/01/82576167_53:0:1476:1067_1920x0_80_0_0_032e236957711b0c6db2c2491915bf61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահե հովհաննիսյան, սյունիք
վահե հովհաննիսյան, սյունիք
«Դիմակայուն Սյունիք» ծրագիրը կֆինանսավորի Եվրոպական ներդրումային բանկը. ֆիննախ
13:49 16.06.2025 (Թարմացված է: 13:51 16.06.2025) ԼՂ–ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի ֆինանսավորման հարցով ՀՀ–ը բանակցում է Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ, և հնարավոր է՝ այս հարցով ևս առաջիկայում փաստաթուղթ ստորագրվի։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik․Հայաստանն առաջիկայում Եվրոպական ներդրումային բանկի հետ կստորագրի «Դիմակայուն Սյունիք» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը. այսօր հրավիրված ասուլիսում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Դրանով Սյունիքի մարզում կկառուցվեն ջրագծեր, հիվանդանոցներ, դպրոցներ։ Ջրային ոլորտի ծրագիրը, կարծում եմ, ամենաէականներից մեկն է, որի հաջողության հետ մեծ հույսեր ենք կապում»,– ասաց նախարարը։
Ֆինանսների նախարարը հայտնեց նաև, որ այսօր ՀԲ–ը հաստատել է նաև ՀՀ ջրային ոլորտի բարեփոխումների ծրագիրը, առաջիկայում էլ, ամենայն հավանականությամբ, կհաստատի նաև տուրիզմի ոլորտում ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։
Դպրոցաշինության զարգացման ոլորտի ծրագրի ֆինանսավորման հարցով ՀՀ կառավարությունը շարունակում է բանակցությունները Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ։
Վահե Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ ԼՂ–ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի ֆինանսավորման հարցով ՀՀ–ն բանակցում է Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ, և հնարավոր է այս հարցով ևս առաջիկայում փաստաթուղթ ստորագրվի։
«Բնակապահովման ծրագրի ֆինանսավորման չափը կախված է դիմելիությունից։ Երբ մենք իրականացնում ենք այդ ծախսերը միջազգային ֆինանսական կառույցների միջոցով, մենք վերցնում ենք այնքան պարտք, ինչքան որ փաստացի ծախսվում է։ Եթե մենք մեր բյուջեի միջոցներով ենք դա իրականացնում, մենք պլանավորում ենք դեֆիցիտը, պլանավորում ենք, թե ինչքան գումար կծախսվի այդ ուղղությամբ, և եթե հանկարծ ինչ–որ բան ավել կամ պակաս է լինում, ունենում ենք որոշակի շեղումներ։ Այդ շեղումները նշանակում են լրացուցիչ ծախսեր։ Որպեսզի մեր ծախսերը լինեն օպտիմալ, շատ չվերցնենք՝ քիչ ծախսենք, մենք այս կարգի ծրագրերը փորձում են իրականացնել միջազգային կառույցների ֆինանսավորմամբ, որպեսզի ճկունություն ունենանք դիմելիության, ծախսերի մակարդակի հետ կապված»,– պարզաբանեց ֆինանսների նախարարը։
Հիշեցնենք`բռնի տեղահանված արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2024թ–ի հունիսի 15-ից։ Ծրագրից օգտվելու պարտադիր պայման է ՀՀ քաղաքացիություն ստանալը։ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։