https://arm.sputniknews.ru/20250616/havaknvot-ev-khizakh-pastatught-hh-finansneri-nakharary-bjujei-deficity-krtshatelu-masin-90170994.html
Բյուջեի դեֆիցիտը 2026 թվականին նախատեսվում է հասցնել 4.5 տոկոսի. ՀՀ ֆինանսների նախարար
Բյուջեի դեֆիցիտը 2026 թվականին նախատեսվում է հասցնել 4.5 տոկոսի. ՀՀ ֆինանսների նախարար
Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարարը վստահեցրեց, որ կրճատումը չի վտանգի պետբյուջեով իրականացվող կարևոր ծրագրերը։ 16.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-16T12:42+0400
2025-06-16T12:42+0400
2025-06-16T13:19+0400
հայաստան
բյուջե
վահե հովհաննիսյան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/04/82676602_0:53:1600:954_1920x0_80_0_0_ba109fafbde6a293322944b1697b4c12.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Բյուջեի դեֆիցիտը 2026 թվականին նախատեսվում է հասցնել 4.5 տոկոսի, իսկ 2030–ին` 1.5 տոկոսի։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։Նա մեկ շաբաթ առաջ կառավարության նիստում հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագիրը (ՄԺԾԾ) բնութագրեց որպես հավակնոտ և խիզախ փաստաթուղթ։Ինչո՞ւ են թանկացել կարտոֆիլն ու կաղամբը. տնտեսագետը` գնաճի պատճառների ու հետևանքների մասին«Ինչու եմ այդպես համարում, որովհետև մենք ՄԺԾԾ–ով ցույց տվեցինք բյուջեի դեֆիցիտը կրճատելու մեր հանձնառությունը»,– ասաց նախարարը` հիշեցնելով, որ 2025 թ–ի բյուջեով նախատեսված դեֆիցիտը 5.5 տոկոս է։Ֆինանսների նախարարը վստահեցրեց, որ նախատեսված կրճատումը որևէ կերպ չի վտանգի պետական բյուջեով իրականացվող կարևոր ծրագրերը։Ինչ վերաբերում է տարեցտարի ավելացող պետական պարտքին, Հովհաննիսյանը նշեց, որ դրա չափն իրեն այդքան չի անհանգստացնում, որքան պետպարտքի սպասարկմանն ուղղվող գումարների ավելացումը։«Պարտքի հետ կապված մենք որևէ լուրջ խնդիր չունենք, որովհետև 2024թ–ի արդյունքներով պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է։Եթե 2023թ–ի արդյունքներով ունեինք 48.4 տոկոս, ապա 2024–ի արդյունքներով ունենք 48 տոկոս։ Մեզ անհանգստացնում է պարտքի սպասարկման մակարդակը մեր ծախսերում` պարտքի սպասարկման տոկոսը։ Մեր կարծիքով` մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք դրան և միջոցներ ձեռնարկենք այն նվազեցնելու ուղղությամբ։ 2024թ–ին դա կազմել է 10.6 տոկոս և 2025, 26 թթ–ին այս տոկոսն աճի միտում ունի»,– ասաց նախարարը` շեշտելով, որ դեֆիցիտի կրճատմանն ուղղված քայլերի նպատակը նաև այս ծախսերի ավելացումը զսպելն է և 11-12 տոկոսի շրջանակում կայունացնելը։Պետական պարտքի մակարդակն էլ, ֆինանսների նախարարի խոսքով, կառավարությունը փորձելու է պահել ՀՆԱ–ի 50 տոկոսի մակարդակում։Թանկ կնստի Հայաստանի վրա. մասնագետները` ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/04/82676602_108:0:1529:1066_1920x0_80_0_0_3661a5d4f5540b358560584a2f1f7e7b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բյուջե, վահե հովհաննիսյան, տնտեսություն
հայաստան, բյուջե, վահե հովհաննիսյան, տնտեսություն
Բյուջեի դեֆիցիտը 2026 թվականին նախատեսվում է հասցնել 4.5 տոկոսի. ՀՀ ֆինանսների նախարար
12:42 16.06.2025 (Թարմացված է: 13:19 16.06.2025) Ֆինանսների նախարարը վստահեցրեց, որ կրճատումը չի վտանգի պետբյուջեով իրականացվող կարևոր ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Բյուջեի դեֆիցիտը 2026 թվականին նախատեսվում է հասցնել 4.5 տոկոսի, իսկ 2030–ին` 1.5 տոկոսի։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա մեկ շաբաթ առաջ կառավարության նիստում հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագիրը (ՄԺԾԾ) բնութագրեց որպես հավակնոտ և խիզախ փաստաթուղթ։
«Ինչու եմ այդպես համարում, որովհետև մենք ՄԺԾԾ–ով ցույց տվեցինք բյուջեի դեֆիցիտը կրճատելու մեր հանձնառությունը»,– ասաց նախարարը` հիշեցնելով, որ 2025 թ–ի բյուջեով նախատեսված դեֆիցիտը 5.5 տոկոս է։
Ֆինանսների նախարարը վստահեցրեց, որ նախատեսված կրճատումը որևէ կերպ չի վտանգի պետական բյուջեով իրականացվող կարևոր ծրագրերը։
Ինչ վերաբերում է տարեցտարի ավելացող պետական պարտքին, Հովհաննիսյանը նշեց, որ դրա չափն իրեն այդքան չի անհանգստացնում, որքան պետպարտքի սպասարկմանն ուղղվող գումարների ավելացումը։
«Պարտքի հետ կապված մենք որևէ լուրջ խնդիր չունենք, որովհետև 2024թ–ի արդյունքներով պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը նվազել է։Եթե 2023թ–ի արդյունքներով ունեինք 48.4 տոկոս, ապա 2024–ի արդյունքներով ունենք 48 տոկոս։ Մեզ անհանգստացնում է պարտքի սպասարկման մակարդակը մեր ծախսերում` պարտքի սպասարկման տոկոսը։ Մեր կարծիքով` մենք պետք է լուրջ ուշադրություն դարձնենք դրան և միջոցներ ձեռնարկենք այն նվազեցնելու ուղղությամբ։ 2024թ–ին դա կազմել է 10.6 տոկոս և 2025, 26 թթ–ին այս տոկոսն աճի միտում ունի»,– ասաց նախարարը` շեշտելով, որ դեֆիցիտի կրճատմանն ուղղված քայլերի նպատակը նաև այս ծախսերի ավելացումը զսպելն է և 11-12 տոկոսի շրջանակում կայունացնելը։
Պետական պարտքի մակարդակն էլ, ֆինանսների նախարարի խոսքով, կառավարությունը փորձելու է պահել ՀՆԱ–ի 50 տոկոսի մակարդակում։