https://arm.sputniknews.ru/20250614/vovqer-en-aviacivon-bzhishknery-kam-karvogh-e-srti-stentavvorumvov-odachun-trchel-90092709.html
Ովքե՞ր են ավիացիոն բժիշկները, կամ կարո՞ղ է սրտի ստենտավորումով օդաչուն թռչել
Ովքե՞ր են ավիացիոն բժիշկները, կամ կարո՞ղ է սրտի ստենտավորումով օդաչուն թռչել
Sputnik Արմենիա
Բացի անհրաժեշտ գիտելիքներից, հմտություններից և պատրաստվածությունից, օդաչուները պետք է նաև հոգեկան և ֆիզիկական համապատասխան առողջություն ունենան, որը հատուկ... 14.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-14T20:40+0400
2025-06-14T20:40+0400
2025-06-14T20:40+0400
հայաստան
օդաչու
հեղինակներ
«ավիաբուժ» փբը
առողջություն
թռիչք
բորտուղեկցորդ
աշխատանք
լիլիթ ղազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90123804_0:0:1600:901_1920x0_80_0_0_2c3f483fd7cff2eb47e08c2c208c30d3.jpg
Հայ օդաչուներն իրենց կարգապահության շնորհիվ աշխարհում ամենապահանջվածներից են, իսկ նրանց «առողջական կարգապահությունը» ստուգում է «Ավիաբուժը», առանց որի թույլտվության որևէ օդաչու և բորտուղեկցորդ չի կարող օդ բարձրանալ։ Sputnik Արմենիան զրուցել է «Ավիաբուժ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Լիլիթ Ղազարյանի հետ։Իսկ ինչպե՞ս է ստեղծվել «Ավիաբուժ» ՓԲԸ-ն։ Պատմությունը սկսվել է գրեթե 70 տարի առաջ, երբ քաղաքացիական ավիացիայի թռիչքային ջոկատի կազմավորումից հետո՝ 1952 թվականին, ստեղծվեց բժշկասանիտարական մասը։ Հետագայում այն մի քանի անգամ վերակազմավորվեց։ Այսօր «Ավիաբուժը» համալրված է տարբեր նեղ մասնագետներով, անհրաժեշտ սարքավորումներով։ Եթե օդանավակայանի տարածքում որևէ մեկի ինքնազգացողությունը վատանում է, օգնության է հասնում հենց «Ավիաբուժի» շտապօգնությունը։ Մասնագետները պարտադիր նմուշառում են անում ավիասննդից և ջրից՝ բոլոր հնարավոր միջոցներով ապահովագրելով ուղևորների և անձնակազմի առողջությունը։ Հենց «Ավիաբուժի» մասնագետներն են սպասարկում հայկական ավիափոխադրողների օդաչուներին, բորտուղեկցորդներին, ավիակարգավարներին, հետևում նրանց առողջությանը։«Մինչև 60 տարեկանի դեպքում տարին 1 անգամ պարտադիր բուժստուգում են անցնում, իսկ եթե ցուցում կա, ապա ավելի հաճախ՝ 6 կամ 3 ամիսը մեկ անգամ»,- կարգը բացատրում է գործադիր տնօրեն Լիլիթ Ղազարյանը, որն ավիացիոն բժշկությունում է արդեն 35 տարի, որից 25-ը՝ ղեկավարի պաշտոնում։Նրա խոսքով՝ 2015 թվականին եվրոպական չափանիշներն ընդունելուց հետո վերանայվեցին նաև օդաչուներին և մյուսներին ներկայացվող պահանջները։Ի դեպ, մայրանալ պատրաստվող բորտուղեկցորդուհիներն էլ կարող են շարունակել աշխատել մինչև 5-ամսական ժամկետ, եթե բժշկական համապատասխան փաստաթուղթ կա։ Ծննդաբերությունից հետո կրկին կարող են աշխատանքի վերադառնալ։«Ավիաբուժի» մասնագետները նաև հսկում են, որ օդաչուները պահպանեն պարտադիր հանգստի տևողությունը․ գիշերային թռիչքներից հետո պետք է հանգստանալ առնվազն 16 ժամ, ցերեկային թռիչքների դեպքում՝ 12 ժամ։Մի հետաքրքիր փաստ էլ՝ ալկոհոլ կարելի է օգտագործել թռիչքից առնվազն 48 ժամ առաջ։Ավիացիոն բժիշկները միայն թռիչքից առաջ չէ, որ առողջական վիճակ են ստուգում։ Առհասարակ ուզո՞ւմ ես դառնալ օդաչու կամ բորտուղեկցորդ կամ էլ ավիակարգավար․ ուրեմն առաջին պատասխանատու քննություններից մեկը պետք է անցնես «Ավիաբուժ» ընկերությունում։ Բացի անհրաժեշտ գիտելիքներից, հմտություններից և պատրաստվածությունից, պետք է նաև հոգեկան և ֆիզիկական համապատասխան առողջություն ունենալ։«Երբ, օրինակ, դիմում են «Ավիաուս» (այստեղ պատրաստվում են նաև ավիակարգավարներ և բորտուղեկցորդներ, իսկ խորհրդային տարիներին՝ նաև օդաչուներ խմբ․), հանձնում են անհրաժեշտ քննությունները, արդյունքների հայտնի լինելուց հետո մեզ մոտ են գալիս, բուժզննումներ անցնում, ստուգվում է՝ արդյոք նրանց առողջական վիճակը պիտանի՞ է լինելու հետագայում աշխատանքի անցնելու համար»,- ասում է Ղազարյանն ու հավելում՝ աշխատանքի ընդունման պահին պետք է տեսողությունը, լսողությունն ու սիրտանոթային համակարգը կատարյալ առողջ լինեն։ Բացատրում է՝ ինչքան առողջ լինես, այնքան երկար կարող ես աշխատել։Ղազարյանը եզրափակում է` աշխարհում ամենապահանջվածներից են հայ օդաչուները, ու դրանում կարելի է համոզվել հայ օդաչուների աշխատանքային աշխարհագրությանը հետևելով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90123804_99:0:1519:1065_1920x0_80_0_0_c4b8980b1476d91445547cfd68bfd957.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մարիաննա Փայտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/11/84034826_0:0:1362:1362_100x100_80_0_0_e325c81d9e54781d99e725393edd1fbb.jpg
հայաստան, օդաչու, հեղինակներ, «ավիաբուժ» փբը, առողջություն, թռիչք, բորտուղեկցորդ, աշխատանք, լիլիթ ղազարյան
հայաստան, օդաչու, հեղինակներ, «ավիաբուժ» փբը, առողջություն, թռիչք, բորտուղեկցորդ, աշխատանք, լիլիթ ղազարյան
Ովքե՞ր են ավիացիոն բժիշկները, կամ կարո՞ղ է սրտի ստենտավորումով օդաչուն թռչել
Բացի անհրաժեշտ գիտելիքներից, հմտություններից և պատրաստվածությունից, օդաչուները պետք է նաև հոգեկան և ֆիզիկական համապատասխան առողջություն ունենան, որը հատուկ բուժհաստատությունում է ստուգվում։
Հայ օդաչուներն իրենց կարգապահության շնորհիվ աշխարհում ամենապահանջվածներից են, իսկ նրանց «առողջական կարգապահությունը» ստուգում է «Ավիաբուժը», առանց որի թույլտվության որևէ օդաչու և բորտուղեկցորդ չի կարող օդ բարձրանալ։
Sputnik Արմենիան զրուցել է «Ավիաբուժ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Լիլիթ Ղազարյանի հետ։
«Յուրաքանչյուր օդաչու և բորտուղեկցորդ թռիչքից մոտ 2 ժամ առաջ պարտադիր բժշկական ստուգում է անցնում հատուկ շուրջօրյա նախաթռիչքային բուժկետում։ Բարձր ճնշում, մրսածություն և այլն․ հազար ու մի խնդիրներ կարող են ի հայտ գալ պատասխանատու թռիչքից ժամեր առաջ, ու քանի որ այստեղ հարյուրավոր մարդկանց կյանքերի հետ գործ ունես, օդ պետք է բարձրանալ գրեթե կատարյալ առողջական վիճակով։ Ի դեպ, սա վերաբերում է նաև ավիակարգավարներին, որոնք էլ այս ստուգումն անցնում են ամեն հերթափոխից առաջ»,– ասում է Ղազարյանը։
Իսկ ինչպե՞ս է ստեղծվել «Ավիաբուժ» ՓԲԸ-ն։ Պատմությունը սկսվել է գրեթե 70 տարի առաջ, երբ քաղաքացիական ավիացիայի թռիչքային ջոկատի կազմավորումից հետո՝ 1952 թվականին, ստեղծվեց բժշկասանիտարական մասը։ Հետագայում այն մի քանի անգամ վերակազմավորվեց։ Այսօր «Ավիաբուժը» համալրված է տարբեր նեղ մասնագետներով, անհրաժեշտ սարքավորումներով։ Եթե օդանավակայանի տարածքում որևէ մեկի ինքնազգացողությունը վատանում է, օգնության է հասնում հենց «Ավիաբուժի» շտապօգնությունը։ Մասնագետները պարտադիր նմուշառում են անում ավիասննդից և ջրից՝ բոլոր հնարավոր միջոցներով ապահովագրելով ուղևորների և անձնակազմի առողջությունը։ Հենց «Ավիաբուժի» մասնագետներն են սպասարկում հայկական ավիափոխադրողների օդաչուներին, բորտուղեկցորդներին, ավիակարգավարներին, հետևում նրանց առողջությանը։
«Մինչև 60 տարեկանի դեպքում տարին 1 անգամ պարտադիր բուժստուգում են անցնում, իսկ եթե ցուցում կա, ապա ավելի հաճախ՝ 6 կամ 3 ամիսը մեկ անգամ»,- կարգը բացատրում է գործադիր տնօրեն Լիլիթ Ղազարյանը, որն ավիացիոն բժշկությունում է արդեն 35 տարի, որից 25-ը՝ ղեկավարի պաշտոնում։
Նրա խոսքով՝ 2015 թվականին եվրոպական չափանիշներն ընդունելուց հետո վերանայվեցին նաև օդաչուներին և մյուսներին ներկայացվող պահանջները։
«Նրանք ավելի լոյալ են։ Օրինակ` եթե մինչև 2015 թվականը մենք թույլ չէինք տալիս ինֆարկտ ունեցած օդաչուին թռչել, ապա դրանից հետո սրտի ստենտավորում ունեցող օդաչուին ևս թույլատրված է թռչել, եթե համապատասխան բժշկական եզրակացություն կա։ Նման որոշում է կայացվել, որովհետև օդաչու պատրաստելը շատ երկար և թանկարժեք պրոցես է, այսինքն՝ հիմա գործող կարգով օդաչուների թռիչքային կյանքն ավելի երկարացված է»,- ասում է Ղազարյանը։
Ի դեպ, մայրանալ պատրաստվող բորտուղեկցորդուհիներն էլ կարող են շարունակել աշխատել մինչև 5-ամսական ժամկետ, եթե բժշկական համապատասխան փաստաթուղթ կա։ Ծննդաբերությունից հետո կրկին կարող են աշխատանքի վերադառնալ։
«Ավիաբուժի» մասնագետները նաև հսկում են, որ օդաչուները պահպանեն պարտադիր հանգստի տևողությունը․ գիշերային թռիչքներից հետո պետք է հանգստանալ առնվազն 16 ժամ, ցերեկային թռիչքների դեպքում՝ 12 ժամ։
«Դեպքեր են լինում, որ մենք չվերթը հետաձգում ենք, որովհետև կես ժամով կամ 40 րոպեով անհրաժեշտ հանգստի ժամանակը չի բավականացրել»,- նշում է Ղազարյանը։
Մի հետաքրքիր փաստ էլ՝ ալկոհոլ կարելի է օգտագործել թռիչքից առնվազն 48 ժամ առաջ։
Ավիացիոն բժիշկները միայն թռիչքից առաջ չէ, որ առողջական վիճակ են ստուգում։ Առհասարակ ուզո՞ւմ ես դառնալ օդաչու կամ բորտուղեկցորդ կամ էլ ավիակարգավար․ ուրեմն առաջին պատասխանատու քննություններից մեկը պետք է անցնես «Ավիաբուժ» ընկերությունում։ Բացի անհրաժեշտ գիտելիքներից, հմտություններից և պատրաստվածությունից, պետք է նաև հոգեկան և ֆիզիկական համապատասխան առողջություն ունենալ։
«Երբ, օրինակ, դիմում են «Ավիաուս» (այստեղ պատրաստվում են նաև ավիակարգավարներ և բորտուղեկցորդներ, իսկ խորհրդային տարիներին՝ նաև օդաչուներ խմբ․), հանձնում են անհրաժեշտ քննությունները, արդյունքների հայտնի լինելուց հետո մեզ մոտ են գալիս, բուժզննումներ անցնում, ստուգվում է՝ արդյոք նրանց առողջական վիճակը պիտանի՞ է լինելու հետագայում աշխատանքի անցնելու համար»,- ասում է Ղազարյանն ու հավելում՝ աշխատանքի ընդունման պահին պետք է տեսողությունը, լսողությունն ու սիրտանոթային համակարգը կատարյալ առողջ լինեն։ Բացատրում է՝ ինչքան առողջ լինես, այնքան երկար կարող ես աշխատել։
Ղազարյանը եզրափակում է` աշխարհում ամենապահանջվածներից են հայ օդաչուները, ու դրանում կարելի է համոզվել հայ օդաչուների աշխատանքային աշխարհագրությանը հետևելով։