00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին

© SputnikՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2025
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահը վարչապետից և ԱԺ նախագահից պահանջում է բռնագանձել ընդհանուր 15 միլիոն դրամ՝ որպես հասցված նյութական վնասի փոխհատուցում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ հայցեր է ներկայացրել դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Երկու հայցերն էլ մուտքագրվել են հունիսի 13-ին։
Փաշինյանի դեմ ներկայացված հայցում Քոչարյանը պահանջում է հերքել հունիսի 5-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետի կողմից հնչեցված և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկությունը։ Քոչարյանը պահանջում է, որ Փաշինյանը որպես հերքման տեքստ հրապարակի հետևյալը․ «Նախկինում իմ կողմից կառավարության նիստի ընթացքում հնչել են կեղծ, սուտ, ակնհայտ անհիմն արտահայտություններ, որոնք զրպարտել են ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ներկայումս ցանկանում եմ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հայտնածս տեղեկատվությունը իրականության հետ որևէ առնչություն չունի և հանդիսացել է զրպարտության արդյունք»։
Հերքումից բացի ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է վարչապետից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում:
Հայցը մակագրվել է դատավոր Անի Կարաքեհյանին։
Դատարանը հետ է ուղարկել Միքայել Արզումանյանի, կնոջ և որդիների հայցն ընդդեմ ՊՆ-ի. ԶԼՄ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ տեքստով․ «Նախկինում իմ կողմից լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հնչել են հրապարակային արտահայտություններ, որոնցով ես նպատակ եմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու։ Ներկայումս ցանկանում եմ ներողություն խնդրել ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանից և հայտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի հասցեին նախկինում հնչեցրածս արտահայտությունները եղել են իմ ոչ իրավաչափ վարքագծի արդյունք, ինչի համար զղջում եմ»։
Քոչարյանը պահանջում է, որ Սիմոնյանը նաև հերքում հրապարակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ավելին՝ պահանջում է նրանից բռնագանձել 6 միլիոն դրամ զրպարտության և 3 միլիոն դրամ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում:
Այս հայցն էլ մակագրվել է դատավոր Ազատ Դունամալյանին։
Կտանք գումարն իրենց, որ ինքնակրթվեն. ավագանու անդամը` Ավինյանի հոր դեմ դատական հայցի մասին
Հիշեցնենք` Փաշինյանը հունիսի 5-ին կառավարության նիստում, երբ քննարկվում էին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը, հայտարարել էր. «Մարդը գնացել է, իր դեմ կաշառքի գործով ասել է՝ վաղեմության ժամկետ կիրառեք։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ ինքը խոստովանում է, որ կաշառակեր է։ Հիմա ՀՀ դատական համակարգում պաշտոնապես արձանագրվել է, որ ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը կաշառակեր է։ Հիմա սրանից հետո ես երբ ելույթ ունենամ, Ռոբերտ Քոչարյանի անունը հնչի, ասելու եմ՝ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը»։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հունիսի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանին անվանել էր «մարդասպան», «թալանչի», «կոռումպացված անձնավորություն», որը Հայաստանի Հանրապետություն «խոպան էր եկել իրա թայֆայով»։
Լրահոս
0