https://arm.sputniknews.ru/20250614/israjeli-harvatsneri-hetevanqvov-irani-shahid-chamran-qaghaqum-20-erekha-e-mahacel-90114422.html
Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի Շահիդ Չամրան քաղաքում 20 երեխա է մահացել
Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի Շահիդ Չամրան քաղաքում 20 երեխա է մահացել
Sputnik Արմենիա
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շահիդ Չամրան քաղաքում շենք է փլուզվել ։ 14.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-14T12:38+0400
2025-06-14T12:38+0400
2025-06-14T12:40+0400
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
երեխա
մահ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90114117_0:0:1920:1080_1920x0_80_0_0_37fa7c16b3f0176d24d450890d89383a.jpg
Իրանական պետական գործակալությունը հրապարակել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Շահիդ Չամրան քաղաքում ավերածությունների կադրերը, որտեղ իսրայելական ավիահարվածի հետևանքով շենք է փլուզվել:Իրանական կողմի տվյալներով՝ մահացել է 60 մարդ, որոնցից 20-ը երեխաներ են։Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ:
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0e/90114117_240:0:1680:1080_1920x0_80_0_0_175010742b0d879aadc3e052e802f60e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, երեխա, մահ, տեսանյութեր, տեսանյութ, видео
իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, երեխա, մահ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի Շահիդ Չամրան քաղաքում 20 երեխա է մահացել
12:38 14.06.2025 (Թարմացված է: 12:40 14.06.2025) Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շահիդ Չամրան քաղաքում շենք է փլուզվել ։
Իրանական պետական գործակալությունը հրապարակել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Շահիդ Չամրան քաղաքում ավերածությունների կադրերը, որտեղ իսրայելական ավիահարվածի հետևանքով շենք է փլուզվել:
Իրանական կողմի տվյալներով՝ մահացել է 60 մարդ, որոնցից 20-ը երեխաներ են։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ: