https://arm.sputniknews.ru/20250614/irani-mijukajin-objektneri-rmbakvotsutjunic-hetvo-sjuniqum-chapvel-e-radivoaktiv-fvony-90112219.html
Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո Սյունիքում չափվել է ռադիոակտիվ ֆոնը
Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո Սյունիքում չափվել է ռադիոակտիվ ֆոնը
Sputnik Արմենիա
Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում։ 14.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-14T11:49+0400
2025-06-14T11:49+0400
2025-06-14T12:11+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
սյունիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/09/60909471_0:250:1333:1000_1920x0_80_0_0_aed7c8849f50b68c3c984d31c0b37dd7.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik․ Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո մասնագետները Սյունիքի մարզում ռադիոակտիվ ֆոնի չափումներ են իրականացրել։ Այս մասին տեղեկացնում է Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մամուլի ծառայությունը։Նշվում է, որ կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում։Կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագետները շարունակում են մշտադիտարկում իրականացնել։Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ:Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց, որ ոչնչացվել է Նաթանզ քաղաքում ուրանի հարստացման ձեռնարկության վերգետնյա մասը, որտեղ իրականացվում էր մինչև 60 տոկոս հարստացում։ Նա չբացառեց, որ ստորգետնյա հատվածում կարող են վնասված լինել ցենտրիֆուգները։ Գրոսին վստահեցրեց, որ միջուկային օբյեկտի շուրջ ճառագայթային ակտիվության մակարդակը մնում է անփոփոխ:Իրանը խոսում է պատերազմի սպառնալիքի մասին, Իսրայելն «ըմբռնում» է ակնկալում. ՄԱԿ-ի ԱԽ
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/09/60909471_0:0:1333:1000_1920x0_80_0_0_9aabe105158d68861c95eb94c9a12297.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, սյունիք
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, սյունիք
Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո Սյունիքում չափվել է ռադիոակտիվ ֆոնը
11:49 14.06.2025 (Թարմացված է: 12:11 14.06.2025) Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik․ Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո մասնագետները Սյունիքի մարզում ռադիոակտիվ ֆոնի չափումներ են իրականացրել։ Այս մասին տեղեկացնում է Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի
մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիքի մարզ՝ դոզիմետրիկ չափումներ իրականացնելու նպատակով։
«Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի որևէ փոփոխություն չի արձանագրվել»,- տեղեկացնում են կենտրոնից։
Չափումները կատարվել են մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրի, Ագարակ և Քաջարան համայնքներում։
Կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագետները շարունակում են մշտադիտարկում իրականացնել։
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն սկսեց։ Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, ըստ իրենց զինվորականների և հետախուզության տվյալների, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։ Հարվածների հետևանքով զոհվեցին 6 միջուկային ֆիզիկոսներ և 6 բարձրաստիճան գեներալներ։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Իսրայելին դառը և սարսափելի ճակատագիր է սպասում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ արձակելով հարյուրավոր հրթիռներ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում
հայտարարեց, որ ոչնչացվել է Նաթանզ քաղաքում ուրանի հարստացման ձեռնարկության վերգետնյա մասը, որտեղ իրականացվում էր մինչև 60 տոկոս հարստացում։ Նա չբացառեց, որ ստորգետնյա հատվածում կարող են վնասված լինել ցենտրիֆուգները։ Գրոսին վստահեցրեց, որ միջուկային օբյեկտի շուրջ ճառագայթային ակտիվության մակարդակը մնում է անփոփոխ: