https://arm.sputniknews.ru/20250614/mijukajin-objektnerin-harvatsel-chi-kareli-voch-mi-patrvakvov-grvosii-elujty-mak-i-akh-nistum-90103445.html
Միջուկային օբյեկտներին հարվածել չի կարելի ոչ մի պատրվակով. Գրոսիի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ նիստում
Միջուկային օբյեկտներին հարվածել չի կարելի ոչ մի պատրվակով. Գրոսիի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ նիստում
Sputnik Արմենիա
Ըստ ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարի տվյալների՝ ոչնչացվել է Նաթանզ քաղաքում ուրանի հարստացման ձեռնարկության մի մասը, որտեղ իրականացվում էր մինչև 60 տոկոս հարստացում։ 14.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-14T00:17+0400
2025-06-14T00:17+0400
2025-06-14T00:28+0400
ռաֆայել գրոսի
մագատէ
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
միջուկային վառելիք
միջուկային զենք
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անվտանգության խորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47615041_0:92:1601:992_1920x0_80_0_0_edc9d677c6a17eb3b9aad2f0537bd751.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի -Sputnik. Միջուկային օբյեկտները չպետք է հարձակման ենթարկվեն ՝ անկախ հանգամանքներից: Այս մասին հայտարարել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսին ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որը հրավիրվել էր իրանա-իսրայելական հակամարտության ֆոնին։Գրոսին իր ելույթում նշել է, որ նման հարձակումները լուրջ ռիսկեր են պարունակում տարածաշրջանում և աշխարհում անվտանգության համար։Նա հիշեցրել է, որ հունիսի 12–ին ՄԱԳԱՏԷ-ն բանաձեւ է ընդունել, որում ասվում է, որ Իրանը չի կատարում իր պարտավորությունները միջուկային զենքի չտարածման ռեժիմի շրջանակներում, բայց հիշեցրել է, որ հենց այդ բանաձևում էլ ընդգծվում է աջակցությունը խնդիրների դիվանագիտական լուծմանը։Նրա խոսքով ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներից անմիջապես հետո ՄԱԳԱՏԷ-ն մշտական կապի մեջ է Իրանի միջուկային կարգավորման գործակալության հետ ՝ միջուկային օբյեկտների վիճակը և միջուկային անվտանգության վրա հետագա ցանկացած ազդեցությունը գնահատելու համար:Ըստ Գրոսիի տվյալների՝ ոչնչացվել է Նաթանզ քաղաքում ուրանի հարստացման ձեռնարկության վերգետնյա մասը, որտեղ իրականացվում էր մինչև 60 տոկոս հարստացում։ Ստորգետնյա հատվածում կարող էին վնասվել ցենտրիֆուգները։ Նա վստահեցրել է, որ միջուկային օբյեկտի շուրջ ճառագայթային ակտիվության մակարդակը մնում է անփոփոխ:Ռաֆայել Գրոսին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է աջակցել միջուկային օբյեկտների պաշտպանությանը` Իրանում տեղակայելով միջուկային անվտանգության փորձագետների` ի լրումն հանրապետությունում արդեն աշխատող տեսուչների:Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։ Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին:Հունիսի 13–ի ուշ երեկոյան Իրանը հայտարարեց, որ ի պատասխան Իսրայելի հարվածների` իրականացնում է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը:
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47615041_78:0:1521:1082_1920x0_80_0_0_f842322f0d68c174b21a734850900063.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռաֆայել գրոսի, մագատէ, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անվտանգության խորհուրդ
ռաֆայել գրոսի, մագատէ, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, միջուկային վառելիք, միջուկային զենք, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անվտանգության խորհուրդ
Միջուկային օբյեկտներին հարվածել չի կարելի ոչ մի պատրվակով. Գրոսիի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ նիստում
00:17 14.06.2025 (Թարմացված է: 00:28 14.06.2025) Ըստ ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարի տվյալների՝ ոչնչացվել է Նաթանզ քաղաքում ուրանի հարստացման ձեռնարկության մի մասը, որտեղ իրականացվում էր մինչև 60 տոկոս հարստացում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի -Sputnik. Միջուկային օբյեկտները չպետք է հարձակման ենթարկվեն ՝ անկախ հանգամանքներից: Այս մասին հայտարարել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսին ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որը
հրավիրվել էր իրանա-իսրայելական հակամարտության ֆոնին։
Գրոսին իր ելույթում նշել է, որ նման հարձակումները լուրջ ռիսկեր են պարունակում տարածաշրջանում և աշխարհում անվտանգության համար։
Նա հիշեցրել է, որ հունիսի 12–ին ՄԱԳԱՏԷ-ն բանաձեւ է ընդունել, որում ասվում է, որ Իրանը չի կատարում իր պարտավորությունները միջուկային զենքի չտարածման ռեժիմի շրջանակներում, բայց հիշեցրել է, որ հենց այդ բանաձևում էլ ընդգծվում է աջակցությունը խնդիրների դիվանագիտական լուծմանը։
«Ակնհայտ է, որ Իրանի, Իսրայելի, ողջ տարածաշրջանի և միջազգային հանրության համար միակ ճանապարհը երկխոսությունն ու դիվանագիտությունն է», - ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:
Նրա խոսքով ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներից անմիջապես հետո ՄԱԳԱՏԷ-ն մշտական կապի մեջ է Իրանի միջուկային կարգավորման գործակալության հետ ՝ միջուկային օբյեկտների վիճակը և միջուկային անվտանգության վրա հետագա ցանկացած ազդեցությունը գնահատելու համար:
Ըստ Գրոսիի տվյալների՝ ոչնչացվել է Նաթանզ քաղաքում ուրանի հարստացման ձեռնարկության վերգետնյա մասը, որտեղ իրականացվում էր մինչև 60 տոկոս հարստացում։ Ստորգետնյա հատվածում կարող էին վնասվել ցենտրիֆուգները։ Նա վստահեցրել է, որ միջուկային օբյեկտի շուրջ ճառագայթային ակտիվության մակարդակը մնում է անփոփոխ:
Ռաֆայել Գրոսին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է աջակցել միջուկային օբյեկտների պաշտպանությանը` Իրանում տեղակայելով միջուկային անվտանգության փորձագետների` ի լրումն հանրապետությունում արդեն աշխատող տեսուչների:
Հիշեցնենք` հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Իրանի դեմ լայնածավալ
գործողություն է սկսել, թիրախները եղել են Թեհրանում, Թավրիզում, Սպահանում, Իլամում։
Հարձակման է ենթարկվել Նաթանզի միջուկային օբյեկտը։
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ գործողության նպատակն է կանխել հրեական պետության գոյությանը սպառնացող վտանգը, քանի որ, իսրայելցի զինվորականների և հետախուզության տվյալներով, Իրանը կարճ ժամանակում միջուկային զենք ստեղծելու հարցում անդառնալի կետի է մոտեցել։
Հարվածների հետևանքով զոհվել է 6 միջուկային ֆիզիկոս, այդ թվում` Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին։
Սպանվել են նաև 4 բարձրաստիճան գեներալներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Ալի Հաջիզադեն, Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ԻՀՊԿ կենտրոնական շտաբի հրամանատար Գոլամ Ալի Ռաշիդը և ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամին: