https://arm.sputniknews.ru/20250614/inchu-en-tankacel-kartvofiln-u-kaghamby-tntesagety-gnatshi-pattsharneri-u-hetevanqneri-masin-90030236.html
Ինչո՞ւ են թանկացել կարտոֆիլն ու կաղամբը. տնտեսագետը` գնաճի պատճառների ու հետևանքների մասին
Ինչո՞ւ են թանկացել կարտոֆիլն ու կաղամբը. տնտեսագետը` գնաճի պատճառների ու հետևանքների մասին
Sputnik Արմենիա
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կանխատեսմամբ` եթե գնաճը խթանող ներքին գործոններին գումարվեն նաև արտաքին անբարենպաստ գործոնները, ապա գնաճը սպասվածից շատ ավելի բարձր... 14.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-14T09:55+0400
2025-06-14T09:55+0400
2025-06-14T09:55+0400
սուրեն պարսյան
գնաճ
գյուղատնտեսություն
կարտոֆիլ
բանջարեղեն
կաղամբ
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69300781_0:264:1600:1164_1920x0_80_0_0_adf01769a6a803dab67e5cfd81b1287d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Բնակչության չավելացող եկամուտների պայմաններում Հայաստանում գրանցվող սրընթաց գնաճը սոցիալական շատ լուրջ մարտահրավեր է քաղաքացիների համար. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` վերլուծելով գնաճի պաշտոնական ցուցանիշները։Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` 2025 թվականի մայիսին գնաճը 2024 թվականի մայիսի նկատմամբ կազմել է 4,3 %։ Թանկացել են հատկապես պարենային ապրանքները, մասնավորապես` Հայաստանում արտադրվող գյուղմթերքը։ Ըստ վիճակագրական կոմիտեի` բանջարեղենը թանկացել է 29 %–ով, մրգերը` 13,4 %–ով։ Մասնավորապես, կարտոֆիլը թանկացել է 74 %–ով, կաղամբը` 40 %–ով, վարունգը` 20 %–ով։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ բնակչության սոցիալապես անապահով խավի սննդակարգում հիմնական բաղադրիչը հենց բանջարեղենն է։«Երբ հայտարարվում է, որ Հայաստանում 4,3 % գնաճ կա, մեր քաղաքացիներից շատերը դժգոհում են, թե իրականում գնաճն ավելի շատ է, քանի որ իրականում նրանք իրենց եկամուտը ծախսում են ավելի շատ բանջարեղեն գնելու վրա, որտեղ գնաճը երկնիշ է։ Եվ այս պարագայում նրանց կենսամակարդակը, բնականաբար, վատթարացել է»,– նկատում է Պարսյանը։Տեղական արտադրության գյուղմթերքի կտրուկ թանկացումը տնտեսագետը պայմանավորում է գյուղոլորտի սխալ կառավարման հետևանքով կուտակված խնդիրներով։ Նրա խոսքով` կառավարությունը կարծում է, թե գյուղվարկերը սուբսիդավորելով` ոլորտի բոլոր խնդիրները կլուծվեն։Պաշտոնապես 23,7 տոկոս աղքատություն ունեցող երկրի համար, որտեղ ամեն 4-րդ մարդն աղքատ է, գնաճի այս մակարդակը, տնտեսագետի գնահատմամբ, էլ ավելի է վատացնելու բնակչության կենսամակարդակը։Ինչ վերաբերում է գնաճին, Պարսյանն արձանագրում է, որ այն տնտեսության անբաժանելի բաղադրիչներից մեկն է, որոշ դեպքերում` նույնիսկ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ գործոն։ Բայց, եթե աշխարհի զարգացած ու զարգացող շատ երկրներ վաղուց անցել են գնաճին համապատասխան աշխատավարձերի, սոցիալական հատկացումների ինդեքսավորման փորձին, ապա Հայաստանում այդ մասին հիշում են միայն նախընտրական ելույթներում, նախագծերն էլ մնում են դարակներում։ԵԱՏՄ-ի գյուղատնտեսական արտադրողները մարտին 10,5%-ով բարձրացրել են իրենց արտադրանքի գները«Թոշակների ինդեքսավորման օրենքի նախագիծը դեռ անցած տարի բերվել էր ԱԺ` ընդդիմության կողմից, որով առաջարկվում էր ամեն տարի ինդեքսավորել թոշակները։ Ցավոք, իշխանությունները հրաժարվեցին այդ քաղաքականությունից` հաշվի առելով իրենց բյուջետային, ֆինանսական և այլ խնդիրները։ Ակնհատ է, որ իշխանությունը բյուջեի կատարողականի մասով լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, և թոշակների բարձրացման լրացուցիչ խոստում պատրաստ չեն իրենց վրա վերցնել»,– արձանագրում է Պարսյանը` չբացառելով, որ 2026թ–ին իշխանությունն ինքը օրակարգ կբերի թոշակների բարձրացման հարցը` ընտրություններից առաջ լրացուցիչ քվեներ ապահովելու նպատակով։Ինչ վերաբերում է աշխատավարձերին, Սուրեն Պարսյանը փաստում է, որ վերջին ամիսներին պաշտոնապես արձանագրվել է նաև անվանական աշխատավարձի որոշակի նվազում, ինչը, նրա գնահատմամբ, պայմանավորված է հիմնականում հանրային սննդի ոլորտում գրանցված անկմամբ և որպես հետևանք` աշխատավարձերի ու աշխատատեղերի կրճատմամբ։Ո՞ր դեպքում կարող է գնաճը վտանգավոր չլինել. փորձագետը` խնդրի համակարգային լուծման մասինԻ դեպ, Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության նոր` 2025 թվականից ուժի մեջ մտած չափորոշիչներով` գնաճի թիրախային ցուցանիշը 2025թ–ի համար սահմանված 4%-ից իջեցվել է 3%+-1,5%-ի։ Մինչդեռ Սուրեն Պարսյանի կանխատեսումներով` իրական գնաճը կարող է գերազանցել այս կանխատեսումը։Նրա խոսքով` եթե գնաճը խթանող ներքին գործոններին գումարվեն նաև արտաքին անբարենպաստ գործոնները, օրինակ` արտերկրից արտարժույթի ներհոսքի նվազման հետևանքով գրանցվի նաև դրամի արժեզրկում` 5-10 %–ի միջակայքում, ապա գնաճը սպասվածից շատ ավելի բարձր կլինի և շատ ավելի բացասական հետևանքներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69300781_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c7a54c4f57bbb39a7020c0ff1054e1a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պարսյան, գնաճ, գյուղատնտեսություն, կարտոֆիլ, բանջարեղեն, կաղամբ, հհ կառավարություն
սուրեն պարսյան, գնաճ, գյուղատնտեսություն, կարտոֆիլ, բանջարեղեն, կաղամբ, հհ կառավարություն
Ինչո՞ւ են թանկացել կարտոֆիլն ու կաղամբը. տնտեսագետը` գնաճի պատճառների ու հետևանքների մասին
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կանխատեսմամբ` եթե գնաճը խթանող ներքին գործոններին գումարվեն նաև արտաքին անբարենպաստ գործոնները, ապա գնաճը սպասվածից շատ ավելի բարձր կլինի և շատ ավելի լուրջ հետևանքներով։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Բնակչության չավելացող եկամուտների պայմաններում Հայաստանում գրանցվող սրընթաց գնաճը սոցիալական շատ լուրջ մարտահրավեր է քաղաքացիների համար. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` վերլուծելով գնաճի պաշտոնական ցուցանիշները։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով`
2025 թվականի մայիսին գնաճը 2024 թվականի մայիսի նկատմամբ կազմել է 4,3 %։ Թանկացել են հատկապես պարենային ապրանքները, մասնավորապես` Հայաստանում արտադրվող գյուղմթերքը։ Ըստ վիճակագրական կոմիտեի` բանջարեղենը թանկացել է 29 %–ով, մրգերը` 13,4 %–ով։ Մասնավորապես, կարտոֆիլը թանկացել է 74 %–ով, կաղամբը` 40 %–ով, վարունգը` 20 %–ով։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ բնակչության սոցիալապես անապահով խավի սննդակարգում հիմնական բաղադրիչը հենց բանջարեղենն է։
«Երբ հայտարարվում է, որ Հայաստանում 4,3 % գնաճ կա, մեր քաղաքացիներից շատերը դժգոհում են, թե իրականում գնաճն ավելի շատ է, քանի որ իրականում նրանք իրենց եկամուտը ծախսում են ավելի շատ բանջարեղեն գնելու վրա, որտեղ գնաճը երկնիշ է։ Եվ այս պարագայում նրանց կենսամակարդակը, բնականաբար, վատթարացել է»,– նկատում է Պարսյանը։
Տեղական արտադրության գյուղմթերքի կտրուկ թանկացումը տնտեսագետը պայմանավորում է գյուղոլորտի սխալ կառավարման հետևանքով կուտակված խնդիրներով։ Նրա խոսքով` կառավարությունը կարծում է, թե գյուղվարկերը սուբսիդավորելով` ոլորտի բոլոր խնդիրները կլուծվեն։
«Գնաճի պատճառներից մեկն էլ այն է, որ անցած տարի կառավարությունը, ըստ էության, չկարողացավ գյուղատնտեսներին պատշաճ տեղեկատվական աջակցություն ցուցաբերել։ Անցած տարի մարտ – ապրիլին մեր գյուղացիական տնտեսություններում կուտակվել էր մեծ թվով կարտոֆիլ, կաղամբ, գազար և այլ բանջարեղեն, որոնք չկարողացան իրացնել, մեծ մասը ստիպված եղան աղբը նետել։ Եվ բնական է, որ անցած տարի այդ խնդիրն ունենալով` այս տարի հրաժարվեցին նույն քանակությամբ բանջարեղեն ցանել, ինչն էլ իր ազդեցությունը թողեց այս տարվա գնաճի մակարդակի վրա»,– պարզաբանում է Պարսյանը։
Պաշտոնապես 23,7 տոկոս աղքատություն ունեցող երկրի համար, որտեղ ամեն 4-րդ մարդն աղքատ է, գնաճի այս մակարդակը, տնտեսագետի գնահատմամբ, էլ ավելի է վատացնելու բնակչության կենսամակարդակը։
Ինչ վերաբերում է գնաճին, Պարսյանն արձանագրում է, որ այն տնտեսության անբաժանելի բաղադրիչներից մեկն է, որոշ դեպքերում` նույնիսկ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ գործոն։ Բայց, եթե աշխարհի զարգացած ու զարգացող շատ երկրներ վաղուց անցել են գնաճին համապատասխան աշխատավարձերի, սոցիալական հատկացումների ինդեքսավորման փորձին, ապա Հայաստանում այդ մասին հիշում են միայն նախընտրական ելույթներում, նախագծերն էլ մնում են դարակներում։
«Թոշակների ինդեքսավորման օրենքի նախագիծը դեռ անցած տարի բերվել էր ԱԺ` ընդդիմության կողմից, որով առաջարկվում էր ամեն տարի ինդեքսավորել թոշակները։ Ցավոք, իշխանությունները հրաժարվեցին այդ քաղաքականությունից` հաշվի առելով իրենց բյուջետային, ֆինանսական և այլ խնդիրները։ Ակնհատ է, որ իշխանությունը բյուջեի կատարողականի մասով լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, և թոշակների բարձրացման լրացուցիչ խոստում պատրաստ չեն իրենց վրա վերցնել»,– արձանագրում է Պարսյանը` չբացառելով, որ 2026թ–ին իշխանությունն ինքը օրակարգ կբերի թոշակների բարձրացման հարցը` ընտրություններից առաջ լրացուցիչ քվեներ ապահովելու նպատակով։
Ինչ վերաբերում է աշխատավարձերին, Սուրեն Պարսյանը փաստում է, որ վերջին ամիսներին պաշտոնապես արձանագրվել է նաև անվանական աշխատավարձի որոշակի նվազում, ինչը, նրա գնահատմամբ, պայմանավորված է հիմնականում հանրային սննդի ոլորտում գրանցված անկմամբ և որպես հետևանք` աշխատավարձերի ու աշխատատեղերի կրճատմամբ։
Ի դեպ, Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության նոր` 2025 թվականից ուժի մեջ մտած չափորոշիչներով` գնաճի թիրախային ցուցանիշը 2025թ–ի համար սահմանված 4%-ից իջեցվել է 3%+-1,5%-ի։ Մինչդեռ Սուրեն Պարսյանի կանխատեսումներով` իրական գնաճը կարող է գերազանցել այս կանխատեսումը։
Նրա խոսքով` եթե գնաճը խթանող ներքին գործոններին գումարվեն նաև արտաքին անբարենպաստ գործոնները, օրինակ` արտերկրից արտարժույթի ներհոսքի նվազման հետևանքով գրանցվի նաև դրամի արժեզրկում` 5-10 %–ի միջակայքում, ապա գնաճը սպասվածից շատ ավելի բարձր կլինի և շատ ավելի բացասական հետևանքներով։