https://arm.sputniknews.ru/20250513/eatm-i-gjughatntesakan-artadrvoghnery-martin-105-vov-bardzracrel-en-irenc-artadranqi-gnery-88911069.html
ԵԱՏՄ-ի գյուղատնտեսական արտադրողները մարտին 10,5%-ով բարձրացրել են իրենց արտադրանքի գները
ԵԱՏՄ-ի գյուղատնտեսական արտադրողները մարտին 10,5%-ով բարձրացրել են իրենց արտադրանքի գները
Sputnik Արմենիա
Մարտին Հայաստանում գնաճը կազմել է տարեկան արտահայտմամբ 6,5 տոկոս: 13.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-13T23:22+0400
2025-05-13T23:22+0400
2025-05-13T23:24+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
գյուղատնտեսություն
գնաճ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0d/88910639_1:0:1160:652_1920x0_80_0_0_47c56ddc2e33b38ab143e36e3c24769a.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների գյուղատնտեսական արտադրողներն այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 10,5 տոկոսով բարձրացրել են իրենց արտադրանքի գները: Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)։Փետրվարի համեմատ գների դինամիկան չի փոխվել, տարեսկզբից ի վեր աճը կազմել է 2,4 տոկոս:Երեք ամսում բուսաբուծության արտադրանքի գներն աճել են 3.6%-ով, անասնաբուծական արտադրանքներինը՝ 1.4%-ով:Մարտին տարեկան կտրվածքով ամենամեծ գնաճը գրանցվել է Ղրղզստանում՝ 13,1%-ով։ Ռուսաստանում գներն աճել են 12%-ով, Բելառուսում՝ 9,7%-ով, Հայաստանում՝ 6,5%-ով: Ղազախստանում գները նվազել են 4.4%-ով։Նշվում է, որ այս տարվա երեք ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանի գյուղատնտեսական արտադրողներն իրենց արտադրանքի գները բարձրացրել են 12,7%-ով, Ղրղզստանինը՝ 10,6%-ով, Բելառուսինը՝ 10,1%-ով, Հայաստանինը՝ 4,2%-ով: Միաժամանակ գների նվազում է արձանագրվել Ղազախստանում՝ 3,7%-ով։Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում գնաճը կազմել է 10,3%։2024 թվականին ԵԱՏՄ գյուղատնտեսական արտադրողները իրենց արտադրանքի գները բարձրացրել են 6,4%-ով։ Այսպես, ՌԴ-ում աճը կազմել է 8,4%, Բելառուսում` 4,6%։ Ղազախստանում գները նվազել են 1,9%-ով, Հայաստանում` 1,7%-ով, Ղրղզստանում` 0,2%-ով:Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:ԵԱՏՄ-ն էլեկտրոնային տրանսպորտային ապրանքագրերի փորձնական նախագիծ կգործարկի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ԵԱՏՄ երկրներում գյուղմթերքի գներն աճել են 10.3%–ով
Sputnik Արմենիա
ԵԱՏՄ երկրներում գյուղմթերքի գներն աճել են 10.3%–ով
2025-05-13T23:22+0400
true
PT0M15S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0d/88910639_146:0:1015:652_1920x0_80_0_0_c65548dbad1079cf146f0a37822d8beb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), գյուղատնտեսություն, գնաճ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), գյուղատնտեսություն, գնաճ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ԵԱՏՄ-ի գյուղատնտեսական արտադրողները մարտին 10,5%-ով բարձրացրել են իրենց արտադրանքի գները
23:22 13.05.2025 (Թարմացված է: 23:24 13.05.2025) Մարտին Հայաստանում գնաճը կազմել է տարեկան արտահայտմամբ 6,5 տոկոս:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների գյուղատնտեսական արտադրողներն այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 10,5 տոկոսով բարձրացրել են իրենց արտադրանքի գները: Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)։
Փետրվարի համեմատ գների դինամիկան չի փոխվել, տարեսկզբից ի վեր աճը կազմել է 2,4 տոկոս:
Երեք ամսում բուսաբուծության արտադրանքի գներն աճել են 3.6%-ով, անասնաբուծական արտադրանքներինը՝ 1.4%-ով:
Մարտին տարեկան կտրվածքով ամենամեծ գնաճը գրանցվել է Ղրղզստանում՝ 13,1%-ով։ Ռուսաստանում գներն աճել են 12%-ով, Բելառուսում՝ 9,7%-ով,
Հայաստանում՝ 6,5%-ով: Ղազախստանում գները նվազել են 4.4%-ով։
Նշվում է, որ այս տարվա երեք ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանի գյուղատնտեսական արտադրողներն իրենց արտադրանքի գները բարձրացրել են 12,7%-ով, Ղրղզստանինը՝ 10,6%-ով, Բելառուսինը՝ 10,1%-ով, Հայաստանինը՝ 4,2%-ով: Միաժամանակ գների նվազում է արձանագրվել Ղազախստանում՝ 3,7%-ով։
Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ում գնաճը կազմել է 10,3%։
2024 թվականին ԵԱՏՄ գյուղատնտեսական արտադրողները իրենց արտադրանքի գները բարձրացրել են 6,4%-ով։ Այսպես, ՌԴ-ում աճը կազմել է 8,4%, Բելառուսում` 4,6%։ Ղազախստանում գները նվազել են 1,9%-ով, Հայաստանում` 1,7%-ով, Ղրղզստանում` 0,2%-ով:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: